ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
24 մայիսի 2019 թ. թիվ 27-Ն
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«ՉԱՐՏԵՐԱՅԻՆ ՉՎԵՐԹՆԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ ԳԾՈՎ ԿԱՏԱՐՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 1-ՉԱՐՏԵՐ (ՏԱՐԵԿԱՆ) ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԱՄՓՈՓ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎՆ ՈՒ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 11-Ի ԹԻՎ 06-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պաշտոնական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 18-րդ հոդվածի 4-րդ մասով, ինչպես նաև «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներով՝ Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.
1. Հաստատել «Չարտերային չվերթների և դրանց գծով կատարված աշխատանքների մասին» ձև 1-չարտեր (տարեկան) վիճակագրական ամփոփ հաշվետվության ձևը՝ համաձայն հավելված 1-ի:
2. Հաստատել «Չարտերային չվերթների և դրանց գծով կատարված աշխատանքների մասին» ձև 1-չարտեր (տարեկան) վիճակագրական ամփոփ հաշվետվության լրացման հրահանգը՝ համաձայն հավելված 2-ի:
3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2016 թվականի հուլիսի 11-ի ««Չարտերային չվերթների և դրանց գծով կատարված աշխատանքների մասին» ձև 1-չարտեր (տարեկան) պետական վիճակագրական ամփոփ հաշվետվության ձևն ու լրացման հրահանգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2014 թվականի մայիսի 19-ի թիվ 21-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 06-Ն որոշումը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման տասներորդ օրը:
Նախագահ`
Ս. Մնացականյան
Հավելված 1
Հայաստանի Հանրապետության
վիճակագրության պետական խորհրդի
2019 թվականի մայիսի 24-ի
թիվ 27-Ն որոշման
1. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի ինքնաթիռներով
Ցուցանիշի անվանումը Չափի
միավորը Տողի համարը Ցուցանիշի
մեծությունը Ըստ ինքնաթիռների տեսակների
Ա Բ Գ 1 2 3 4 5 6
Կատարված է ինքնաթիռ-կմ հազար ինքնաթիռ-կմ 110
Ինքնաթիռների չվերթների քանակը միավոր 111
Փոխադրվել են ուղևորներ հազար մարդ 112
Փոխադրվել են բեռներ հազար
տոննա 113
դրանից` փոստային ‘’-‘’ 113.1
Ուղևորաշրջանառություն միլիոն
ուղևոր-կմ 114
Բեռնաշրջանառություն հազար
տոննա-կմ 115
Տոննա-կիլոմետրաժ ''-'' 116
1) Այդ թվում` Հայաստանի Հանրապետության և այլ երկրների միջև
Ա Բ Գ 1 2 3 4 5 6
Կատարված է ինքնաթիռ-կմ հազար ինքնաթիռ-կմ 120
Ինքնաթիռների չվերթների քանակը միավոր 121
Փոխադրվել են ուղևորներ հազար մարդ 122
Փոխադրվել են բեռներ հազար
տոննա 123
դրանից` փոստային ''-'' 123.1
Ուղևորաշրջանառություն միլիոն
ուղևոր-կմ 124
Բեռնաշրջանառություն հազար
տոննա-կմ 125
Տոննա-կիլոմետրաժ ''-'' 126
2) Հայաստանի Հանրապետության և Անկախ Պետությունների Համագործակցության երկրների միջև
