Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄԸ «ՃԱՆԱՊԱՐՀԱՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՊԱՏԱՀԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 35-ՊԱՏԱՀԱՐ (ԱՄՍԱԿԱՆ) ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԱՄՓՈՓ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎՆ ՈՒ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀՀ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 4-Ի ԹԻՎ 24-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2019-06-13-ից մինչև 2021-01-01։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2021-01-01Բացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

24 մայիսի 2019 թ. թիվ 31-Ն

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

«ՃԱՆԱՊԱՐՀԱՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՊԱՏԱՀԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 35-ՊԱՏԱՀԱՐ (ԱՄՍԱԿԱՆ) ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԱՄՓՈՓ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎՆ ՈՒ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 4-Ի ԹԻՎ 24-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Պաշտոնական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 18-րդ հոդվածի 4-րդ մասով, ինչպես նաև «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներով՝ Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.

1. Հաստատել «Ճանապարհատրանսպորտային պատահարների մասին» ձև 35-պատահար (ամսական) վիճակագրական ամփոփ հաշվետվության ձևը՝ համաձայն հավելված 1-ի:

2. Հաստատել «Ճանապարհատրանսպորտային պատահարների մասին» ձև 35-պատահար (ամսական) վիճակագրական ամփոփ հաշվետվության լրացման հրահանգը՝ համաձայն հավելված 2-ի:

3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2013 թվականի հոկտեմբերի 4-ի ««Ճանապարհատրանսպորտային պատահարների մասին» ձև 35-պատահար (ամսական) պետական վիճակագրական ամփոփ հաշվետվության ձևն ու լրացման հրահանգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2003 թվականի նոյեմբերի 7-ի թիվ 44-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 24-Ն որոշումը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման տասներորդ օրը:

Նախագահ`

Ս. Մնացականյան

Հավելված 1

Հայաստանի Հանրապետության

վիճակագրության պետական խորհրդի

2019 թվականի մայիսի 24-ի

թիվ 31-Ն որոշման

Ակտի պատկեր

1. Ճանապարհատրանսպորտային պատահարները (ՃՏՊ) և տուժածները հաշվետու ժամանակաշրջանում

(ամսական)

Ցուցանիշի անվանումը Տողի

համարը Պատահարների

քանակը,

միավոր Տուժել են, մարդ

զոհվել են որից` իգական սեռ վիրավոր-վել են որից` իգական սեռ

Ա Բ 1 2 3 4 5

ՃՏՊ - ընդամենը 110

որոնցից` տուժել են մինչև 16 տարեկան երեխաներ 111

ՃՏՊ ճանապարհային երթևեկության կանոնների խախտման հետևանքովտրանսպորտային միջոցների վարորդներ-ընդամենը 120

որից՝ ոչ սթափ վիճակում 121

120-րդ տողից՝ ըստ պատկանելիության՝

իրավաբանական անձանց 122

որից՝ վարորդներ ոչ սթափ վիճակում 122.1

ֆիզիկական անձանց 123

որից՝ վարորդներ ոչ սթափ վիճակում 123.1

հետիոտնի կողմից 130

որից՝ ոչ սթափ վիճակում 131

Չբացահայտված ՃՏՊ 140

2. Տրանսպորտային միջոցների վարորդների կողմից ճանապարհային երթևեկության կանոնների (ՃԵԿ) խախտման պատճառով տեղի ունեցած ՃՏՊ-ը և դրանց հետևանքով տուժածները հաշվետու ժամանակաշրջանում

(տարեկան)

Ցուցանիշի անվանումը Տողի

համարը Պատահարների

քանակը,

միավոր Տուժել են, մարդ

զոհվել են վիրավորվել են

ընդամենը այդ թվում՝

ոչ սթափ վիճակում

գտնված

վարորդների

պատճառով ընդամենը այդ թվում՝

ոչ սթափ վիճակում

գտնված

վարորդների

պատճառով ընդամենը այդ թվում՝

ոչ սթափ վիճակում

գտնված

վարորդների

պատճառով

Վարորդների կողմից ՃԵԿ-ի խախտման պատճառով առաջացած ՃՏՊ-ը և տուժածները 210

բեռնատար ավտոմեքենաների 220

որից՝ ֆիզիկական անձանց 221

ավտոբուսների 230

որից՝ ֆիզիկական անձանց 231

թեթև մարդատար մեքենաների 240

որից՝ ֆիզիկական անձանց 241

մոտոցիկլների 250

որից՝ ֆիզիկական անձանց 251

տրակտորների և այլ ինքնագնաց մեխանիզմների 260

որից՝ ֆիզիկական անձանց 261

տրոլեյբուսների 270

Չբացահայտված ՃՏՊ 280

3. Ճանապարհատրանսպորտային պատահարները (ՃՏՊ) և տուժածները` ըստ կատարված պատահարի վայրի և պատճառների, հաշվետու ժամանակաշրջանում

(տարեկան)

Ցուցանիշի անվանումը Տողի

համարը Պատահարների

քանակը,

միավոր Տուժել են, մարդ

զոհվել են վիրավորվել են

ՃՏՊ - ընդամենը 310

ՃՏՊ-ը տուժածները՝ ըստ կատարված պատահարի վայրի քաղաքներում և բնակավայրերում 320

ավտոճանապարհներին (բացառությամբ քաղաքային և

բնակավայրային տեղամասերի) 330

այլ տեղերում 340

ՃՏՊ-ը` տեխնիկական անսարք տրանսպորտային միջոցների շահագործման պատճառով 350

Փողոցների և ճանապարհների անբավարար վիճակը նպաստել է - ընդամենը 360

այդ թվում՝

քաղաքների և այլ բնակավայրերի փողոցների (առանց ավտոճանապարհային տեղամասերի) 361

ավտոճանապարհների (ներառյալ քաղաքային և այլ բնակավայրային տեղամասերի) 362

որից` ընդհանուր օգտագործման ճանապարհներին 362.1

ՃՏՊ-ը ըստ տեսակների` բախում 370

շրջում 371

հետիոտնի վրաերթ 372

այլ պատահարներ 373

Տուժել են ՃՏՊ-ից`

տրանսպորտային միջոցների վարորդներ 400 X

հետիոտն 410 X

որից՝ մինչև 16 տարեկան երեխաներ 411 X

ուղևորներ 420 X

որից՝ մինչև 16 տարեկան երեխաներ 421 X

հեծանվորդներ 430 X

որից՝ մինչև 16 տարեկան երեխաներ 431 X

Ղեկավար

(Ազգանուն, անուն) (Ստորագրություն)

Լրացնող (գլխավոր հաշվապահ կամ այլ լիազորված անձ)

(Ազգանուն, անուն) (Ստորագրություն)

<< _ _ >>______ ____20___թ.

Հավելված 2

Հայաստանի Հանրապետության

վիճակագրության պետական խորհրդի

2019 թվականի մայիսի 24-ի

թիվ 31-Ն որոշման

Հ Ր Ա Հ Ա Ն Գ

«ՃԱՆԱՊԱՐՀԱՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՊԱՏԱՀԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 35-ՊԱՏԱՀԱՐ (ԱՄՍԱԿԱՆ) ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԱՄՓՈՓ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ

I ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1. Հրահանգը սահմանում է «Ճանապարհատրանսպորտային պատահարների մասին» ձև 35-պատահար (ամսական) վիճակագրական ամփոփ հաշվետվության (այսուհետ՝ Հաշվետվություն) լրացման կարգը:

2. Հաշվետվությունը ներկայացնում է Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը, որն այդ մասին իրազեկվում է Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2016 թվականի հունիսի 20-ի թիվ 05-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթներին համապատասխան:

3. Հաշվետվությունների իմաստով փաստացի գործունեության հիմնական տեսակ է համարվում գործունեության այն տեսակը, որը հաշվետու ժամանակաշրջանում հավելյալ արժեքի ընդհանուր ծավալում փաստացի ունեցել է առավել մեծ տեսակարար կշիռ: Առավել մեծ տեսակարար կշռի որոշման համար առաջարկվում է կողմնորոշվել ընդհանուր հասույթի, հավելյալ արժեքի կամ աշխատողների ընդհանուր թվաքանակի մեջ ունեցած բաժնով և այլ համանման բնութագրող ցուցանիշներով:

