Անցնել բովանդակությանը

ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 3 ՄԱՅԻՍԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ N 105-Ա ՀՐԱՄԱՆԸ

Հրամանընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

3 մայիսի 2019 թ. N 105-Ա

Հ Ր Ա Մ Ա Ն

ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ «ՇԻՐԱՌ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՎՏԱՆԳԱՎՈՐ ԹԱՓՈՆՆԵՐԻ ԳՈՐԾԱԾՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ԵՎ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՆԵՐԴԻՐՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 30-ի N 121-Ն որոշման հավելվածի 18-րդ կետով, ինչպես նաև վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի N 745-Լ որոշման հավելվածի 18-րդ կետի 20-րդ ենթակետով.

Հրամայում եմ`

1. Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետությունում վտանգավոր թափոնների գործածության գործունեության լիցենզավորող» հանձնաժողովի 2019 թվականի ապրիլի 29-ի N 4 եզրակացությունը՝ բնապահպանության նախարարության կողմից «Շիրառ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տրամադրել.

1) Հայաստանի Հանրապետությունում վտանգավոր թափոնների գործածության գործունեության լիցենզիա (այսուհետ Լիցենզիա),

2) Լիցենզիայի ներդիր «Փետուրների և աղվամազի թափոններ» և «Անասնաբուժական ծառայությունների թափոններ, որոնց հավաքումն ու ոչնչացումը պայմանավորված է հատուկ պահանջներով՝ վարակների առաջացումը կանխելու նպատակով» վտանգավոր թափոնների հավաքում գործունեության տեսակի համար,

3) Լիցենզիայի ներդիր «Փետուրների և աղվամազի թափոններ» և «Անասնաբուժական ծառայությունների թափոններ, որոնց հավաքումն ու ոչնչացումը պայմանավորված է հատուկ պահանջներով՝ վարակների առաջացումը կանխելու նպատակով» վտանգավոր թափոնների պահում գործունեության տեսակի համար,

4) Լիցենզիայի ներդիր «Փետուրների և աղվամազի թափոններ» և «Անասնաբուժական ծառայությունների թափոններ, որոնց հավաքումն ու ոչնչացումը պայմանավորված է հատուկ պահանջներով՝ վարակների առաջացումը կանխելու նպատակով» վտանգավոր թափոնների վնասազերծում գործունեության տեսակի համար,

5) Լիցենզիայի ներդիր «Փետուրների և աղվամազի թափոններ» և «Անասնաբուժական ծառայությունների թափոններ, որոնց հավաքումն ու ոչնչացումը պայմանավորված է հատուկ պահանջներով՝ վարակների առաջացումը կանխելու նպատակով» վտանգավոր թափոնների փոխադրում գործունեության տեսակի համար:

Նախարար Է. Գրիգորյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։