Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՎԱՍՏՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՍԵՐՏԻՖԻԿԱՑՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԵՎ ՓՈՐՁԱՐԿՄԱՆ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱՆԵՐԻ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 12-Ի N 238 ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2004-12-16-ից մինչև 2006-08-19։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2006-08-19Բացել ARLIS-ում

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

4 դեկտեմբերի 2004 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

4 նոյեմբերի 2004 թվականի N 1630-Ն

ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՎԱՍՏՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՍԵՐՏԻՖԻԿԱՑՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԵՎ ՓՈՐՁԱՐԿՄԱՆ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱՆԵՐԻ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 12-Ի N 238 ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Համապատասխանության գնահատման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել`

ա) համապատասխանության հավաստման բնագավառում սերտիֆիկացման մարմինների և փորձարկման լաբորատորիաների հավատարմագրման խորհրդի անհատական կազմը` համաձայն N 1 հավելվածի.

բ) համապատասխանության հավաստման բնագավառում սերտիֆիկացման մարմինների և փորձարկման լաբորատորիաների հավատարմագրման խորհրդի գործունեության կարգը` համաձայն N 2 հավելվածի:

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի մայիսի 12-ի «Համապատասխանության հավաստման բնագավառում սերտիֆիկացման մարմինները և փորձարկման լաբորատորիաները հավատարմագրելու մասին» N 238 որոշումը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ա. Մարգարյան

2004 թ. նոյեմբերի 25

Երևան

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2004 թվականի

նոյեմբերի 4-ի N 1630-Ն որոշման

Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ

ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՎԱՍՏՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՍԵՐՏԻՖԻԿԱՑՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԵՎ ՓՈՐՁԱՐԿՄԱՆ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱՆԵՐԻ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ԽՈՐՀՐԴԻ

Կ. Ճշմարիտյան - ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարար (խորհրդի նախագահ)

Գ. Բադալյան - ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարի տեղակալ (խորհրդի նախագահի տեղակալ)

Ա. Շահինյան - ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի թղթակից անդամ

Ս. Գալստյան - ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ

Վ. Դավիդյանց - ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ

Կ. Սահակյան - ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմի տրանսպորտի վարչության պետ

Ռ. Դայան - ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարության աշխատակազմի ստանդարտացման, չափագիտության և համապատասխանության հավաստման վարչության պետ

Ջ. Ղլիչյան - ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի նորմատիվամեթոդական վարչության պետ

Մ. Մելիքյան - ՀՀ քաղաքաշինության նախարարության աշխատակազմի տեխնիկական նորմավորման և ստանդարտացման բաժնի պետ

Յու. Սիմոնյան - Հայաստանի շինարարների միության գործադիր տնօրեն (համաձայնությամբ)

Մ. Հակոբյան - սպառողների ազգային ասոցիացիայի նախագահ (համաձայնությամբ)

Ա. Եղոյան - սպառողների շահերի պաշտպանության միության նախագահ (համաձայնությամբ)

Ա. Պողոսյան - սպառողների միության նախագահ (համաձայնությամբ)

Ց. Գևորգյան - «Հայաստանի վաճառականներ» հասարակական կազմակերպության նախագահ (համաձայնությամբ)

Ն. Մկրտչյան - ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարության աշխատակազմի Հայաստանի Հանրապետության հավատարմագրման գործակալության պետ (խորհրդի քարտուղար)

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար Մ. Թոփուզյան

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2004 թվականի

նոյեմբերի 4-ի N 1630-Ն որոշման

Կ Ա Ր Գ

ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՎԱՍՏՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՍԵՐՏԻՖԻԿԱՑՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԵՎ ՓՈՐՁԱՐԿՄԱՆ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱՆԵՐԻ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1. Համապատասխանության հավաստման բնագավառում սերտիֆիկացման մարմինների և փորձարկման լաբորատորիաների հավատարմագրման խորհուրդը (այսուհետ` խորհուրդ) ստեղծվել է «Համապատասխանության գնահատման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ` օրենք) համաձայն իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի հավատարմագրման նպատակով:

2. Խորհուրդը գործում է օրենքի, այլ իրավական ակտերի և սույն կարգի համաձայն:

II. ԽՈՐՀՐԴԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ

3. Խորհրդի նախագահը`

ա) ղեկավարում է խորհրդի ընդհանուր գործունեությունը.

բ) հրավիրում է խորհրդի նիստերը և նախագահում դրանք, ստորագրում արձանագրություններն ու այլ անհրաժեշտ փաստաթղթեր, հետևում կարգի պահպանմանը.

գ) ներկայացնում է խորհուրդը` այլ մարմինների և կազմակերպությունների հետ փոխհարաբերություններում.

դ) կազմակերպում է քվեարկություն և հրապարակում դրա արդյունքները:

4. Խորհրդի քարտուղարը`

ա) ընդունում ու գրանցում է հավատարմագրման հայտը և խորհրդի քննարկմանն է ներկայացնում օրակարգով նախատեսված` համապատասխանության հավաստման բնագավառում սերտիֆիկացման մարմինների և փորձարկման լաբորատորիաների հավատարմագրմանը վերաբերող նյութերը.

բ) նախապատրաստում է խորհրդի նիստերը` խորհրդի անդամներին հայտնում է խորհրդի նիստի օրվա մասին և ուղարկում օրակարգը.

գ) վարում է խորհրդի նիստի արձանագրությունը.

դ) իրականացնում է այլ գործառույթներ` խորհրդի նախագահի հանձնարարությամբ:

5. Խորհրդի անդամները`

ա) պարտավոր են մասնակցել խորհրդի նիստերին.

բ) իրավունք ունեն ելույթ ունենալու և տեսակետ արտահայտելու քննարկվող հարցի շուրջ

գ) խորհուրդ են ներկայացնում առաջարկություններ.

դ) իրավունք ունեն քվեարկելու և արտահայտելու հատուկ կարծիք, որը, նրանց պնդմամբ, կցվում է խորհրդի ընդունած որոշմանը.

ե) խորհրդի նախագահի հանձնարարությամբ կարող են ներկայացնել խորհուրդն այլ մարմիններում և կազմակերպություններում:

III. ԽՈՐՀՐԴԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ

6. Խորհրդի աշխատանքները կազմակերպվում են նիստերի միջոցով, որոնք հրավիրվում են օրենքի 21-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված իրավասությունների սահմաններում որոշումներ ընդունելու համար` խորհրդի քարտուղարի ներկայացմամբ, սակայն առնվազն յուրաքանչյուր եռամսյակը մեկ անգամ: Հավատարմագրման վերաբերյալ որոշման ընդունման դեպքում հավատարմագրված անձին խորհրդի կողմից տրվում է նույնականացման նշագիր:

7. Խորհրդի ընթացիկ գործունեությունը կազմակերպում է խորհրդի նախագահը:

8. Խորհրդի նիստերը վարում է խորհրդի նախագահը, իսկ նրա բացակայության դեպքում, խորհրդի նախագահի հանձնարարությամբ, խորհրդի նախագահի տեղակալը կամ խորհրդի մեկ այլ անդամ:

9. Խորհրդի նիստը համարվում է իրավազոր, եթե նրան մասնակցում է խորհրդի անդամների առնվազն երկու երրորդը:

10. Խորհրդի անդամներին խորհրդի նիստի օրակարգը տրամադրվում է նիստից առնվազն 7 օր առաջ:

11. Խորհրդի նիստի օրակարգում ընդգրկված հարցերի քննարկումն սկսվում է օրակարգն ընդունվելուց հետո:

12. Խորհրդի որոշումներն ընդունվում են բաց քվեարկությամբ, նիստին ներկա անդամների պարզ մեծամասնությամբ: Ձայների հավասարության դեպքում խորհրդի նախագահի ձայնը վճռորոշ է:

13. Խորհրդի նիստին հրավիրվում են հավատարմագրմանը հավակնող սերտիֆիկացման մարմինների և փորձարկման լաբորատորիաների ղեկավարները:

14. Խորհուրդն իր գործունեության հետ կապված բողոքները քննարկելու համար խորհրդի կազմից ստեղծում է բողոքարկման հանձնաժողով` կազմված 3 անդամից, որին կարող են դիմել հավատարմագրման հայտատուները և հավատարմագրված անձինք: Բողոքարկման հանձնաժողովը բողոքները քննարկում և արդյունքները մեկ ամսվա ընթացքում ներկայացնում է հավատարմագրման խորհուրդ:

15. Անհրաժեշտության դեպքում խորհրդի որոշումները կարող են ընդունվել հարցման կարգով` խորհրդի անդամների կողմից գրավոր ներկայացված քվեներին համապատասխան:

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար Մ. Թոփուզյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։