Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄԸ «ԻՆՔՆԱԹԻՌՆԵՐԻ, ՈՒՂՂԱԹԻՌՆԵՐԻ ՕՐԱՑՈՒՑԱՅԻՆ ԺԱՄԱՆԱԿԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 34-ՔԱ (ՏԱՐԵԿԱՆ) ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԱՄՓՈՓ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎՆ ՈՒ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀՀ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 4-Ի ԹԻՎ 23-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

24 մայիսի 2019 թ. թիվ 30-Ն

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

«ԻՆՔՆԱԹԻՌՆԵՐԻ, ՈՒՂՂԱԹԻՌՆԵՐԻ ՕՐԱՑՈՒՑԱՅԻՆ ԺԱՄԱՆԱԿԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 34-ՔԱ (ՏԱՐԵԿԱՆ) ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԱՄՓՈՓ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎՆ ՈՒ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 4-Ի ԹԻՎ 23-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Պաշտոնական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 18-րդ հոդվածի 4-րդ մասով, ինչպես նաև «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներով՝ Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.

1. Հաստատել «Ինքնաթիռների, ուղղաթիռների օրացուցային ժամանակի մասին» ձև 34-ՔԱ (տարեկան) վիճակագրական ամփոփ հաշվետվության ձևը՝ համաձայն հավելված 1-ի:

2. Հաստատել «Ինքնաթիռների, ուղղաթիռների օրացուցային ժամանակի մասին» ձև 34-ՔԱ (տարեկան) վիճակագրական ամփոփ հաշվետվության լրացման հրահանգը՝ համաձայն հավելված 2-ի:

3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2013 թվականի հոկտեմբերի 4-ի ««Ինքնաթիռների, ուղղաթիռների օրացուցային ժամանակի մասին» ձև 34-ՔԱ (տարեկան) պետական վիճակագրական ամփոփ հաշվետվության ձևն ու լրացման հրահանգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2003 թվականի նոյեմբերի 7-ի թիվ 41-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 23-Ն որոշումը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման տասներորդ օրը:

Նախագահ`

Ս. Մնացականյան

Հավելված 1

Հայաստանի Հանրապետության

վիճակագրության պետական խորհրդի

2019 թվականի մայիսի 24-ի

թիվ 30-Ն որոշման

Ակտի պատկեր

Ինքնա-թիռների, ուղղա-թիռների տեսակ-ները Օրա-ցուցային

ժամա-նակը -ընդա-մենը ինքնա-թիռ (ուղղա-թիռ)-ժամ այդ թվում՝

սարքին անսարք

ընդա-մենը որից՝ չկատար-ված թռիչք-ներ տեխնիկա-կան սպա-սարկման մեջ վերա-

նորոգման մեջ պահեստա-

մասերի բացակայու-թյան պատճա-ռով սպասում են վերանո-րոգման ենթա-կա են դուրս գրման

ուղեր-թում թռիչքի ապա-հովումը բազային օդանավա-կայանում

ռեզեր-վում պարա-պուրդներ եղանակի և թռիչքների արգելման այլ պատճառով

1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12

Ինքնաթիռների հավաքատեղի մաշվածությունը

Ինքնաթիռների առավելագույն թույլատրելի շահագործման ժամկետը Ինքնաթիռների քանակը

մինչև 5 տարի

5-ից մինչև 15

15-ից մինչև 30

30 և ավելի

Ղեկավար

(Ազգանուն, անուն) (Ստորագրություն)

Լրացնող (գլխավոր հաշվապահ կամ այլ լիազորված անձ)

(Ազգանուն, անուն) (Ստորագրություն)

<< _ _ >>______ ____20___թ.

Հավելված 2

Հայաստանի Հանրապետության

վիճակագրության պետական խորհրդի

2019 թվականի մայիսի 24-ի

թիվ 30-Ն որոշման

Հ Ր Ա Հ Ա Ն Գ

«ԻՆՔՆԱԹԻՌՆԵՐԻ, ՈՒՂՂԱԹԻՌՆԵՐԻ ՕՐԱՑՈՒՑԱՅԻՆ ԺԱՄԱՆԱԿԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 34-ՔԱ (ՏԱՐԵԿԱՆ) ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԱՄՓՈՓ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ

I ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1. Սույն հրահանգը սահմանում է «Ինքնաթիռների, ուղղաթիռների օրացուցային ժամանակի մասին» ձև 34-ՔԱ (տարեկան) վիճակագրական ամփոփ հաշվետվության (այսուհետ` Հաշվետվություն) լրացման կարգը:

2. Հաշվետվությունը ներկայացնում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի կոմիտեն, որն այդ մասին նախապես իրազեկվում է Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2016 թվականի հունիսի 20-ի թիվ 05-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթներին համապատասխան:

3. Հաշվետվությունների իմաստով փաստացի գործունեության հիմնական տեսակ է համարվում գործունեության այն տեսակը, որը հաշվետու ժամանակաշրջանում հավելյալ արժեքի ընդհանուր ծավալում փաստացի ունեցել է առավել մեծ տեսակարար կշիռ: Առավել մեծ տեսակարար կշռի որոշման համար առաջարկվում է կողմնորոշվել ընդհանուր հասույթի, հավելյալ արժեքի կամ աշխատողների ընդհանուր թվաքանակի մեջ ունեցած բաժնով և այլ համանման բնութագրող ցուցանիշներով:

4. Հաշվետվության դիմային էջի «Փաստացի գործունեության հիմնական տեսակի» ծածկագիրը լրացնում են հաշվետվություն ներկայացնող իրավաբանական անձինք, հիմնարկները, անհատ ձեռնարկատերերը՝ համաձայն «Տնտեսական գործունեության տեսակների դասակարգչի» 5-նիշ խմբավորման (տես՝ http://www.arlis.am/Annexes/4/GT30.1-13page1730-2124ink1392.doc հղումը):

5. Հաշվետվությունը ներկայացվում է Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտեին` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի կողմից հաստատվող պետական վիճակագրական աշխատանքների տարեկան ծրագրերով սահմանված ժամկետներում և պարբերականությամբ:

6. Վիճակագրական տեղեկությունների ներկայացման հետ կապված այլ հարցերը կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

II ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

7. Հաշվետվության 1-ին սյունակում լրացվում են ինքնաթիռների և ուղղաթիռների տեսակները:

8. Oրացուցային ժամանակը - ընդամենը, ինքնաթիռ (ուղղաթիռ)-ժամ (2) սյունակի ցուցանիշը ներկայացնում է այն ժամերի քանակը (հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում), որը նախատեսված է չվացուցակով՝ ինքնաթիռների և ուղղաթիռների չվերթների համար:

9. Հաշվետվության 3-8 սյունակների ցուցանիշները վերաբերվում են սարքին, իսկ 9-12 սյունակների ցուցանիշները` անսարք վիճակում գտնվող ինքնաթիռներին և ուղղաթիռներին:

10. «ընդամենը» (3) սյունակում լրացվում է սարքին վիճակում գտնվող ինքնաթիռների (ուղղաթիռների) ամբողջ օրացուցային ժամանակը:

11. «ուղերթում» (4) սյունակում լրացվում է ինքնաթիռների (ուղղաթիռների) ուղերթում գտնվելու ժամերի քանակը:

12. «թռիչքի ապահովումը բազային օդանավակայանում» (5) սյունակում լրացվում է օդանավակայանում ինքնաթիռի (ուղղաթիռի) թռիչքի ապահովման ժամանակը:

13. «ռեզերվում» (6) սյունակում լրացվում է ինքնաթիռների (ուղղաթիռների) ռեզերվում գտնվելու ժամանակը:

14. «պարապուրդում» (7) սյունակում լրացվում է ինքնաթիռների (ուղղաթիռների) պարապուրդների ժամանակը, որն ստացվում է 5, 6, 7 սյունակների ցուցանիշների հանրագումարով, եղանակի և թռիչքների արգելման այլ պատճառներով հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում:

15. «չկատարված թռիչքաժամերը» (8) սյունակում լրացվում է հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում չկատարված թռիչքների ընդհանուր ժամանակը, որը ներկայացնում է 5, 6, 7 սյունակների ցուցանիշների հանրագումարը:

16. Հաշվետվության 4-8 սյունակների ցուցանիշների գումարը հավասար է 3-րդ սյունակի ցուցանիշին:

17. Հաշվետվության 9-12 սյունակների և 3-րդ սյունակի ցուցանիշների գումարը հավասար է 2-րդ սյունակի ցուցանիշին:

18. Հաշվետվության 2-րդ բաժինը վերաբերվում է ինքնաթիռների հավաքատեղի մաշվածությանը: Այս մասում լրացվում է ինքնաթիռների քանակն ըստ շահագործման ժամկետների:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։