Անցնել բովանդակությանը

ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՄԵԾ ՊԱԼԱՏԻ ՎՃԻՌԸ ՉԱՀԱԼՆ ԸՆԴԴԵՄ ՄԻԱՑՅԱԼ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՎ

Վճիռընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում

Ակտը բացվել է սկզբից՝ ստորև առաջին հոդվածի տեքստն է։

Հոդված 13. -ը, որը երաշխավորում է դատական պաշտպանության միջոց «ազգային մարմնի» ներկայությամբ, պետք է ձուլվի 26-րդ հոդվածի հետ, որը պահանջում է, որպեսզի «բոլոր տեղական դատական պաշտպանության միջոցները օգտագործվեն» նախքան հանձնաժողովը կմեկնարկի գործի քննությունը: Այս երկու դրույթները (հոդված 13, հոդված 26) լրացնում են միմյանց և ցույց են տալիս, որ դրանք նախևառաջ պետությունների օգտին են, որպեսզի պատժամիջոցներ կիրառեն իրավունքների և ազատությունների առնչությամբ կատարված խախտումների դեմ: Կոնվենցիայի հաստատությունների կողմից տրամադրված պաշտպանությունը լոկ երկրորդական բնույթ է կրում:

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 13-ը, որը երաշխավորում է դատական պաշտպանության միջոց «ազգային մարմնի» ներկայությամբ, պետք է ձուլվի 26-րդ հոդվածի հետ, որը պահանջում է, որպեսզի «բոլոր տեղական դատական պաշտպանության միջոցները օգտագործվեն» նախքան հանձնաժողովը կմեկնարկի գործի քննությունը: Այս երկու դրույթները (հոդված 13, հոդված 26) լրացնում են միմյանց և ցույց են տալիս, որ դրանք նախևառաջ պետությունների օգտին են, որպեսզի պատժամիջոցներ կիրառեն իրավունքների և ազատությունների առնչությամբ կատարված խախտումների դեմ: Կոնվենցիայի հաստատությունների կողմից տրամադրված պաշտպանությունը լոկ երկրորդական բնույթ է կրում:

Դա միայն այն տեսակետից է բխում, թե արդյոք առկա է էական արդյունավետ դատական պաշտպանության միջոց’ 13-րդ հոդվածով պահանջվածի համաձայն:

Հանձնաժողովի և դատարանի համար հարցն այդքան էլ կարևոր չէ, որքան որ այն կարևոր է «իրավունքներին և ազատություններին», որոնք նրանց կարծիքով չեն խախտվել: Դա այն է, ինչն ամրագրված է հոդված 13-ի փաստացի շարադրմամբ:

Սա անշուշտ իրական չէ 5-րդ հոդվածի 4-րդ մասում (հոդված 5-4) սահմանված ազատությունից զրկվածների իրավունքների պաշտպանության դեպքում, ովքեր պետք է միշտ ի վիճակի լինեն «դատական գործընթացներ մեկնարկեն», որով իրենց ազատությունից զրկման օրինականությունը պետք է անմիջապես որոշվի դատարանի կողմից կամ հրամայվի իրենց ազատումը, եթե կալանքն անօրինական է:

ԴԱՏԱՎՈՐՆԵՐ ԳՅՈԼՉՒԿԼՈՒԻ, ՄԱՑՇԵՐԻ, ՍԵՐ ՋՈՆ ՖՐԻԼԱՆԴԻ, ԲԱԿԱՅԻ, ՆԻՖՍԱԴ ԲՈՆԻՉԻԻ, ԳՈԹՉԵՎԻ ԵՎ ԼԵՎԻՑԻ ՀԱՄԱՏԵՂ ՄԱՍԱՄԲ ՉՀԱՄԸՆԿՆՈՂ ԿԱՐԾԻՔԸ

1. Մենք համաձայն ենք մեծամասնության հետ, որ ազգային անվտանգության նկատառումները չեն կարող վկայակոչվել արդարացնելու համար Պայմանավորվող Պետության իրավասության շրջանակների ձեռքում եղած անառողջ վերաբերմունքը, և որ այդ առումով 3-րդ հոդվածով (հոդված 3) տրված պաշտպանվածության զգացումն ունի բացարձակ բնույթ: Բայց մեր կարծիքով իրավիճակն այլ է, ինչպես տվյալ դեպքում, միայն հոդվածի (հոդված 3) լրացուցիչ տարածքային (կամ անուղղակի) կիրառումը վտանգված է: Ապա, Պայմանավորվող պետությունը, որը մտածում է որևէ մեկի դուրս հանումը իր իրավասության շրջանակներից և վերջինիս տրամադրումը մյուս Պետության իրավասությանը, պետք է օրինականապես արդար հավասարակշռություն հաստատի մի կողմից իր ազգային անվտանգության շահերի դեմ եղած սպառնալիքի բնույթի, եթե գործին առնչվող անձը պետք է մնար և մյուս կողմից` տվյալ անձի նշանակության վայրի Պետությունում վատ վերաբերմունքի պոտենցիալ ռիսկի չափի միջև: Ապա, ըստ վկայության, կա հիմնավոր կասկած, որ վատ վերաբերմունքի հավանականությունը տվյալ Պետությունում իսկապես կվերջանա. ազգային անվտանգության սպառնալիքը մեծապես կհավասարակշռվի: Համապատասխանաբար, ինչքան մեծ լինի վատ վերաբերմունքի ռիսկը, այնքան ավելի քիչ ճնշում պետք է տրամադրվի անվտանգության սպառնալիքին:

2.Ինչ վերաբերում է սույն դեպքի հանգամանքներին, մեր եզրակացությունը` արդյոք հիմնավորվել է, որ կա իրական վտանգ պրն Չահալին դատապարտման ենթարկելու հակառակ Հոդված 3-ի (հոդված 3), եթե նա ստիպված լիներ վերադարձվել Հնդկաստան, հարցի վերաբերյալ տարբերվում է մեծամասնության եզրակացությունից: Մենք, համապատասխանաբար, համաձայն չենք (և այդպես էլ կանենք,եթե նույնիսկ մենք ստիպված լինենք ընդունել մեծամասնության պատճառաբանումը,ինչ վերաբերվում է վերոնշյալ պարբերության 1-ին կետին), այն պարզաբանումով, որ նրան վկայակոչված] երկիր արտաքսելու որոշման իրականացումը կլինի հոդվածի (հոդված 3) խախտում:

3. Soering-ի գործով Դատարանը նաև մտահոգված էր դիմողի`ուրիշ երկիր հեռանկարային հեռացման համար: Իր վճռով սույն գործում (առաջին անգամ մեջբերվեց սույն վճռի պարբերություն 74-ում), Դատարանը հայտարարեց (էջ 35, կետ 90), որը «Կոնվենցիայի ինստիտուտների համար նորմալ չէ բարձրաձայնելու Կոնվենցիայի պոտենցիալ խախտումների գոյության մասին: Այնուամենայնիվ, երբ դիմողը պնդում է, որ նրան հանձնելու որոշումը, եթե վերջինս կիրառվի, հակառակ կլինի Հոդված 3-ին (հոդվ. 3)», հարցում արվող երկրում կանխատեսելի հետևանքների պատճառաբանությամբ մեկնումն այս սկզբունքից ելնելով անհրաժեշտ է` հաշվի առնելով ենթադրյալ տառապանքների ռիսկի լուրջ և անդառնալի բնույթը, որպեսզի ապահովվի սույն Հոդվածով (հոդվ. 3), ապահովվող երաշխիքի արդյունավետությունը…:

4.Այդ դեպքում դիմողի հանձնումը փնտրվում է հարցումը տրված Պետության կողմից, որպեսզի իրականացվի մահապատիժ քրեական հանցանքի համար. այս հանգամանքներն ուղորդեցին Դատարանին եզրակացնելու, որ նրա` «մահվան շարքային երևույթի» ենթարկվելու հավանականությունն այնպիսին է, որը կարծես գործի է դնում Հոդված 3-ը (հոդվ. 3):Դատարանը շարունակեց եզրակացնել` գործնականապես վերլուծելով, թե ինչ «մահվան շարքային երևույթ» կիրականացնի դիմողի դեպքի առնչությամբ, և որ նրա հանձնումը կենթարկի նրան «Հոդված 3-ով (հոդվ.3) սահմանված դատապարտումի իրական ռիսկի շեմից այն կողմ»:

5. Soering-ի գործի դիմողը (որը նաև տարբերվում է` հիմնվելով այն փաստերի վրա, որ չկա ազգային անվտանգության հարց, որը պետք է հաշվի առնել), հետեւաբար, հենվելով օրինական գործընթացի վրա, որը նրան կենթարկի ռիսկի, որն ակնհայտորեն հեշտ է կանխատեսել և գնահատել, քան նրանք, որոնք կենթարկեն նրան սույն դեպքի առաջին դիմողի կողմից, եթե այժմ նա վերադառնա Հնդկաստան: Արտաքսման հրամանի կիրառման հետևանքները վերջինիս հանդեպ բավականին տարբեր են և շատ ավելի ցածր, քան կանխատեսելիության հրամանը:

6. Տվյալ գործում դատարանն իր իրավասության ներքո ուներ բազմաթիվ նյութեր Հնդկաստանում առկա իրավիճակի վերաբերյալ, և առավել կոնկրետ 1990 թվականի Փենջաբի (չնայած մենք կարող ենք նշել, ոչ ավելի ուշ,քան 1996 թվականի մարտի Միացյալ նահանգների պետական դեպարտամենտի զեկույցը Հնդկաստանի վերաբերյալ-տե՛ս դատավճռի պարագրաֆ 53): Դատարանը գալիս է եզրահանգման 86-րդ պարագրաֆում, (և մենք համաձայնում ենք) որ

« ... թեպետ պատմական իրադրությունն իրենից հետաքրքրություն է ներկայացնում այնքանով, որ այն լույս սփռեց ընթացիկ իրավիճակի վրա և որ նրա հնարավոր զարգացումը իսկական որոշիչ պայման է»:

7. Ինչ վերաբերում է ներկայիս պայմաններին, ակնհայտ է, որ վերջին տարիներին բարելավվել է մարդու իրավունքների պաշտպանությունը Հնդկաստանում` հատկապես Փենջաբում, որտեղ բռնությունը գագաթնակետին էր հասնում 1992 թվականին և որ զարգացումը շարունակվում է հանձնաժողովի կողմից գործի քննարկման ընթացքում (տե՛ս վճռի կետ 101-ը): Մյուս կողմից լրջորեն հաստատվում են Փենջաբի որոշ անվտանգության ուժերի աշխատակիցների ապօրինի պահվածքը, ովքեր գործում են այդ պետության սահմաններում կամ այդ պետության սահմաններից դուրս և անվտանգության ուժերի մի քանի աշխատակիցների, ովքեր գործում են Հնդկաստանի տարբեր մասերում (կետեր 102-04): Թեպետ դատարանի նյութերի ապացուցողական մասը կարող է հարցականի տակ լինել, մենք բավարարված ենք, որ բավական է նաև այն, որ անհնար է անել եզրակացություն, որ չկա ոչ մի վտանգ պրն Չահալի համար, եթե նա արտաքսվի Հնդկաստան, նույնիսկ Փենջաբի սահմաններից հեռու, եթե նա ընտրի որևէ այլ տեղ:

8. Զգալի դժվարությունը կայանում է ռիսկի թվային գնահատման մեջ: Գնահատման ժամանակ դատարանի մեծամասնությունն ասաց, որ իրենք չեն համոզվել, որ Հնդկաստանի կողմից արված հավաստիացումները կոչված են ապահովելու պրն Չահալի անվտանգության բավարար երաշխիքները և գտնում են, որ նրա բարձր դիրքն ավելի հավանական է,որ կմեծացնի նրա համար ռիսկը հակառակ դեպքում (կետեր 105 և 106): Սա, սակայն, որ հավասար, եթե ոչ ավելի շատ նրա բարձր դիրքը կարիք կառաջացնի լրացուցիչ պաշտպանության: Հնդկաստանի կառավարության հավաստիացումների լույսի ներքո և հայրենական ու միջազգային բողոքի պարզ հեռանկարների, եթե նրան վտանգ սպառնա, ավելի համոզիչ հիմքեր կլինեն սպասելու, որ որպես Հնդկաստանի օրինապաշտ քաղաքացի` նա կդիտարկվի որպես այդքանը, և ոչինչ ավելի: Միանգամայն հավանական է, որ տարբեր աստիճանի նման հնարավոր սպառնալիքների առկայությունը մեծամասամբ կախված կլինի հենց անմիջապես նրա պահվածքից:

9. Մեր ընդհանուր եզրակացությունն այն է, որ մեծամասնության գնահատականը շատ մեծ տեղ է թողնում կասկածների համար, և որ նա հիմնավորել է, որ գոյություն ունի իրական վտանգ, որ առաջին դիմողը կենթարկվի վատ վերաբերմունքի, որը կհակասի 3-րդ հոդվածին, որ նա այժմ կարող է արտաքսվել Հնդկաստան: Նման ընթացքի առավել մեծ կանխատեսում կա, որ պետք է անպայման արդարացնել դատարանի որոշումը սույն հոդվածի հնարավոր խախտման դեպքում (հոդվ. 3):

10. Հակառակ դեպքում, ինչպես նաև հաշվի առնելով ըստ 3-րդ հոդվածի տվյալ հարցի վերաբերյալ իր դրույթները` մենք համաձայն ենք դատարանի եզրակացությունների հետ, բացառությամբ պրն Գյուլչուկլուի, ինչպես հետևում է նրա հատուկ կարծիքից:

ԴԱՏԱՎՈՐ ՓԵԹԻԹԻԻ ՄԱՍԱՄԲ ՀԱՄԸՆԿՆՈՂ ԿԱՐԾԻՔԸ

(Թարգմանություն)

Ես քվեարկեցի ի օգուտ 5-րդ հոդվածի 1-ին կետի, 4-րդ ենթակետի խախտման (հոդվ. 3, հոդվ. 5-4, հոդվ. 13):

Մի քանի շաբաթ ավելի վաղ դատարանը ճիշտ որոշեց վարչական ազատազրկման խնդիրների քննության դեպքում, որոնք ընդգրկված են 1951 թվականի Ժնևի կոնվենցիայում, և Միավորված ազգերի կազմակերպության փախստականների գերագույն հանձնակատարի գրասենյակի իրավասությունով («ՄԱԿ ՓԳՀ»): Դատարանը վճռեց, որ իսկական իրավունքների խախտում է կատարվել Ֆրանսիայի կողմից, 20-օրյա վարչական ազատազրկման ժամկետի շրջանակներում` առանց փաստաբանի հասանելիության կամ այլ դատական արդյունավետ քննության (տե՛ս Amuur v. France գործով 1996թ. հունիսի 15-ի վճիռը, Վճիռների և որոշումների զեկույցներ, 1996-III): Չահալի դեպքում երկրորդ ձերբակալման ժամկետն առաջացնում է միևնույն տիպի խնդիրներ:

Ինչ վերաբերում է ընդհանուր օրենքով ընդունված պրն Չահալի արտաքսման մասին որոշմանը, չէր վիճարկվում, որ նրա ազատազրկումը սկսվել է 1990 թվականի օգոստոսի 16-ից, և որ այն դիտարկվում է դատական քննության համար:

Որպես քաղաքական փախստական ապաստան տրամադրելու նրա միջնորդությունը մերժվեց, արտաքսման մասին հրամանը ընդունվեց 1991 թվականի հուլիսի 25-ին Ժնևի կոնվենցիայի բազայի հիման վրա: Պրն Չահալի ձերբակալումն այս տեսակետից սկսեց ավելի նվազ քննարկվել դատարանի կողմից: Այդ պատճառով կար առճակատում Ժնևի կոնվենցիայի և մարդու իրավունքների Եվրոպայի կոնվենցիայի միջև, որոնք հանդիսանում են միևնույն անդամ-պետությունները: Պետությունները կարող են արտաքսել անձանց, ովքեր մերժվել են քաղաքական փախստականի կարգավիճակի մեջ: Բարդությունների առաջացման դեպքում (տեղափոխման վերաբերյալ վախերը, որոնք կարող են առաջանալ վերադարձման դեպքում, կամ ապահով պետության կամ երրորդ պետության որոնումը), անձը պետք է ենթարկվի վարչական ազատազրկման և չպահվի սովորական բանտում, սովորական կալանավորների ռեժիմով: Բացի այդ ազատազրկումը պետք է օպերատիվ կերպով վերանայվի դատարանների կողմից (տե՛ս վերևում հիշատակված Amuur-ի դատավճիռը):

Պրն Չահալը չէր ձերբակալվել որևէ դատապարտման որոշման արդյունքում:

Եթե դիմումը ներկայացվել է քննարկման, այն պետք է լսվի անհապաղ` որպես հրատապ հարց: Գործընթացների քննության կազմակերպումը կարգավորվում է Ժնևի կոնվենցիայով և ՄԱԿ ՓԳՀ-ի որոշումներով: Սույն հարցի հետ կապված կարելի է դիմել ՄԱԿ-ի մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովին:Եվրոպական դատարանը չի կարող քննել գործընթացները, սակայն նա կարող է քննարկել դրանք` համաձայն 3-րդ և 5-րդ հոդվածների` ի հաստատումն խախտման:

Գրեթե մեծամասնությունը վիճարկում էր, թե ինչպես է դա կատարվում, քանի որ դիմողն է ձգտել հետ կանչելու, նրա կալանավորումը եղել է արդարացված, եթե դատավարությունը դարձել է տևական: Արդյոք այդ հիմնավորումը տրանսպոնացված է, որը կիրառվում է մինչև դատավարությունը կալանքից ազատելու համար, ասվում է, որ նրա ազատազրկումն արդարացվում է նրանով, որ նա տվել է դիմում, որը պահանջել է քննություն: Այնուամենայնիվ մարդու ազատությունը հանդիսանում է հիմնական իրավունք, որը երաշխավորվում է 5-րդ հոդվածով (հոդվ. 5): Այն փաստի արդյունքում, որ ազատ արձակվելու վերաբերյալ միջնորդությունը չի կարող հիմնավորում լինել, կալանավորման համար ժամկետը երկարաձգվում է, երբ ձերբակալումը հակասում է 5-րդ հոդվածի (հոդվ. 5) պահանջներին: Հինգ տարվա ազատազրկումն արտաքսման ծանուցումից հետո` կապված փախստականի կարգավիճակ տրամադրելու մերժման հետ, ինչպես եղել է պրն Չահալի հետ բազմիցս:

Ակնհայտ է, որ Ժնևի կոնվենցիայով վարչական իրավունքն իր բովանդակությամբ տարբերվում է ընդհանուր օրենքից և անհրաժեշտ է այնպիսի կենսակերպի համար, ինչպիսին է վարչական շինության մեջ կամ հյուրանոցում բնակվելը կամ տնային կալանքը: Միավորված ազգերի կազմակերպության այդ փաթեթները և ՄԱԿ-ի ենթահանձնաժողովի երաշխիքները բոլոր մարդկանց իրավունքների վերաբերյալ, ովքեր ենթարկվում են ազատազրկման որևէ եղանակով, պետք է լսվեն:

Եթե պետությունը բախվում է դժվարության, որը ծագում է այն վտանգից, որ կարող են բխել ծագման երկիր վերադարձնելուց, նա կարող է, եթե չի ցանկանում անձին պահել իր տարածքում, ընտրության համար բանակցություններ վարել երրորդ երկրի հետ:

Բարդ քաղաքական դեպքերում, այնպիսիք, ինչպիսիք են օրինակ պրն Չահալի դեպքը, իմամների և կրոնական առաջնորդների արտաքսման վերաբերյալ եվրոպական պետությունները գտել են այլընտրանքը՝ արտաքսելով որոշ աֆրիկյան պետություններ: Միացյալ թագավորությունը նույնպես դիմում է նման միջոցների:

Եվրոպական կոնվենցիան թույլ չի տալիս պետություններին արհամարհել ըստ Ժնևի կոնվենցիայի իրենց ունեցած պարտավորությունները: Դատարանը պետք է ուշադիր լինի այն միջազգային միջպետական գործիքների հնարավոր կոնֆլիկտների նկատմամբ, որոնք իրար են կապում խորհրդի անդամ-պետություններին:

Սույն առարկայի վերաբերյալ իմ կարծիքը հիմնված է ՄԱԿ ՓԳՀ-ի աշխատանքի և Եվրոպական հանձնաժողովի և դատարանի սեփական որոշումների վրա:

ՄԱԿ ՓԳՀ «Ազատազրկում և ապաստան» (Եվրոպական շարք, հատ. 1, թիվ 4, Հոկտեմբեր 1995) հրապարակությունում ասվում է.

«5-րդ հոդվածը (հոդվ. 5) ապահովում է լրացուցիչ երաշխիքներ ազատազրկման ժամկետի չհիմնավորված երկարաձգման համար: Ո՛չ Ժնևի կոնվենցիան, ո՛չ Նախարարների հանձնաժողովի ղեկավարող սկզբունքները չեն ապահովում ապաստան փնտրող անձանց կալանքի տակ պահելը: Իր եզրակացության մեջ ՄԱԿ ՓԳՀ գործադիր կոմիտեն №44 եզրակացության մեջ ճանաչում է անձանց պաշտպանության գործընթացների արագացման կարևորությունը, ովքեր ապաստան են փնտրում չափազանց երկար ազատազրկման ժամկետներով: 5-րդ հոդվածի 1-ին կետը (f) (հոդվ. 5-1-f), որպես դատարանի մեկնաբանություն, հարկ է համարել որպես երաշխիք ապահովվող ձերբակալման ընթացքում, համաձայն 5-րդ հոդվածի (հոդվ. 5), որի նպատակն է հանդիսանում անձի պաշտպանությունը կամայականություններից: Bozano-ի վճռում (1986թ. դեկտեմբերի 18, Սերիա А, թիվ 111, էջ 23, կետ 54), դատարանը համարեց, որ այդ սկզբունքն ունի հատուկ նշանակություն՝ համաձայն կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին կետի (հոդվ. 5-1-F): Այս դրույթը (հոդվ. 5-1-f) իհարկե ենթադրում է, թեպետ ոչ բացահայտ, որ օտարերկրացու ազատազրկումը, որը թելադրվում է այն հանգամանքով, որ նրա վերաբերյալ վարույթը գտնվում է ընթացքի մեջ, դադարեցվում է արդարացված լինել, եթե դատավարությունը, որի մասին գնում է խոսքը, չի անցկացվել պատշաճ ջանքերով:

...

[Եվ, Նախարարների հանձնաժողովի թիվ R (94) 5 երաշխավորության III.10 պարագրաֆի՝ ղեկավարվող սկզբունքների մասին, որպեսզի ոգեշնչեն Եվրոպական խորհրդի անդամ-պետություններին գործելակերպ, որը կվերաբերի եվրոպական օդանավակայաններ ապաստան փնտրողների գալուն]»:

10.Ապաստան փնտրող անձը կարող է բերվել [համապատասխան] վայր միայն օրենքով նախատեսված պայմաններում և առավելագույն տևողությամբ:

5-րդ հոդվածով (հոդվ. 5), ազատազրկման չափը կհամապատասխանի միայն Կոնվենցիայի պահանջներին, եթե այն օրինական է համարվում ներքին իրավունքով: 5-րդ հոդվածի 1-ին կետը (հոդվ. 5-1) ենթադրում է, որ ցանկացած ձերբակալում կամ ազատազրկում պետք է իրականացվի «համաձայն օրենքով նախատեսված ընթացակարգի«: Տվյալ պահին կոնվենցիան նախևառաջ պահանջում է, որ ցանկացած ազատազրկում պետք է ունենա ազգային օրենսդրության իրավական հիմնավորում: Ազատազրկումը չի կարող կատարվել հայրենական իրավական պաշտպանության բացակայությամբ, որն ուղղակի քայքայում է այն: Բացի այդ, նա հիմնվում է սույն ազգային օրենսդրության հիման վրա և պարտավորություն է սահմանում հետևել երկու հիմնական և դատավարական նորմերին:

Ինչ վերաբերում է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածով (հոդվ. 5) որոշմանը, Kolompar v. Belgium գործով (1992թ. սեպտեմբերի 24-ի վճիռը,Սերիա Ա, թիվ 235-C, էջ 64, կետ 68), հանձնաժողովը ներկայացրեց հետևյալ կարծիքը հանձնման խնդրի վերաբերյալ, որոնք կարող են ներկայացված լինել արտաքսման դեպքերում.

«Այնուամենայնիվ, Հանձնաժողովը գտնում է, որ սույն գործով կա նաև Պետական ​​անգործության խնդիրը: Հանձնաժողովը հիշեցնում է, որ Կոնվենցիայի 5-րդ հոդվածի, 1-ին կետը (հոդված 5-1) հռչակում է, որ կա մի «ազատության իրավունք», և որ այս իրավունքից բացառությունները, որոնք թվարկված են սույն դրույթի ենթակետերում (ա)-ից (զ) (հոդվ. 5-1-ա, հոդվ. 5-1-բ, հոդվ. 5-1-գ, հոդվ. 5-1-դ, հոդվ. 5-1-ե, հոդվ. 5-1-զ), պետք է շատ նեղ մեկնաբանվեն (Eur. Court H. R., Winterwerp v. the Netherlands գործով 1979թ. հոկտեմբերի 24-ի վճիռը, Սերիա A, թիվ 33, էջ 16, կետ. 37; Guzzardi v. Italy գործով 1980թ. նոյեմբերի 6-ի վճիռը, Սերիա A, թիվ 39, կ. 36, ենթակետ. 98): Հանձնաժողովը գտնում է, որ պետությունը, որից եկել է հանձնելու խնդրանքը, պետք է ապահովի, որ կա արդարացի հավասարակշռություն ազատությունից զրկելու և այս պատժամիջոցի կիրառության ընտրության միջև: Լինելով պատասխանատու կալանավորված անձի համար, ում խնդրել են հանձնել` այդ պետությունը պետք է հատուկ ուշադրություն դարձնի այն բանին, որպեսզի հանձնման գործընթացը չավարտվի անձնական ազատության իրավունքի և սահմանափակումների միջև համամասնության բացակայությամբ, որոնք ամրագրված են 5-րդ հոդվածում (հոդվ. 5) և հանձնման վերաբերյալ նրա միջազգային պարտավորություններով: Այդ պատճառով հանձնաժողովը գտնում է, որ եթե նույնիսկ ենթադրենք, որ նշյալ դատավարություններում ընդհանուր անգործությունը դիմողի կողմից է, որ պետության պարտքն է հատուկ միջոցներ ձեռք առնել էքստրադիցիայի սպասումով դիմողին կալանքի տակ պահելու սահմանափակումների համար ... »:

Դատարանը վճռեց, որ Kolompar-ի գործում չեն եղել խախտումներ, սակայն դա եղել է հայցվորի երկարատև անգործության և վարքի պատճառով և ոչ թե որ այն չի տեղավորվում հոդված 5-րդ-ի կետ 1-ի շրջանակներում (հոդվ. 5-1):

Դա միայն այն դեպքերում, երբ այն անձինք, ում հրաժարվել են ապաստան տրամադրել, կատարել են հանցագործություն (օրինակ, ապօրինի վերադառնալու հաշվին), որ նրանք կարող են պահվել բանտում:

Ինչպես երևում է վերջին դեպքերից, որ եթե դատավարությունը ընթանում է ոչ պատշաճ հետևողականությամբ, և եթե կալանքի տակ պահվելու պայմանները չարաշահվել են պետության կողմից, կալանքի տակ պահվելը դադարում է լինել արդարացված՝ համաձայն հոդված 5-ի 1-ին կետի (f) (հոդվ. 5-1-f) (գանգատ թիվ 7317/75, Lynas v. Switzerland գործով 1976թ. հոկտեմբերի 6-ի որոշում, Որոշումներ և զեկույցներ 6, էջ 167, Զ. Նեժադի, Մարդու իրավունքները Եվրոպայի կոնվենցիայի ներքո, 1978, էջ 91).

Եվրոպական դատարանի` 1961թ. հուլիսի 1-ի Lawless v. Ireland գործով (Սերիա թիվ 3) վճիռը նույնպես բազմաթիվ հարցերում լույս է սփռում դատական պրակտիկայի վրա, որը վերաբերում է 5-րդ հոդվածի 1-ին կետին (հոդվ. 5-1) – Կոնվենցիայի հիմնական հոդվածը (հոդվ. 5-1), քանի որ դա ապահովում է մարդու ազատությունը:

Հարկ է նշել, որ Lawless-ի դեպքը իր դիրքով ուներ արտակարգ կարևորություն, սակայն սա չի փոխում այն փիլիսոփայությունը և սկզբունքները, որոնք շարադրված են դատարանի կողմից:

Մասնավորապես դատարանը հայտարարեց իր դատավճռում ըստ էության՝

«Հաշվի առնելով, որ դատարանն առաջին հերթին պետք է չեղարկի 5-րդ հոդվածի 1-ին կետում շարադրված կանոնները և ըստ հոդված 6-ի, հետևաբար չունի որևէ կապ սույն դատավարության հետ, քանի որ Ջ. Ռ. Լոուլեսը չէր ձերբակալվել դատարանի որոշման համաձայն … Կատարման համար կամ իր պարտավորությունների կատարման նպատակով, որը նախատեսված է օրենքով, և քանի որ չկար որևէ քրեական հետապնդում վերջինիս նկատմամբ, ի վերջո, այս հիմնավորմամբ դատարանը պարտավոր էր քննարկել 1957 թվականի հուլիսի 13-ից մինչև դեկտեմբերի 11-ը Ջ. Ռ. Լոուրեսի ձերբակալումը` համաձայն 1940 թվականի օրենքի՝ փոփոխություններ կատարելու վերաբերյալ, որը կհակասի 5-րդ հոդվածի 1-ին կետին և 3-րդ հոդվածին:

Այն ժամանակ, երբ սրա հետ կապված, դատարանի որոշումը հիմնվում է այն բանի վրա` արդյոք առկա են 3-րդ հոդվածի և 5-րդ հոդվածի 1-ին կետի խախտում, և ներկայացնում են, որ անձը ձերբակալված կամ կալանավորված է, երբ բավական հիմքեր կան ենթադրելու, երբ կարիք կա կանխելու օրինախախտումը նրա կողմից, պետք է բերվի դատարան, այլ խոսքերով ասված, 5-րդ հոդվածի 1-ին կետում իրականացվում է «իրավասու դատական մարմիններին փոխանցման նպատակով» արտահայտությունը հիմնավորվում է միայն հետևյալ արտահայտությամբ՝ իրավախախտման կատարման հիմնավորված մեղադրանքով, երբ բավականին հիմքեր կան ենթադրելու, որ անհրաժեշտ է կանխել նրա կողմից իրավախախտման կատարումը: Այն դեպքում, երբ 5-րդ հոդվածի 1-ին կետի ձևակերպումը բավական պարզ է՝ պատասխանելու համար այն հարցին, որ իրականացվում է «նրան իրավասու մարմիններին հանձնելու նպատակով» արտահայտությունը դասակարգվում է ձերբակալության կամ կալանավորման յուրաքանչյուր դեպքի ժամանակ, որոնք նշված են նշյալ ենթակետում (5-րդ հոդվածի 1-ին կետ), այն դեպքում, երբ երևում է, որ բնորոշումը թույլ է տալիս ազատազրկում միայն այն դեպքում, երբ ազատազրկումն անձի կալանավորման կամ ձերբակալման նպատակով բերել է նրան իրավասու դատական մարմինների առջև, անկախ նրանից` այդ անձը հիմնավորված մեղադրվում է հանցագործության կատարման մեջ կամ անձ է, ում նկատմամբ բավական հիմքեր կան կասկածելու, որ անհրաժեշտություն կա պահելու նրան՝ հանցագործության կատարումից հետո փախուստը կանխելու նպատակով:

...

