ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
3 մայիսի 2019 թվականի N 484-Ա
ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ, ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 20-Ի N 788-Ա ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասով՝
1. Ստեղծել Հաղթանակի և խաղաղության ու Հանրապետության տոներին նվիրված միջոցառումների նախապատրաստման և կազմակերպման՝ մշտական հիմունքներով գործող միջգերատեսչական հանձնաժողով և հաստատել դրա անհատական կազմը` համաձայն հավելվածի:
2. Միջգերատեսչական հանձնաժողովին՝ յուրաքանչյուր տարի մինչև ապրիլի 15-ը մշակել և Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել տվյալ տարվա՝ Հաղթանակի և խաղաղության ու Հանրապետության տոներին նվիրված միջոցառումների ծրագրերը:
3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2011 թվականի օգոստոսի 20-ի «Միջգերատեսչական հանձնաժողով ստեղծելու մասին» N 788-Ա որոշումը:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2019 թ. մայիսի 3
Երևան
Հավելված
ՀՀ վարչապետի 2019 թ.
մայիսի 3-ի N 484-Ա
որոշման
Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ
ՀԱՂԹԱՆԱԿԻ ԵՎ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՈՒ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՈՆԵՐԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՎ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
Ս. Պապիկյան - ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար (հանձնաժողովի նախագահ)
Դ. Տոնոյան - ՀՀ պաշտպանության նախարար
Ա. Հարությունյան - ՀՀ կրթության և գիտության նախարար
Ն. Ղարիբյան - ՀՀ մշակույթի նախարարի պարտականությունները կատարող
Բ. Տեր Գրիգորյան - ՀՀ սփյուռքի նախարարի պարտականությունները կատարող
Ս. Զաքարյան - Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամ (համաձայնությամբ)
Կ. Բրուտյան - ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ
Ս. Ավագյան - ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ
Ս. Սաիյան - ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ
Ա. Հարությունյան - ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ
Վ. Մովսիսյան - ՀՀ ոստիկանության պետի տեղակալ
Տ. Վիրաբյան - Երևանի քաղաքապետի տեղակալ (համաձայնությամբ)
Լ. Մինասյան - ՀՀ արտաքին գործերի նախարարության պետական արարողակարգի ծառայության պետ
Ս. Սիմոնյան - ՀՀ վարչապետի աշխատակազմի սոցիալական հարցերի վարչության պետի տեղակալ:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան