ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
31 մայիսի 2019 թվականի N 653-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 12-Ի N 765-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի՝
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2009 թվականի սեպտեմբերի 12-ի «Հայ-ռուսական ռազմատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հայկական կողմի անհատական կազմը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2008 թվականի հուլիսի 21-ի N 512-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 765-Ա որոշման 1-ին կետով հաստատված հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Տ. Ավինյան
2019 թ. մայիսի 31
Երևան
Հավելված
ՀՀ վարչապետի 2019 թ.
մայիսի 31-ի N 653-Ա
որոշման
«Հավելված
ՀՀ վարչապետի 2009 թ.
սեպտեմբերի 12-ի N 765-Ա
որոշման
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄ
ՀԱՅ-ՌՈՒՍԱԿԱՆ ՌԱԶՄԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՂՄԻ
Մ. Ղամբարյան - ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ (հանձնաժողովի հայկական կողմի նախագահ)
Դ. Վիրաբյան - ՀՀ արտաքին գործերի նախարարության ԱՊՀ երկրների և կառույցների հետ համագործակցության վարչության պետ (հայկական կողմի նախագահի տեղակալ)
Ա. Աբրահամյան - ՀՀ անվտանգության խորհրդի գրասենյակի ռազմական անվտանգության վարչության ռազմաքաղաքական համագործակցության բաժնի պետ
Տ. Խաչատրյան - ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ վարչության պետ-ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ
Ի. Մաթևոսյան - ՀՀ զինված ուժերի ինժիներական զորքերի պետ-վարչության պետ
Ա. Հարությունյան - ՀՀ զինված ուժերի հրթիռային զորքերի և հրետանու պետ-վարչության պետ
Ա. Վարդանյան - ՀՀ զինված ուժերի հակաօդային պաշտպանության զորքերի պետ-վարչության պետ
Գ. Ասլանյան - ՀՀ զինված ուժերի ավիացիայի պետ-վարչության պետ
Ա. Քերոբյան - ՀՀ պաշտպանության նախարարության ռազմարդյունաբերական կոմիտեի նախագահ
Ա. Ղազարյան - ՀՀ զինված ուժերի սպառազինության վարչության զրահատանկային ծառայության պետ
Վ. Հովհաննիսյան - ՀՀ զինված ուժերի սպառազինության վարչության հրթիռահրետանային սպառազինության ծառայության պետ
Հ. Մխիթարյան - ՀՀ զինված ուժերի սպառազինության վարչության ավտոմոբիլային ծառայության պետ
Վ. Նշանյան - ՀՀ զինված ուժերի ռադիոքիմիական պաշտպանության զորքերի պետ-վարչության պետ
Հ. Կարապետյան - ՀՀ պաշտպանության նախարարության նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի տեխնիկական ապահովման վարչության պետ
Է. Երիցյան - ՀՀ պաշտպանության նախարարության պաշտպանական քաղաքականության վարչության պետի տեղակալ
Տ. Ղարիբյան - ՀՀ պաշտպանության նախարարության գլխավոր քարտուղարի տեղակալ
Տ. Միքայելյան - ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի միջազգային իրավական համագործակցության վարչության միջազգային պայմանագրերի փորձաքննության բաժնի պետ
Ա. Խաչատրյան - ՀՀ ազգային անվտանգության ծառայության դեպարտամենտի պետի տեղակալ
Ա. Արշակյան - ՀՀ ոստիկանության տնտեսական վարչության պետի տեղակալ
Կ. Ավանեսյան - ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի արտակարգ իրավիճակների և զորահավաքային աշխատանքների գծով գլխավոր մասնագետ
Ա. Գրիգորյան - ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության թիկունքի և նյութատեխնիկական ապահովման վարչության պետ
Հ. Երիցյան - ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի ԱՊՀ վարչության ՀԱՊԿ բաժնի վարիչ
Ս. Աբրահամյան - ՀՀ պաշտպանության նախարարության պաշտպանական քաղաքականության վարչության միջազգային պայմանագրաիրավական ապահովման բաժնի պետ, վարչության պետի տեղակալ (հանձնաժողովի հայկական կողմի քարտուղար)
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Տ. Ավինյան