Հոդված 33. , կետ 1
Հոդված 33, կետ 1
«Պայմանավորվող ոչ մի պետություն փախստականին չի վտարում կամ որևէ կերպ վերադարձնում (refouler) այն տարածքների սահմանները, որտեղ նրա կյանքին կամ ազատությանը վտանգ կսպառնար՝ իր ռասայի, կրոնի, քաղաքացիության, որոշակի սոցիալական խմբի պատկանելու կամ քաղաքական կարծիքի հարելու հիմքով»։
23. Միջազգային պաշտպանության մասին 2001թ. սեպտեմբերի 13-ի հայտարարություն (A/AC.96/951, կետ 16) ՄԱԿ-ի ՓԳՀ-ն, nրը հետևում էր Մասնակից պետությունների կողմից Ժնևի Կոնվենցիայի սկզբունքների պահպանմանը, նշել էր որ 33-րդ հոդվածում նշված non-refoulement սկզբունքը հանդիսանում էր.
«... Կոնվենցիայով ամրագրված պաշտպանության առանցքային սկզբունքը, որը ենթակա չէ որևէ նախապայմանի: Շատ առումներով այդ սկզբունքը Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրում ճանաչված ապաստան հայցելու իրավունքի տրամաբանական շարունակությունն է: Այն դարձել է համընդհանուր ճանաչում ստացած միջազգային իրավունքի անբաժանելի մասը, որին հետևելը պարտադիր է բոլոր պետությունների համար: Միևնույն ժամանակ մարդու իրավունքների պաշտպանության միջազգային իրավունքով non-refoulement-ը սահմանվել է որպես խոշտանգումների և դաժան, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի բացարձակ արգելքի առանցքային բաղադրիչ: Refoule-ն արգելելու սկզբունքը նաև տարածվում է փախստականների վրա` անկախ վերջիններիս պաշտոնապես ճանաչմանը, և այդ առումով հստակորեն տարածվում է այն ապաստան հայցողների վրա, որոնց կարգավիճակը դեռևս չի որոշվել: Այն ներառում է պետությանը վերագրվող ցանկացած միջոցառում, որի արդյունքում ապաստան հայցողը կամ փախստականը կարող է վերադարձվել այն երկրի տարածքը, որտեղ նրա կյանքին կամ ազատությանը վտանգ կսպառնա կամ որտեղ նա կհայտնվի հետապնդման վտանգի առջև: Այն ներառում է երկրի սահմանն անցնելու արգելքը, ճանապարհի խափանելը և անուղղակի refoulement-ը՝ ինչպես ապաստան հայցող ֆիզիկական անձանց, այնպես էլ զանգվածային ներհոսքի իրավիճակներում»:
B. 1982թ. Միավորված Ազգերի Կոնվենցիան ծովային իրավունքի մասին (այսուհետ՝ Մոնտեգո Բեյի կոնվենցիա)
24. Մոնտեգո Բեյի կոնվենցիայի սույն գործին կիրառելի հոդվածներում սահմանված է.