Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ «ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՈՐԱԿԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 24-Ի N 205-Ա ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2019-05-03-ից մինչև 2020-08-19։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2020-08-19Բացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2 մայիսի 2019 թվականի N 481-Ա

«ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՈՐԱԿԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 24-Ի N 205-Ա ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ և 23-րդ հոդվածների 3-րդ մասերով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով՝

1. Հաստատել «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անհատական կազմը:

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2010 թվականի մարտի 24-ի «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անհատական կազմը հաստատելու մասին» N 205-Ա որոշումը:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ն. Փաշինյան

2019 թ. մայիսի 2

Երևան

Հավելված

ՀՀ վարչապետի 2019 թ.

մայիսի 2-ի N 481-Ա

որոշման

Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ

«ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՈՐԱԿԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ

Ս. Սիմոնյան - ՀՀ վարչապետի աշխատակազմի սոցիալական հարցերի վարչության պետի տեղակալ

Հ. Հովհաննիսյան - ՀՀ Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ (համաձայնությամբ)

Ա. Դարբինյան - ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի անդամ (համաձայնությամբ)

Ս. Կարաբեկյան - ՀՀ կրթության և գիտության նախարարի խորհրդական (համաձայնությամբ)

Ն. Ամիրբեկյան - Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի որակի ներքին աուդիտի և կրթական բարեփոխումների պլանավորման վարչության պետ (համաձայնությամբ)

Ա. Ամիրյան - Հայաստանի ազգային ագրարային համալսարանի որակի կառավարման բաժնի պետ (համաձայնությամբ)

Շ. Մելքոնյան - Հայաստանի ամերիկյան համալսարանի հավատարմագրման բաժնի տնօրեն (համաձայնությամբ)

Լ. Սահակյան - Երևանի «Գլաձոր» համալսարանի որակի ապահովման ֆակուլտետային հանձնաժողովի նախագահ (համաձայնությամբ)

Հ. Ադոնց - Երևանի պետական համալսարանի «Քիմիա» մասնագիտության 4-րդ կուրսի ուսանող (համաձայնությամբ)

Է. Կիրակոսյան - Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության գործադիր տնօրեն (համաձայնությամբ)

Ս. Սարգսյան - Հայաստանի բանկերի միության գործադիր տնօրեն (համաձայնությամբ)

Ա. Պողոսյան - «Բիզնես Արմենիա» հիմնադրամի ֆինանսատնտեսական և իրավական խմբի տնօրեն (համաձայնությամբ)

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ն. Փաշինյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։