Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 1177-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

10 մայիսի 2019 թվականի N 568-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 1177-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Դիլիջանի միջազգային դպրոց» ծրագրի շրջանակներում հարկային և մաքսային արտոնություններ տրամադրելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հոկտեմբերի 23-ի «Դիլիջանի միջազգային դպրոց» ծրագիրը, այդ ծրագիրն իրականացնող կազմակերպությունների ցանկը և նրանց կողմից իրականացվող գործարքների ու գործառնությունների ծրագիրը հաստատելու մասին» N 1177-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները՝

1) որոշման 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 7-րդ ենթակետով.

«7) «Դիլիջանի միջազգային դպրոց» ծրագիրն իրականացնող կազմակերպությունների կողմից 2019 թվականի ընթացքում իրականացվող գործարքների ու գործառնությունների ծրագիրը՝ համաձայն N 7 հավելվածի:».

2) որոշումը լրացնել նոր՝ N 7 հավելվածով՝ համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է 2019 թվականի հունվարի 1-ից հետո իրականացված (իրականացվող) գործարքների և գործառնությունների վրա:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ն. Փաշինյան

2019 թ. մայիսի 20

Երևան

Հավելված

ՀՀ կառավարության 2019 թվականի

մայիսի 10-ի N 568-Ն որոշման

«Հավելված N 7

ՀՀ կառավարության 2013 թվականի

հոկտեմբերի 23-ի N 1177-Ն որոշման

Ծ Ր Ա Գ Ի Ր

«ԴԻԼԻՋԱՆԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԴՊՐՈՑ» ԾՐԱԳԻՐՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՈՒ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

«Քեմփ Վենչուրս» ՓԲԸ

NN

ը/կ Նկարագրությունը Չափի միա-վորը Քա-նակը Գումարը

(դրամ)

1. Հողի գնում տարի 3 հա 735,000,000

2. Անշարժ գույքի գնում տարի 1,000 քառ. մ. 400,000,000

3. Շարժական գույքի գնում տարի 2 հատ 45,000,000

4. Կոմունալ ծառայությունների վճարներ` հեռախոսային, ինտերնետային և հեռահաղորդակցության ծառայություններ, ամսավճարներ, գազ, էլեկտրաէներգիա, ջրամատակարարում և այլ ծառայություններ տարի 1 45,000,000

5. Գրասենյակային և տնտեսական ապրանքների գնում և ծառայություններ տարի 1 4,000,000

6. Կենցաղային և համակարգչային տեխնիկայի և ծառայությունների ձեռքբերում տարի 1 20,000,000

7. Անվտանգության համակարգի սարքավորումների և ծառայությունների ձեռքբերում, պահնորդային և այլ ծառայությունների ստացում տարի 1 65,000,000

8. Մասնագիտական և խորհրդատվական ծառայություններ, տեխնիկական սպասարկում, մոնտաժում, ապամոնտաժում, արտաքին տարածքների սպասարկում, հարդարում տարի 1 20,000,000

9. Մարքեթինգային, գովազդային, դիզայներական ծառայություններ տարի 1 2,000,000

10. Թարգմանչական և համանման այլ ծառայություններ տարի 1 2,000,000

11. Տեխնիկական վերահսկում, ծրագրերի կառավարում, կառավարչական և գործառնական բնույթի խորհրդատվություն տարի 1 26,000,000

12. Վարձակալություն (ներառյալ շարժական և անշարժ գույքը) տարի 1 12,000,000

13. Գիշերակացի, հյուրանոցային, սննդի և գործուղման հետ կապված այլ ծառայություններ տարի 1 3,000,000

14. Նախագծային, ինժեներական, ճարտարապետական աշխատանքներ, տվյալների մշակում, նախագծի կառավարչական և այլ ծառայություններ տարի 1 30,000,000

15. Բրոքերային և մաքսազերծման ծառայություններ տարի 1 5,000,000

16. Ինժեներաերկրաբանական, երկրաֆիզիկական հետազոտություններ, փորձաքննական ծառայություններ տարի 1 8,000,000

17. Գնահատման, միջնորդական ծառայություններ տարի 1 3,000,000

18. Վառելիք տարի 15,000 լ 7,500,000

19. Ազգային պարկի վարձակալություն տարի 1 2,000,000

20. Շինարարական, շինմոնտաժային աշխատանքներ, այդ թվում` նյութեր, հումքեր, ապրանքներ, սարքավորումների ձեռքբերում, բարձրավոլտ հոսանքագծերի աշխատանքներ տարի 1 500,000,000

21. Անդամակցության, լիցենզիայի, կառուցապատման, վարձակալության և այլ իրավունքի ձեռքբերում տարի 1 6,000,000

22. Տրանսպորտային ծառայություն, բեռների փոխադրում տարի 1 4,000,000

23. Միջոցառումների կազմակերպում տարի 1 6,000,000

24. Փորձագիտական, ուսումնական ծառայություններ տարի 1 12,000,000

25. Ապահովագրական ծառայություններ տարի 1 5,000,000

26. Տեղեկատվական տեխնոլոգիական ծառայություններ տարի 1 6,000,000

27. Հիմնական միջոցների, նյութական և ոչ նյութական ակտիվների ձեռքբերում տարի 1 30,000,000

28. Կամուրջների, ճանապարհների և այլ ենթակառուցվածքների կառուցում, բարելավում, վերանորոգում տարի 1 20,000,000

29. Կահույք տարի 1 80,000,000

30. Մեքենաներ, սարքավորումներ, տնտեսական գույք և այլ ապրանքանյութական արժեքների ձեռքբերում և սպասարկում, տեղադրում, վերանորոգում տարի 1 20,000,000

2,123,500,000

«Դիս Փրոփերթիս» բարեգործական հիմնադրամ

NN

ը/կ Նկարագրությունը Չափի միա-վորը Քա-նակը Գումարը (դրամ)

1. Հողի գնում տարի 5 հա 1,500,000,000

2. Անշարժ գույքի գնում տարի 5,100 ք.մ. 6,100,000,000

3. Շարժական գույքի գնում տարի 2 հատ 50,000,000

4. Կոմունալ ծառայությունների վճարներ` հեռախոսային, ինտերնետային և հեռահաղորդակցության ծառայություններ, ամսավճարներ, գազ, էլեկտրաէներգիա, ջրամատակարարում և այլ ծառայություններ տարի 1 2,000,000

5. Գրասենյակային և տնտեսական ապրանքների գնում և ծառայություններ տարի 1 2,000,000

6. Կենցաղային և համակարգչային տեխնիկայի և ծառայությունների ձեռքբերում տարի 1 5,000,000

7. Անվտանգության համակարգի սարքավորումների և ծառայությունների ձեռքբերում, պահնորդային և այլ ծառայությունների ստացում տարի 1 5,000,000

8. Մասնագիտական և խորհրդատվական ծառայություններ, տեխնիկական սպասարկում, մոնտաժում, ապամոնտաժում, փոխարինում տարի 1 20,000,000

9. Մարքեթինգային, գովազդային, դիզայներական ծառայություններ տարի 1 2,000,000

10. Թարգմանչական, համանման այլ ծառայություններ տարի 1 1,000,000

11. Տեխնիկական վերահսկում, ծրագրերի կառավարում, կառավարչական և գործառնական բնույթի խորհրդատվություն, շինարարական աշխատանքներ տարի 1 20,000,000

12. Վարձակալություն տարի 1 18,000,000

13. Գիշերակացի, հյուրանոցային, սննդի և գործուղման հետ կապված այլ ծառայություններ տարի 1 3,000,000

14. Նախագծային աշխատանքներ, ինժեներական, տվյալների մշակում, նախագծի կառավարչական և այլ ծառայություններ տարի 1 5,000,000

15. Բրոքերային և մաքսազերծման ծառայություններ տարի 1 2,000,000

16. Ինժեներաերկրաբանական, երկրաֆիզիկական հետազոտություններ, փորձաքննական ծառայություններ տարի 1 30,000,000

17. Գնահատման, միջնորդական ծառայություններ տարի 1 3,000,000

18. Վառելիք տարի 9,000 լ 4,000,000

19. Շինմոնտաժային աշխատանքներ, այդ թվում` նյութեր, հումքեր, ապրանքներ, սարքավորումներ տարի 1 70,000,000

20. Անդամակցության, լիցենզիայի, կառուցապատման, վարձակալության և այլ իրավունքի ձեռքբերում տարի 1 10,000,000

