Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄԸ «ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՕԴԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՇԱՐԺԱԿԱԶՄԻ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 65-ԱՎԻԱ (ՏԱՐԵԿԱՆ) ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԱՄՓՈՓ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎՆ ՈՒ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀՀ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 11-Ի ԹԻՎ 08-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

24 մայիսի 2019 թ. թիվ 32-Ն

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

«ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՕԴԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՇԱՐԺԱԿԱԶՄԻ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 65-ԱՎԻԱ (ՏԱՐԵԿԱՆ) ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԱՄՓՈՓ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎՆ ՈՒ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 11-Ի ԹԻՎ 08-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Պաշտոնական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 18-րդ հոդվածի 4-րդ մասով, ինչպես նաև «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներով՝ Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.

1. Հաստատել «Ընդհանուր օգտագործման օդային տրանսպորտի Հայաստանյան շարժակազմի արտադրանքի մասին» ձև 65-ավիա (տարեկան) վիճակագրական ամփոփ հաշվետվության ձևը՝ համաձայն հավելված 1-ի:

2. Հաստատել «Ընդհանուր օգտագործման օդային տրանսպորտի Հայաստանյան շարժակազմի արտադրանքի մասին» ձև 65-ավիա (տարեկան) վիճակագրական ամփոփ հաշվետվության լրացման հրահանգը՝ համաձայն հավելված 2-ի:

3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2016 թվականի հուլիսի 11-ի ««Ընդհանուր օգտագործման օդային տրանսպորտի Հայաստանյան շարժակազմի արտադրանքի մասին» ձև 65-ավիա (տարեկան) պետական վիճակագրական ամփոփ հաշվետվության ձևն ու լրացման հրահանգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2014 թվականի մայիսի 19-ի թիվ 24-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 08-Ն որոշումը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման տասներորդ օրը:

Նախագահ`

Ս. Մնացականյան

Հավելված 1

Հայաստանի Հանրապետության

վիճակագրության պետական խորհրդի

2019 թվականի մայիսի 24-ի

թիվ 32-Ն որոշման

Ակտի պատկեր

Ցուցանիշի անվանումը Տողի համարը Չափի միավորը Ցուցանիշի մեծությունը

Ա Բ Գ 1

Ուղևորների փոխադրումից ստացված հասույթը (առանց ավելացված արժեքի հարկի)` բոլոր տեսակի հաղորդակցություններով /111 և 112 տողերի գումարը/ - ընդամենը 110 հազար դրամ

այդ թվում`

միջազգային հաղորդակցությամբ 111 -‘’-

որից`

Անկախ Պետությունների Համագործակցության երկրներ 111.1 -‘’-

ներհանրապետական հաղորդակցությամբ 112 -‘’-

110 տողից` կանոնավոր միջազգային ուղևորափոխադրումներից 113 -‘’-

կանոնավոր ներհանրապետական ուղևորափոխադրումներից 114 -‘’-

ոչ կանոնավոր միջազգային ուղևորափոխադրումներից 115 -‘’-

ոչ կանոնավոր ներհանրապետական ուղևորափոխադրումներից 116 -‘’-

Անձնակազմով օդային մարդատար տրանսպորտի վարձակալության ծառայություններից ստացված հասույթը (առանց ավելացված արժեքի հարկի) 120 -‘’-

Ուղևորների փոխադրումների հետ կապված ծախսեր 130 -‘’-

Ուղեբեռի, բեռի և փոստի փոխադրումներից ստացված հասույթը (առանց ավելացված արժեքի հարկի)` բոլոր տեսակի հաղորդակցություններով /141 և 142 տողերի գումարը/ - ընդամենը 140 հազար դրամ

այդ թվում`

միջազգային հաղորդակցությամբ 141 -‘’-

որից`

Անկախ Պետությունների Համագործակցության երկրներ 141.1 -‘’-

ներհանրապետական հաղորդակցությամբ 142 -‘’-

140 տողից` բեռնարկղային բեռների կանոնավոր փոխադրումից 143 -‘’-

նամակների և փաթեթների կանոնավոր և ոչ կանոնավոր փոխադրումից 144 -‘’-

այլ բեռների կանոնավոր փոխադրումից 145 -‘’-

այլ բեռների ոչ կանոնավոր փոխադրումից 146 -‘’-

Անձնակազմով օդային բեռնատար տրանսպորտի վարձակալության ծառայություններից ստացված հասույթը (առանց ավելացված արժեքի հարկի) 150 -‘’-

