Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 21-Ի N 412-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

1 հունիսի 2019 թվականի N 669-Լ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 21-Ի N 412-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածով՝

Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի ապրիլի 21-ի «Վարչապետի բացակայության և լիազորությունների կատարման անհնարինության դեպքերում վարչապետին փոխարինելու կարգը սահմանելու մասին» N 412-Լ որոշման՝

1. տեքստից հանել «առաջին փոխվարչապետի կողմից» բառերը,

2. հավելվածի՝

1) վերնագրից հանել «ԱՌԱՋԻՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ» բառերը.

2) առաջին և երկրորդ գլուխների վերնագրերից հանել «առաջին փոխվարչապետի կողմից» բառերը, իսկ 3-րդ գլուխը ճանաչել ուժը կորցրած.

3) 1-ին և 5-րդ կետերում «առաջին փոխվարչապետը» բառերը փոխարինել «փոխվարչապետներից մեկը» բառերով, իսկ 6-րդ կետից հանել «առաջին» բառը:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ն. Փաշինյան

2019 թ. հունիսի 1

Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։