21. Տրանսպորտային ծառայություն, բեռների փոխադրում տարի 1 2,000,000

22. Միջոցառումների կազմակերպում տարի 1 20,000,000

23. Փորձագիտական, ուսումնական ծառայություններ տարի 1 20,000,000

24. Ապահովագրական ծառայություններ տարի 1 25,000,000

25. Տեղեկատվական տեխնոլոգիական ծառայություններ տարի 1 5,000,000

26. Հիմնական միջոցների, կահույքի, նյութական և ոչ նյութական ակտիվների ձեռքբերում տարի 1 58,000,000

27. Կամուրջների, ճանապարհների և այլ ենթակառուցվածքների կառուցում, բարելավում, վերանորոգում տարի 1 30,000,000

28. Մեքենաների, սարքավորումների, տնտեսական գույքի և այլ ապրանքանյութական արժեքների ձեռքբերում և սպասարկում, տեղադրում, վերանորոգում տարի 1 140,000,000

29. Ազգային պարկի վարձակալություն տարի 1 17,600,000

8,169,600,000

«Դիլիջան Ինտերնեյշնլ Սքուլ օֆ Արմենիա» հիմնադրամ

NN

ը/կ Նկարագրությունը Չափի միա-վորը Քա-նակը Գումարը (դրամ)

1. Շարժական գույքի գնում տարի 1 75,000,000

2. Կոմունալ ծառայությունների վճարներ` հեռախոսային, ինտերնետային և հեռահաղորդակցության ծառայություններ, ամսավճարներ, գազ, էլեկտրաէներգիա, ջրամատակարարում և այլ ծառայություններ տարի 1 180,000,000

3. Գրենական պիտույքների, տնտեսական ապրանքների, կահույքի, այլ կրթական միջոցների գնում տարի 1 130,000,000

4. Կենցաղային և համակարգչային տեխնիկայի ու ծառայությունների ձեռքբերում տարի 1 20,000,000

5. Անվտանգության համակարգի սարքավորումների ու ծառայությունների ձեռքբերում, պահնորդային և այլ ծառայությունների ստացում տարի 1 85,000,000

6. Կառույցների, տարածքների շահագործման, մաքրման, պահպանման, վերանորոգման և այլ ծառայությունների ու նյութերի ձեռքբերում տարի 1 310,000,000

7. Սննդի ձեռքբերում, տրամադրում, սպասարկում տարի 1 350,000,000

8. Մասնագիտական և խորհրդատվական ծառայություններ տարի 1 20,000,000

9. Մարքեթինգային, գովազդային, դիզայներական ծառայություններ տարի 1 50,000,000

10. Թարգմանչական, ինժեներական և համանման այլ ծառայություններ տարի 1 10,000,000

11. Տեխնիկական վերահսկում, ծրագրերի կառավարում, կառավարչական և գործառնական բնույթի խորհրդատվություն տարի 1 20,000,000

12. Վարձակալություն տարի 1 240,000,000

13. Գիշերակացի, հյուրանոցային, սննդի և գործուղման հետ կապված այլ ծառայություններ տարի 1 80,000,000

14. Բրոքերային և մաքսազերծման ծառայություններ տարի 1 5,000,000

15. Գնահատման, միջնորդական ծառայություններ տարի 1 45,000,000

16. Վառելիք տարի 33,000 լ 15,000,000

17. Անդամակցության, լիցենզիայի, իրավունքի ձեռքբերում տարի 1 120,000,000

18. Տրանսպորտային ծառայություն, բեռների փոխադրում տարի 1 40,000,000

19. Միջոցառումների, ժողովների և այլ հանդիպումների կազմակերպում տարի 1 75,000,000

20. Փորձագիտական, ուսումնական, անձնակազմի վերապատրաստման ծառայություններ տարի 1 40,000,000

21. Ապահովագրական ծառայություններ տարի 1 35,000,000

22. Տեղեկատվական տեխնոլոգիական ծառայություններ տարի 1 25,000,000

23. Գրքերի, ուսումնական, սպորտային, գիտական, լաբորատոր, տնտեսական, գրասենյակային և այլ նյութերի ու ծառայությունների ձեռքբերում տարի 1 50,000,000

24. Անձնակազմի ընտրության ծառայություններ տարի 1 40,000,000

25. Հիմնական միջոցների, նյութական ու ոչ նյութական ակտիվների և այլ ապրանքանյութական արժեքների ձեռքբերում ու սպասարկում, տեղադրում, վերանորոգում տարի 1 100,000,000

2,160,000,000

»:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ն. Փաշինյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։