Ուղեբեռի, բեռի և փոստի փոխադրումների հետ կապված ծախսերը 160 -‘’-

Փոխադրվել են ուղևորներ՝ բոլոր տեսակի հաղորդակցություններով /171 և 172 տողերի գումարը/ - ընդամենը 170 հազար մարդ

այդ թվում`

միջազգային հաղորդակցությամբ 171 -‘’-

որից`

Անկախ Պետությունների Համագործակցության երկրներ 171.1 -‘’-

ներհանրապետական հաղորդակցությամբ 172 -‘’-

Փոխադրվել են ուղեբեռ, բեռ և փոստ՝ բոլոր տեսակի հաղորդակցություններով /181 և 182 տողերի գումարը/ - ընդամենը 180 հազար

տոննա

այդ թվում`

միջազգային հաղորդակցությամբ 181 -‘’-

որից`

Անկախ Պետությունների Համագործակցության երկրներ 181.1 -‘’-

ներհանրապետական հաղորդակցությամբ 182 -‘’-

Ավիացիոն վառելիքի /նավթ/ փաստացի ծախսը 190 -‘’-

որից` միջազգային երթուղիներում 190.1 -‘’-

Ուղևորատարողունակությունների օգտագործման գործակիցը 200 տոկոս

Առևտրային բեռնվածքի օգտագործման գործակիցը 210 -‘’-

Աշխատողների միջին տարեկան թվաքանակը 220 մարդ

Ղեկավար

(Ազգանուն, անուն) (Ստորագրություն)

Լրացնող (գլխավոր հաշվապահ կամ այլ լիազորված անձ)

(Ազգանուն, անուն) (Ստորագրություն)

<< _ _ >>______ ____20___թ.

Հավելված 2

Հայաստանի Հանրապետության

վիճակագրության պետական խորհրդի

2019 թվականի մայիսի 24-ի

թիվ 32-Ն որոշման

Հ Ր Ա Հ Ա Ն Գ

«ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՕԴԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՇԱՐԺԱԿԱԶՄԻ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 65-ԱՎԻԱ (ՏԱՐԵԿԱՆ) ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԱՄՓՈՓ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ

I ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1. Սույն հրահանգը սահմանում է «Ընդհանուր օգտագործման օդային տրանսպորտի Հայաստանյան շարժակազմի արտադրանքի մասին» ձև 65-ավիա (տարեկան) վիճակագրական ամփոփ հաշվետվության (այսուհետ` Հաշվետվություն) լրացման կարգը:

2. Հաշվետվությունը ներկայացնում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի կոմիտեն, որն այդ մասին նախապես իրազեկվում է Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2016 թվականի հունիսի 20-ի թիվ 05-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթներին համապատասխան:

3. Հաշվետվությունների իմաստով փաստացի գործունեության հիմնական տեսակ է համարվում գործունեության այն տեսակը, որը հաշվետու ժամանակաշրջանում հավելյալ արժեքի ընդհանուր ծավալում փաստացի ունեցել է առավել մեծ տեսակարար կշիռ: Առավել մեծ տեսակարար կշռի որոշման համար առաջարկվում է կողմնորոշվել ընդհանուր հասույթի, հավելյալ արժեքի կամ աշխատողների ընդհանուր թվաքանակի մեջ ունեցած բաժնով և այլ համանման բնութագրող ցուցանիշներով:

4. Հաշվետվության դիմային էջի «Փաստացի գործունեության հիմնական տեսակի» ծածկագիրը լրացնում են հաշվետվություն ներկայացնող իրավաբանական անձինք, հիմնարկները, անհատ ձեռնարկատերերը՝ համաձայն «Տնտեսական գործունեության տեսակների դասակարգչի» 5-նիշ խմբավորման (տես՝ http://www.arlis.am/Annexes/4/GT30.1-13page1730-2124ink1392.doc հղումը):

