Հոդված 23. Օրենքի 30-րդ հոդվածի վերնագիրը փոխարինել «Անցումային դրույթներ» բառերով:
Հոդված 23. Օրենքի 30-րդ հոդվածի վերնագիրը փոխարինել «Անցումային դրույթներ» բառերով:
Հոդվածի առաջին մասի «բնակավայրի գլխավոր հատակագծի նախագծի, տարածքի գոտևորման նախագծի, մանրամասն հատակագծման նախագծի» բառերը փոխարինել «համայնքի (բնակավայրի) գլխավոր հատակագծի նախագծի, մանրամասն հատակագծման նախագծի կամ գոտիավորման նախագծերի» բառերով:
Նույն մասի «որևէ գործունեություն (քաղաքաշինական նպատակներով հողօգտագործումներ և առանձին հողակտորների գործառական նշանակության, տեսքի, չափերի և սահմանների փոփոխություններ)» բառերը փոխարինել «գործունեությունը» բառով:
Նույն հոդվածի չորրորդ մասի «սույն հոդվածի» բառերից հետո լրացնել «առաջին մասի» բառերը: Հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ հինգերորդ մասով.
«Սույն օրենքի 17-րդ հոդվածի քսաներկուերորդ մասով, 23-րդ հոդվածի երրորդ մասով, 24-րդ հոդվածի երկրորդ մասով, 25-րդ հոդվածի երկրորդ մասով և 26-րդ հոդվածի չորրորդ մասի «ա» կետով սահմանված լիազորությունները Հայաստանի Հանրապետության մարզպետն իրականացնում է մինչև «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 84-րդ հոդվածի 7-րդ մասով նախատեսված պետական սեփականություն համարվող հողերը որպես սեփականություն համայնքներին փոխանցելը:»: