Հոդված 2. Աջակցություն ստանալու իրավունք ունեցող անձինք
Հոդված 2. Աջակցություն ստանալու իրավունք ունեցող անձինք
1. Աջակցություն ստանալու իրավունք ունի՝
1) սույն օրենքի 1-ին հոդվածի 1-ին մասում նշված գործողությունների ժամանակ ստացած վնասվածքի պատճառով զոհված (մահացած) անձի՝ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով իրավահաջորդի կարգավիճակ ունեցող անձը.
2) այն անձը, որի առողջությանը սույն օրենքի 1-ին հոդվածի 1-ին մասում նշված գործողությունների ժամանակ պատճառվել է ծանր կամ միջին ծանրության վնաս: Անձի առողջությանը հասցված վնասի բնույթը և ծանրության աստիճանը հաստատվում են դատաբժշկական փորձագետի եզրակացությամբ:
2. Սույն օրենքի 1-ին հոդվածի 1-ին մասում նշված գործողությունների ժամանակ ծառայողական պարտականությունները կատարելու ընթացքում ծանր կամ միջին ծանրության վնաս ստացած անձն աջակցություն ստանալու իրավունք ունի, եթե նշված գործողություններին իր մասնակցության առնչությամբ չի ենթարկվել քրեական հետապնդման, ինչպես նաև նրա նկատմամբ քրեական հետապնդում չի իրականացվել, կամ քրեական հետապնդումը դադարեցվել է արդարացնող հիմքով, կամ կայացվել է արդարացման դատավճիռ: