«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
1 դեկտեմբերի 2004 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
25 նոյեմբերի 2004 թվականի N 1615-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 12-Ի N 216-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում կատարել վերաբաշխում` համաձայն հավելվածի:
2. «Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 216-Ն որոշման N 5 հավելվածում կատարել փոփոխություններ` համաձայն հավելվածի:
3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության զորամասերի ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի վերանորոգման-վերակառուցման աշխատանքների իրականացման ապահովման` 28,249.4 հազ. դրամ ծախսերի (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Ապրանքների գնման այլ ծախսեր» հոդվածով), Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2004 թվականի փետրվարի 27-ի N 25-Ն և N 26-Ն որոշումների համաձայն 2004 թվականի ապրիլի 1-ից մատակարարվող խմելու ջրի և ջրահեռացման ծառայությունների մատուցման սակագների թանկացման հետևանքով լրացուցիչ` 14,100.0 հազ. դրամ ծախսերի (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Ջրմուղ-կոյուղուց օգտվելու վարձի վճարման ծախսեր» հոդվածով) և Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյի ինտերնետային կապուղիների գործող համակարգի շահագործման` 14,000.0 հազ. դրամ ծախսերի (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Կապի այլ ծառայությունների ձեռքբերման ծախսեր» հոդվածով) ֆինանսավորմանն ուղղել «Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 03 խմբի 01 ենթախմբի «02. Հասարակական կարգի պահպանության ապահովում» ծախսային ծրագրով Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության գծով նախատեսված հատկացումները:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ա. Մարգարյան
2004 թ. նոյեմբերի 26
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության 2004 թվականի
նոյեմբերի 25-ի N 1615-Ն որոշման
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 12-Ի N 216-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
(հազ. դրամ) Խումբը Ենթա- խումբը Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման
խմբերի և ենթախմբերի, ֆինանսավորվող ծրագրերի
բյուջետային ծախսերի տնտեսագիտական
դասակարգման հոդվածների և դրանք իրականացնող
մարմինների անվանումները (Ցուցանիշների փոփոխությունը ավելացումները
նշված են դրական
նշանով, իսկ
նվազեցումները`
փակագծերում)
03
14
01
06 ԸՆԴԱՄԵՆԸ` ԾԱԽՍԵՐ -
այդ թվում`
ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱՐԳԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆ, ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԴԱՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ 56,349.4
այդ թվում`
Հասարակական կարգի պահպանություն 56,349.4
այդ թվում`
02. Հասարակական կարգի պահպանության ապահովում 56,349.4
ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանություն 56,349.4
այդ թվում`
Ապրանքների գնման այլ ծախսեր 28,249.4
Ջրմուղ-կոյուղուց օգտվելու վարձի վճարման
ծախսեր 14,100.0
Կապի այլ ծառայությունների ձեռքբերման ծախսեր 14,100.0
ՀԻՄՆԱԿԱՆ ԽՄԲԻՆ ՉԴԱՍՎՈՂ ԾԱԽՍԵՐ (56,349.4)
այդ թվում`
Այլ ծրագրեր (56,349.4)
այդ թվում`
01. ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ (56,349.4)
ՀՀ կառավարություն (56,349.4)
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Մ. Թոփուզյան