4. Հաշվետվության դիմային էջի «Փաստացի գործունեության հիմնական տեսակի» ծածկագիրը լրացնում են հաշվետվություն ներկայացնող իրավաբանական անձինք, հիմնարկները, անհատ ձեռնարկատերերը՝ համաձայն «Տնտեսական գործունեության տեսակների դասակարգչի» 5-նիշ խմբավորման (տես՝ http://www.arlis.am/Annexes/4/GT30.1-13page1730-2124ink1392.doc հղումը):

5. Հաշվետվությունը ներկայացվում է Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտեին` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի կողմից հաստատվող պետական վիճակագրական աշխատանքների տարեկան ծրագրերով սահմանված ժամկետներում և պարբերականությամբ:

6. Վիճակագրական տեղեկությունների ներկայացման հետ կապված այլ հարցերը կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

II ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

7. Հաշվետվությունը կազմված է 3 բաժնից. Ճանապարհատրանսպորտային պատահարները և տուժածները հաշվետու ժամանակաշրջանում (ամսական) (բաժին 1), Տրանսպորտային միջոցների վարորդների կողմից ճանապարհային երթևեկության կանոնների խախտման պատճառով տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարները և դրանց հետևանքով տուժածները հաշվետու ժամանակաշրջանում (տարեկան) (բաժին 2), Ճանապարհատրանսպորտային պատահարները և տուժածները՝ ըստ կատարված պատահարի վայրի և պատճառների, հաշվետու ժամանակաշրջանում (տարեկան) (բաժին 3):

8. Հաշվետվության 1-ին բաժինը ներկայացվում է ամիսը մեկ անգամ, իսկ 2-րդ և 3-րդ բաժինները՝ տարին մեկ անգամ՝ հաշվետու տարվա համար: Ցուցանիշները լրացվում են ճանապարհատրանսպորտային պատահարների քարտերի հիման վրա:

9. Հաշվետվության 110 տողի ցուցանիշները պետք է հավասար լինեն 120, 130 և 140 տողերի ցուցանիշների հանրագումարին:

10. Հաշվետվության 120 տողի ցուցանիշները պետք է մեծ կամ հավասար լինեն 122 և 123 տողերի ցուցանիշների հանրագումարին:

11. Հաշվետվության 121 տողի ցուցանիշները պետք է մեծ կամ հավասար լինեն 122.1 և 123.1 տողերի ցուցանիշների հանրագումարին:

12. Հաշվետվության 210 տողի ցուցանիշները պետք է հավասար լինեն 220, 230, 240, 250, 260 և 270 տողերի ցուցանիշների հանրագումարին, ինչպես նաև 1-ին բաժնի 120 տողի համապատասխան սյունակների ցուցանիշներին:

13. Հաշվետվության 210, 220, 230, 240, 250, 260, 270 և 280 տողերում լրացվում են՝ ճանապարհատրանսպորտային պատահարներն ըստ ավտոտրանսպորտային միջոցների տեսակների, հաշվի առնելով առևտրային կազմակերպությունների տրանսպորտային միջոցների վարորդների և ֆիզիկական անձանց կողմից ճանապարհային երթևեկության կանոնների խախտման պատճառով տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարները:

14. Հաշվետվության 221, 231, 241, 251, 261 տողերի ցուցանիշներն իրենցից ներկայացնում են միայն ֆիզիկական անձանց ավտոտրանսպորտային միջոցների կողմից տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարները:

15. Հաշվետվության 310 տողի ցուցանիշները պետք է հավասար լինեն 320, 330 և 340 տողերի ցուցանիշների հանրագումարին, ինչպես նաև 1-ին բաժնի 110 տողի համապատասխան սյունակների ցուցանիշներին:

16. Հաշվետվության 360 տողի ցուցանիշներն ըստ սյունակների հավասար են 361 և 362 տողերի ցուցանիշների հանրագումարին:

17. Հաշվետվության 370, 371, 372, 373 տողերի ցուցանիշների հանրագումարը հավասար է 1-ին բաժնի 110 տողի համապատասխան սյունակների ցուցանիշներին:

18. Հաշվետվության 400, 410, 420, 435 տողերի ցուցանիշների հանրագումարը հավասար է 1-ին բաժնի 110 տողի համապատասխան սյունակների ցուցանիշներին:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։