Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԱՆԱՀԻՏ ԱՎԱՆԵՍՅԱՆԻՆ ՀՆԴԿԱՍՏԱՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

15 մարտի 2019 թվականի N 260-Ա

ԱՆԱՀԻՏ ԱՎԱՆԵՍՅԱՆԻՆ ՀՆԴԿԱՍՏԱՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝

1. Դեղագործությանն ու առողջապահությանը նվիրված «iPHEX» 7-րդ միջազգային ցուցահանդեսին մասնակցելու նպատակով 2019 թվականի հունիսի 10-13-ը Հնդկաստան (Գուջարաթ) գործուղել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալ Անահիտ Ավանեսյանին:

2. Ընդունել ի գիտություն, որ Անահիտ Ավանեսյանի՝ Հնդկաստան (Գուջարաթ) գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի միջոցների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Անահիտ Ավանեսյանի՝ Հնդկաստան գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը:

(որոշումը փոփ. 03.05.19 N 491-Ա)

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ն. Փաշինյան

2019 թ. մարտի 15

Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։