Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 11-Ի N 745-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

1 հունիսի 2019 թվականի N 662-Լ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 11-Ի N 745-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետը՝

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի «Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության կանոնադրությունը հաստատելու մասին» N 745-Լ որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) որոշման վերնագրում և տեքստում «բնապահպանության» բառը փոխարինել «շրջակա միջավայրի» բառերով.

2) որոշման հավելվածում՝

ա. վերնագրում, 1-ին կետում, 4-րդ կետի 1-ին ենթակետում, 9-րդ կետի 1-ին ենթակետում, 11-րդ կետի 15-րդ ու 35-րդ ենթակետերում և 12-րդ կետում «բնապահպանության» բառը փոխարինել «շրջակա միջավայրի» բառերով,

բ. 4-րդ կետի 2-րդ ենթակետում «охраны природы» բառերը փոխարինել «окружающей среды» բառերով,

գ. 4-րդ կետի 3-րդ ենթակետում «ministry of Nature Protection» բառերը փոխարինել «Ministry of Environment» բառերով,

դ. 4-րդ կետի 4-րդ ենթակետում «ministère de la Protection de la Nature» բառերը փոխարինել «Ministère de l'Environnement» բառերով։

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ն. Փաշինյան

2019 թ. հունիսի 1

Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։