Այն դեպքում, երբ ստացված քրեական վերլուծությունն ամբողջությամբ համապատասխանում է կոնվենցիայի նպատակներին, որը հանդիսանում է անհատի ազատության և անվտանգության պաշտպանություն կամային ձերբակալում կամ կալանավորում, այն դեպքում, երբ այդ կապակցությամբ հարկ է նշել, որ, եթե կառույցները դատարանի կողմից տեղակայված են վերոնշյալ դրույթներում (հոդվ. 5-1-գ, հոդվ. 5-3) ճիշտ չեն, թաքնվելու մտադրություն ունեցող բոլոր կասկածյալների, ովքեր հանցագործություն են կատարել, կարող են ձերբակալել և կալանքի տակ պահել անսահմանափակ ժամանակահատվածի ընթացքում միայն կատարողական որոշմամբ` առանց նրա ձերբակալումը կամ կալանավորումը կոնվենցիայի խախտում համարելու ... (էջ 51-52, կետեր 12-14)»:

Ժնևի կոնվենցիայի համաձայն` յուրաքանչյուր պետություն կազմակերպում է այն հարցերի վերաբերյալ իր գործընթացների բողոքարկումը, որոնք վերաբերում են կոնվենցիային:

Այս գործընթացների արդյունավետությունը բողոքարկվել է ՄԱԿ ՓԳՀ-ի կողմից և, եթե անհրաժեշտ է, ցանկացած թերության դեպքում կարող է լինել վերոնշյալ դրույթների առարկա:

Հիմնական արևմտաեվրոպական պետությունների շարքում Գերմանիան բնակության իրավունք է տրամադրում սովորական դատարանների դեպքում: Մնացած պետություններն ունեն հատուկ դատարան կամ հանձնաժողով: Բելգիայում նման հաստատություն ստեղծվեց միայն 1989 թվականին (Փախստականների վերաքննիչ բողոքների մշտական հանձնաժողով) և Շվեյցարիայում 1992 թվական հունվարին (օտարերկրացիների վերաքննիչ բողոքների հանձնաժողով):Միացյալ թագավորությունում դա կատարվեց միայն 1993 թվականին Ապաստանի և Ներգաղթի Վերաքննության ակտի օրինական ուժի մեջ մտնելուց հետո և որ դիմողները, ում մերժել էին տրամադրել ապաստան, ստանում էին վերաքննության իրավունք: Ֆրանսիայում կա Փախստականների և քաղաքացիություն չունեցող անձանց պաշտպանության ֆրանսիական գրասենյակ, (տե՛ս Bulletin luxembourgeois des droits de l’homme, vol. 5, 1996):

Պետություններն իրավաբանորեն պարտավոր չեն տրամադրել ապաստան, բայց միայն չուղարկեն նրան մի երկիր, որտեղ նրան հետապնդման վտանգ է սպառնում կամ այնպիսի երկիր, որտեղից նա կարող է արտաքսվել նման երկիր: Սա եվրոպական հիմնական պետություններին դրդում է ուղարկել այնպիսի երկրներ, որոնք կարող են տարանցիկ լինել նրանց համար, որտեղ նրանք կացարան են փնտրում, կամ ապահով երրորդ երկիր:

Դատարանը հստակորեն սահմանեց 3-րդ հոդվածի և 5-րդ հոդվածի 1-ին կետի խախտում: Ըստ իմ տեսակետի` սա միանգամայն անհրաժեշտ էր նրա համար, որպեսզի գտնեինք 5-րդ հոդվածի 1-ին կետի խախտում` համապատասխան նախադեպային իրավունքին:

Ինչպես որոշվում է բրիտանական իշխանությունների կողմից, պրն Չահալի ձերբակալումը կարելի է նշանակել անորոշ ժամկետով: Այլ խոսքերով ասած` ավելի հեշտ էր նրան խստորեն պատժել, քան գտնել գումարներ նրան երրորդ երկիր արտաքսելու համար: 5-րդ հոդվածում առկա սկզբունքն է անմիջապես ձերբակալվածին բերել դատարան, նախատեսված է ազատության պաշտպանության համար, այլ ոչ թե ձերբակալման համար, որը չէր արդարացվել քրեական դատարանի կողմից: Ըստ Ժնևի կոնվենցիայի` վարչական իրավախախտումների համար ժամկետը, որն անհրաժեշտ է արտաքսման համար, պետք է լինի կարճ և տրամաբանական: Amuur-ի գործով դատարանի կողմից ընտրված հիմնական գիծը, ըստ իմ տեսակետի, կարող էր ընդունվել պրն Չահալի գործում: Այդ պատճառով ես եկա այն եզրակացության, որ տեղի է ունեցել 5-րդ հոդվածի 1-ին կետի խախտում:

Ինչ վերաբերում է կոնվենցիայի 8-րդ հոդվածին, ես կիսում եմ պրն դե Մեյերի կարծիքը:

ՄԱՐՏԵՆՍ ԵՎ ՓԱԼՄ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՄԱՍՆԱԿԻ ՉՀԱՄԸՆԿՆՈՂ ԿԱՐԾԻՔԸ

1. Մենք ամբողջությամբ համաձայն ենք դատարանի դրույթներին` համաձայն հոդված 3-րդի, 5-րդի կետ 4-ի, 8-րդի և 13-րդի (հոդվ. 3, հոդվ. 5-4, հոդվ. 8, հոդվ. 13): Ինչ վերաբերում է նրա դրույթներին՝ համաձայն հոդված 5 կետ 1 (f) (հոդվ. 5-1-f), մենք համաձայն ենք վճռի 112 և 121 պարագրաֆների հետ:

Մենք չենք կարող ընդունել, այնուամենայնիվ, դատարանի դրույթները՝

(a) որ խորհրդատվական խմբի առջև ընթացակարգը կազմվեց բավական երաշխիքներով՝ զերծ կամայականություններից

(b) որ հետևաբար, առաջին դիմողի ձերբակալումն այս առումով չափազանց տևական է, չի համապատասխանում 5-րդ հոդվածի 1-ին կետին (զ) (հոդվ. 5-1-զ) (վճռի 122 և 123 կետեր):

2. Ինչպես դատարանն արդարացիորեն նկատում է իր որոշման 112-րդ կետում, 5-րդ հոդվածի 1-ին կետն (զ) (հոդվ. 5-1-զ) ակնհայտ չի պահանջում, որ այս դրույթի շրջանակներում ձերբակալումը (հոդվ. 5-1-զ) ողջամտորեն համարվեր անհրաժեշտ: Նման տիպի ձերբակալման համար սա բարձրացնում է առարկայի կարևորությունը և նպատակները 5-րդ հոդվածի 1-ին կետով ընդհանուր առմամբ, ինչն ապահովում է, որպեսզի ոչ ոք կամային կերպով չզրկվի ազատությունից:

3. Այս համատեքստում մենք առաջին հերթին նշում ենք, որ ազգային դատարաններն արդյունավետորեն չէին վերահսկել, թե արդյոք պրն Չահալի նկատմամբ կիրառված կալանավորման կարգը և կալանքի տակ պահելն արդարացված էին (տե՛ս դատարանի վճռի 41, 43, 121 և 130 կետերը): Հետևաբար միակ հնարավոր երաշխիքը կամայականություններից զերծ, ներքին իրավունքի շրջանակներում հանձնաժողովի խորհրդատվական ընթացակարգն է:

4. Վերլուծելով իրավիճակը և դատավարությունը` դատարանը գտնում է, որ այդ ընթացակարգը չի համապատասխանում Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 4-րդ կետին (հոդվ. 5-4) և 13-րդ հոդվածին (հոդվ. 13) (կետեր 130, 132, 152, 153): Մեզ համար դժվար է հասկանալ, թե ինչու չկատարել նման եզրակացություն 5-րդ հոդվածի 1-ին կետի ենթատեքստում (զ) (հոդվ. 5-1-զ):

5. Եղել է, թե չի եղել, նշենք՝

(a) չի հաստատվել, որ խմբի անդամները, ըստ էության, հանդիսանում են անկախ կառավարությունից,

(b) որ դատավարությունները և միաժամանակ նրա արդյունքները չէին հանդիսանում հանրային, որոնք նույնիսկ չեն բացահայտվել արտաքսման մտադրության ծանուցման հասցեատիրոջը,

(c) որ լսումների ընթացքում արտաքսման մտադրության ծանուցման հասցեատիրոջ դիրքերը միանգամայն սահմանափակ էին: Նա իրավունք չուներ իրավաբանական ներկայացուցչության, նրան տրվում են միայն հիմնավորումներ արտաքսման մտադրության ուրվագծերի վերաբերյալ, նրան չեն տեղեկացրել այդ հիմնավորումների սկզբնաղբյուրների և ապացույցների վերաբերյալ,

(d) որ խումբն իրավասություն չուներ որոշում կայացնելու, և որ նրա երաշխիքները չեն հանդիսանում պարտադիր ներքին գործերի նախարարի համար:

6. Հաշվի առնելով երաշխիքների կարևորությունը ընդդեմ կամայականության, հատկապես կալանքի տակ գտնվելու վերաբերյալ համաձայն 5-րդ հոդվածի 1-ին կետի (զ) (հոդվ. 5-1-f) (տե՛ս վերևում` կետ 2), ինչպես նաև միասնական չափանիշների անհրաժեշտությունը, որոնք այս կապակցությամբ ընդունվում են պետություն-անդամների կողմից` մենք չենք կարող գալ այն եզրակացության, որ հաշվի առնելով նրա առանձնահատկությունները, որոնք նշված են 5-րդ կետում, խորհրդի համար չի հանդիսանում բավարար երաշխիք կամայականության դեմ: Այն փաստը, որ նա ներառում է «փորձառու դատական գործիչներ» (տե՛ս վճռի 122-րդ կետը), չի կարող փոխել այս եզրակացությունը:

7. Եզրակացություն. դիմողը զրկվել է ազատությունից ավելի քան վեց տարի, քանի դեռ չկային կամայականությունների դեմ բավարար երաշխիքներ: Հոդված 5-ի 1-ին կետը (հոդվ. 5-1) այդ պատճառով խախտվել էր:

ԳՅՈԼՉՈՒԿԼՈՒ ԵՎ ՄԱԿԱՐՑՈՒԿ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՄԱՍԱՄԲ ՀԱՄԱՏԵՂ ԿԱՐԾԻՔԸ

(Թարգմանություն)

Մենք համաձայն ենք դատավոր դե Մեյերի հատուկ կարծիքի հետ 5-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն (հոդվ. 5-1) (Մաս II.Ա):

__________________________________

.1 Chahal v. the United Kingdom

.2 Սույն վճիռը ներկայացվում է ՄԻԵԴ նախադեպային իրավունքի HUDOC տվյալների բազայում հասանելի հիմնական խմբագրական տարբերակով:

.3 A կանոնները վերաբերում են դատարան ընդունված բոլոր գործերին` նախքան №9 արձանագրության ուժի մեջ մտնելը (P9) (1 հոկտեմբերի 1994), և դրանից հետո միայն այն գործերին, որոնք վերաբերում են պետությանը և այդ Արձանագրության հետ կապ չունեն (P9): Դրանք համապատասխանում են Կանոններին, որոնք ուժի մեջ են մտել 1983 թվականի հունվարի 1-ին և հետագայում մի քանի անգամ փոփոխվել են:

.4 Գործնական պատճառներով սույն հավելվածը կհայտնվի միայն դատավճռի տպագիր տարբերակում (Որոշումների և վճիռների զեկույցներ 1996-V), սակայն Հանձնաժողովի զեկույցի պատճեն կարելի է ստանալ գրանցամատյանից:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։