Ա Բ Գ 1 2 3 4 5 6
Կատարված է ինքնաթիռ-կմ հազար ինքնաթիռ-կմ 130
Ինքնաթիռների չվերթների քանակը միավոր 131
Փոխադրվել են ուղևորներ հազար մարդ 132
Փոխադրվել են բեռներ հազար
տոննա 133
դրանից` փոստային ''-'' 133.1
Ուղևորաշրջանառություն միլիոն
ուղևոր-կմ 134
Բեռնաշրջանառություն հազար
տոննա-կմ 135
Տոննա-կիլոմետրաժ ''-'' 136
3) Ներհանրապետական փոխադրումներ
Ա Բ Գ 1 2 3 4 5 6
Կատարված է ինքնաթիռ-կմ հազար ինքնաթիռ-կմ 140
Ինքնաթիռների չվերթների քանակը միավոր 141
Փոխադրվել են ուղևորներ հազար մարդ 142
Փոխադրվել են բեռներ հազար
տոննա 143
դրանից` փոստային ''-'' 143.1
Ուղևորաշրջանառություն միլիոն
ուղևոր-կմ 144
Բեռնաշրջանառություն հազար
տոննա-կմ 145
Տոննա-կիլոմետրաժ ''-'' 146
2. Վարձակալած ինքնաթիռներով չվերթների և դրանց գծով կատարված աշխատանքների մասին
Ցուցանիշների անվանումը Չափի
միավորը Տողի համարը Ցուցանիշի
մեծությունը Ըստ ինքնաթիռների տեսակների
Ա Բ Գ 1 2 3 4 5 6
Կատարված է ինքնաթիռ-կմ հազար ինքնաթիռ-կմ 210
Ինքնաթիռների չվերթների քանակը միավոր 211
Փոխադրվել են ուղևորներ հազար մարդ 212
Փոխադրվել են բեռներ հազար
տոննա 213
դրանից` փոստային ''-'' 213.1
Ուղևորաշրջանառություն միլիոն
ուղևոր-կմ 214
Բեռնաշրջանառություն հազար
տոննա-կմ 215
Տոննա-կիլոմետրաժ ''-'' 216
1) Այդ թվում` Հայաստանի Հանրապետության և այլ երկրների միջև
Ա Բ Գ 1 2 3 4 5 6
Կատարված է ինքնաթիռ-կմ հազար ինքնաթիռ-կմ 220
Ինքնաթիռների չվերթների քանակը միավոր 221
Փոխադրվել են ուղևորներ հազար մարդ 222
Փոխադրվել են բեռներ հազար
տոննա 223
դրանից` փոստային ''-'' 223.1
Ուղևորաշրջանառություն միլիոն
ուղևոր-կմ 224
Բեռնաշրջանառություն հազար
տոննա-կմ 225
Տոննա-կիլոմետրաժ ''-'' 226
2) Հայաստանի Հանրապետության և Անկախ Պետությունների Համագործակցության երկրների միջև
Ա Բ Գ 1 2 3 4 5 6
Կատարված է ինքնաթիռ-կմ հազար ինքնաթիռ-կմ 230
Ինքնաթիռների չվերթների քանակը միավոր 231
Փոխադրվել են ուղևորներ հազար մարդ 232
Փոխադրվել են բեռներ հազար
տոննա 233
դրանից` փոստային ''-'' 233.1
Ուղևորաշրջանառություն միլիոն
ուղևոր-կմ 234
Բեռնաշրջանառություն հազար
տոննա-կմ 235
Տոննա-կիլոմետրաժ ''-'' 236
3) Ներհանրապետական փոխադրումներ
Ա Բ Գ 1 2 3 4 5 6
Կատարված է ինքնաթիռ-կմ հազար ինքնաթիռ-կմ 240
Ինքնաթիռների չվերթների քանակը միավոր 241
Փոխադրվել են ուղևորներ հազար մարդ 242
Փոխադրվել են բեռներ հազար
տոննա 243
դրանից` փոստային ''-'' 243.1
Ուղևորաշրջանառություն միլիոն
ուղևոր-կմ 244
Բեռնաշրջանառություն հազար
տոննա-կմ 245
Տոննա-կիլոմետրաժ ''-'' 246
Ղեկավար ______________________________________ _______________________
(Ազգանուն, անուն) (Ստորագրություն)
Լրացնող (գլխավոր հաշվապահ կամ այլ լիազորված անձ) ______________________________________ _______________________
(Ազգանուն, անուն) (Ստորագրություն)
« _ _ »______ ____20___թ.
