ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
31 հոկտեմբերի 2018 թվականի N 1456-Ա
«ՄԵԿ ԿԱՆԳԱՌ, ՄԵԿ ՊԱՏՈՒՀԱՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԱՌԵՎՏՐԻ ՀԱՐԹԱԿԻ ԼՐԱՄՇԱԿՄԱՆ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՄԻՋԵՎ «ՓՈԽԳՈՐԾԵԼԻՈՒԹՅԱՆ» ՀԱՐԹԱԿԻ ՆԵՐԴՐՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «ԵՄ-ը Հայաստանի թվային օրակարգի համար» ծրագիրը և «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասը՝
Հաստատել «Մեկ կանգառ, մեկ պատուհան» Հայաստանի Հանրապետության արտաքին առևտրի հարթակի լրամշակման և պետական կառավարման մարմինների միջև «փոխգործելիության» հարթակի ներդրման հանձնաժողովի անհատական կազմը` համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության
վարչապետի պաշտոնակատար Ն. Փաշինյան
2018 թ. հոկտեմբերի 31
Երևան
Հավելված
ՀՀ վարչապետի 2018 թ.
հոկտեմբերի 31-ի N 1456-Ա
որոշման
Ա ն հ ա տ ա կ ա ն կ ա զ մ
«Մեկ կանգառ, մեկ պատուհան» Հայաստանի Հանրապետության արտաքին առԵՎտրի հարթակի լրամշակման ԵՎ պետական կառավարման մարմինների միջԵվ «Փոխգործելիության» հարթակի ներդրման հանձնաժողովի
Է. Աղաջանյան - ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար (հանձնաժողովի նախագահ)
Ա.Վարդապետյան - ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ
Ա. Ավանեսյան - ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ
Գ. Վարդանյան - ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ
Ս. Քրմոյան - ՀՀ փոխվարչապետի խորհրդական
Շ. Ներսիսյան - ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ
Լ. Ավետիսյան - «ԷԿԵՆԳ» ՓԲԸ-ի տնօրեն
Դ. Ավագյան - Հայաստանում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ծրագրի ղեկավար (համաձայնությամբ)
(հավելվածը խմբ. 27.05.19 N 606-Ա)
Հայաստանի Հանրապետության
վարչապետի պաշտոնակատար Ն. Փաշինյան