Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ` ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

30 մայիսի 2019 թվականի N 637-Ա

ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ` ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝

Ռուսաստանի Դաշնության քննչական կոմիտեի Մոսկվայի ակադեմիայում կազմակերպվող «Քննչական մարմիններում կադրային, ուսումնական և դաստիարակչական աշխատանքի կազմակերպում» թեմայով միջազգային գիտագործնական համաժողովին մասնակցելու նպատակով պատվիրակության անդամների՝ համաձայն հավելվածի, 2019 թվականի մայիսի 20-22-ը Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ն. Փաշինյան

2019 թ. մայիսի 30

Երևան

Հավելված

ՀՀ վարչապետի 2019 թ.

մայիսի 30-ի N 637-Ա

որոշման

Կ Ա Զ Մ

2019 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 20-22-Ը ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ՄԵԿՆՈՂ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ

Ա. Նիկոյան - ՀՀ քննչական կոմիտեի գլխավոր քարտուղար

Ա. Մելիքյան - ՀՀ քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչությունների գործունեության վերահսկողության գլխավոր վարչության պետ

Գ. Նավասարդյան - ՀՀ քննչական կոմիտեի ներքին անվտանգության վարչության պետ

Հ. Կիրակոսյան - ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի անձնակազմի կառավարման վարչության պետ

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ն. Փաշինյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։