5. Հաշվետվությունը ներկայացվում է Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտեին` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի կողմից հաստատվող պետական վիճակագրական աշխատանքների տարեկան ծրագրերով սահմանված ժամկետներում և պարբերականությամբ:

6. Վիճակագրական տեղեկությունների ներկայացման հետ կապված հարցերը կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

II ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

7. Հաշվետվությունում արտացոլված բոլոր ցուցանիշները վերաբերում են կանոնավոր և ոչ կանոնավոր (պատվերով) չվերթներին:

8. Ուղևորների փոխադրումից ստացված հասույթը` բոլոր տեսակի հաղորդակցություններով (տող 110) հավասար է միջազգային (տող 111), որից` Անկախ Պետությունների Համագործակցության երկրներ (տող 111.1) և ներհանրապետական (տող 112) չվերթներով ուղևորների փոխադրումներից ստացված հասույթների հանրագումարին (առանց ավելացված արժեքի հարկի):

9. 113 տողը ներառում է`

1) բոլոր տեսակի օդանավերով (ներառյալ ուղղաթիռները) ըստ կանոնավոր չվացուցակի և միջազգային երթուղիներով կանոնավոր ուղևորափոխադրումներից ստացված հասույթը,

2) ուղևորների, ուղեբեռների և այլ բեռների փոխադրումից ստացված հասույթը, որոնք իրականացվում են առանց լրացուցիչ ծախսումների:

10. 114 տողը ներառում է`

1) բոլոր տեսակի օդանավերով (ներառյալ ուղղաթիռները) ըստ կանոնավոր չվացուցակի և ներհանրապետական երթուղիներով կանոնավոր ուղևորափոխադրումներից ստացված հասույթը,

2) ուղևորների, ուղեբեռների և այլ բեռների փոխադրումից ստացված հասույթը, որոնք իրականացվում են առանց լրացուցիչ ծախսումների:

11. 115 տողը ներառում է`

1) բոլոր տեսակի օդանավերով (ներառյալ ուղղաթիռները) արտաչվացուցակ միջազգային երթուղիներով ուղևորափոխադրումներից ստացված հասույթը,

2) ուղևորների, ուղեբեռների և այլ բեռների փոխադրումից ստացված հասույթը, որոնք իրականացվում են առանց լրացուցիչ ծախսումների:

12. 116 տողը ներառում է`

1) բոլոր տեսակի օդանավերով (ներառյալ ուղղաթիռները) արտաչվացուցակ ներհանրապետական երթուղիներով ուղևորափոխադրումներից ստացված հասույթը,

2) ուղևորների, ուղեբեռների և այլ բեռների փոխադրումից ստացված հասույթը, որոնք իրականացվում են առանց լրացուցիչ ծախսումների:

13. 120 տողում լրացվում է անձնակազմով մարդատար օդանավերի կամ ուղևորափոխադրման և բեռնափոխադրման համար պիտանի օդանավերի (ներառյալ ուղղաթիռները) վարձակալության կամ լիզինգի ծառայություններից ստացված հասույթը (առանց ավելացված արժեքի հարկի), որոնք հիմնականում տրամադրվում են ժամավճար և մի քանի ուղղություններով:

14. Ուղեբեռի, բեռի և փոստի փոխադրումներից ստացված հասույթը` բոլոր տեսակի հաղորդակցություններով (տող 140) հավասար է միջազգային (տող 141), որից` Անկախ Պետությունների Համագործակցության երկրներ (տող 141.1) և ներհանրապետական (տող 142) չվերթներով ուղեբեռի, բեռի և փոստի փոխադրումներից ստացված հասույթների հանրագումարին (առանց ավելացված արժեքի հարկի):

15. 143 տողում լրացվում է հատուկ բեռնարկղերով առանձին առարկաների և փաթեթվածքների կանոնավոր փոխադրումներից ստացված հասույթը (բեռնարկղերի կառուցվածքը նախատեսված է հավաքված և փաթեթավորված խառը ապրանքների բեռնման-բեռնաթափման աշխատանքների թեթևացման համար):

16. 144 տողում լրացվում է փոստային առաքումների կանոնավոր և ոչ կանոնավոր փոխադրումից ստացված հասույթը` փոստային և սուրհանդակային կազմակերպությունների հանձնարարությամբ:

17. 145 տողում լրացվում է ուրիշ խմբավորումներում չներառված այլ բեռների կանոնավոր փոխադրումից ստացված հասույթը:

18. 146 տողը ներառում է`

1) հատուկ բեռնարկղերով առանձին առարկաների և փաթեթվածքների ոչ կանոնավոր փոխադրումներից ստացված հասույթը (բեռնարկղերի կառուցվածքը նախատեսված է հավաքված և փաթեթավորված խառը ապրանքների բեռնման-բեռնաթափման աշխատանքների թեթևացման համար),

2) ուրիշ խմբավորումներում չներառված այլ բեռների ոչ կանոնավոր փոխադրումից ստացված հասույթը:

19. 150 տողում լրացվում է անձնակազմով բեռնատար օդանավերի (ներառյալ ուղղաթիռները) վարձակալության և լիզինգի ծառայություններից ստացված հասույթը (առանց ավելացված արժեքի հարկի), որոնք սովորաբար իրականացվում են ժամավճար և մի քանի ուղղություններով:

20. Փոխադրվել են ուղևորներ (170) տողում արտացոլվում է մեկնած և ժամանած ուղևորների թվաքանակը:

21. Ավիացիոն վառելիքի փաստացի ծախսը (190) տողում արտացոլվում է բոլոր տեսակի չվերթների համար (ներառյալ ոչ արտադրական թռիչքները) կատարված ավիավառելիքի փաստացի ծախսը, որից 190.1 տողով առանձնացվում է միջազգային երթուղիներով կատարված ավիացիոն վառելիքի փաստացի ծախսը:

22. Ուղևորատարողունակությունների օգտագործման գործակիցը (տող 200) որոշվում է փաստացի ուղևորաշրջանառության և սահմանային ուղևորաշրջանառության հարաբերակցությամբ:

23. Առևտրային բեռնվածքի օգտագործման գործակիցը (տող 210) որոշվում է փաստացի բեռնաշրջանառության և սահմանային բեռնաշրջանառության հարաբերակցությամբ:

24. Հաշվետվության 220 տողում լրացվում է աշխատողների միջին տարեկան թվաքանակը: Աշխատողների միջին տարեկան թվաքանակը լրացվում է հաշվետու տարվա համար: Աշխատողների թվաքանակում ներառվում են անորոշ կամ որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագրի հիման վրա աշխատանք կատարող վարձու աշխատողները: Աշխատողների միջին տարեկան թվաքանակը որոշվում է հաշվետու տարվա բոլոր ամիսների աշխատողների միջին ամսական թվաքանակների հանրագումարը տարվա բոլոր ամիսների թվին բաժանելով (տասնորդական ճշտությամբ): Աշխատողների միջին ամսական թվաքանակը հաշվարկվում է յուրաքանչյուր ամսվա օրացուցային օրերի (ամսի 1-ից մինչև 30(31))-ը, փետրվարի համար՝ 28(29)-ը աշխատողների թվաքանակի հանրագումարը՝ ներառյալ ոչ աշխատանքային օրերը, ամսվա օրացուցային օրերի թվին բաժանելով: Աշխատողների թվաքանակը հանգստյան, տոնական կամ հիշատակի (ոչ աշխատանքային) օրերի համար ընդունվում է նախորդ աշխատանքային օրվա թվաքանակին հավասար: Երկու և ավելի ոչ աշխատանքային օրերի առկայության դեպքում այդ օրերից յուրաքանչյուրի համար աշխատողների թվաքանակն ընդունվում է դրանց նախորդող աշխատանքային օրվա թվաքանակին հավասար: Եթե աշխատողների թվաքանակի ամենօրյա հաշվառում չի վարվում, ապա աշխատողների թվաքանակը հաշվետու ամսվա համար հաշվարկվում է նախորդ ամսվա վերջի և հաշվետու ամսվա վերջի աշխատողների թվաքանակների հանրագումարը 2-ի բաժանելով:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։