Հավելված 2
Հայաստանի Հանրապետության
վիճակագրության պետական խորհրդի
2019 թվականի մայիսի 24-ի
թիվ 27-Ն որոշման
Հ Ր Ա Հ Ա Ն Գ
«ՉԱՐՏԵՐԱՅԻՆ ՉՎԵՐԹՆԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ ԳԾՈՎ ԿԱՏԱՐՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ»
ՁԵՎ 1-ՉԱՐՏԵՐ (ՏԱՐԵԿԱՆ)
ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԱՄՓՈՓ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ
I ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն հրահանգը սահմանում է «Չարտերային չվերթների և դրանց գծով կատարված աշխատանքների մասին» ձև 1-չարտեր (տարեկան) վիճակագրական ամփոփ հաշվետվության (այսուհետ` Հաշվետվություն) լրացման կարգը:
2. Հաշվետվությունը ներկայացնում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի կոմիտեն, որն այդ մասին նախապես իրազեկվում է Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2016 թվականի հունիսի 20-ի թիվ 05-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթներին համապատասխան:
3. Հաշվետվությունների իմաստով փաստացի գործունեության հիմնական տեսակ է համարվում գործունեության այն տեսակը, որը հաշվետու ժամանակաշրջանում հավելյալ արժեքի ընդհանուր ծավալում փաստացի ունեցել է առավել մեծ տեսակարար կշիռ: Առավել մեծ տեսակարար կշռի որոշման համար առաջարկվում է կողմնորոշվել ընդհանուր հասույթի, հավելյալ արժեքի կամ աշխատողների ընդհանուր թվաքանակի մեջ ունեցած բաժնով և այլ համանման բնութագրող ցուցանիշներով:
4. Հաշվետվության դիմային էջի «Փաստացի գործունեության հիմնական տեսակի» ծածկագիրը լրացնում են հաշվետվություն ներկայացնող իրավաբանական անձինք, հիմնարկները, անհատ ձեռնարկատերերը՝ համաձայն «Տնտեսական գործունեության տեսակների դասակարգչի» 5-նիշ խմբավորման (տես՝ http://www.arlis.am/Annexes/4/GT30.1-13page1730-2124ink1392.doc հղումը):
5. Հաշվետվությունը ներկայացվում է Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտեին` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի կողմից հաստատվող պետական վիճակագրական աշխատանքների տարեկան ծրագրերով սահմանված ժամկետներում և պարբերականությամբ:
6. Վիճակագրական տեղեկությունների ներկայացման հետ կապված այլ հարցերը կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:
II ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ
7. Ոչ կանոնավոր չվերթներ (չարտերային) են համարվում չարտերային (պատվերով) թռիչքները և հատուկ չվերթները, այսինքն` պայմանագրային հիմունքներով իրականացվող չվերթները, որոնք չեն արտահայտված կանոնավոր փոխադրումներում, ինչպես նաև զբոսաշրջային չվերթները:
8. Կատարված է ինքնաթիռ-կմ ցուցանիշը որոշվում է չվերթների քանակի և համապատասխան շահագործական հեռավորության արտադրյալների հանրագումարով:
9. Շահագործական հեռավորությունը տվյալ չվերթի կետերի միջև ընկած հեռավորությունն է:
10. Ինքնաթիռների չվերթների քանակը ներկայացնում է ինքնաթիռների մեկնումների և ժամանումների թվի հանրագումարը:
11. Փոխադրվել են ուղևորներ ցուցանիշը ներկայացնում է ՀՀ օդանավակայաններից մեկնած և ՀՀ օդանավակայաններ ժամանած ուղևորների քանակը:
12. Փոխադրվել է բեռ ցուցանիշը ներառում է բոլոր տեսակի ինքնաթիռներով փոխադրված բեռները (նաև` վճարովի ուղեբեռները):
13. Փոխադրվել է փոստ ցուցանիշը ներառում է փոստային առաքումների ոչ կանոնավոր փոխադրման ծավալը` փոստային և սուրհանդակային կազմակերպությունների հանձնարարությամբ:
14. Ուղևորաշրջանառություն ցուցանիշը ներկայացնում է յուրաքանչյուր չվերթի ընթացքում տեղափոխված ուղևորների փաստացի քանակի և այդ չվերթի համապատասխան շահագործական հեռավորության արտադրյալի հանրագումարը:
15. Բեռնաշրջանառությունը որոշվում է յուրաքանչյուր չվերթով փոխադրված բեռների փաստացի քանակի և համապատասխան շահագործական հեռավորության արտադրյալների հանրագումարով:
16. Տոննա-կիլոմետրաժ ցուցանիշը ներկայացնում է տոննա-կիլոմետրաժների հանրագումարն՝ ըստ փոխադրումների և ինքնաթիռների տեսակների:
17. Ուղևորատար տոննա-կիլոմետրաժը ստացվում է ուղևոր-կիլոմետրը 0,09 գործակցով բազմապատկելու միջոցով:
18. Բեռնատար (փոստային) տոննա-կիլոմետրաժը ներկայացնում է յուրաքանչյուր չվերթի ընթացքում բեռի և համապատասխան թռիչքի շահագործական հեռավորության արտադրյալների հանրագումարը: