Անցնել բովանդակությանը

ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 20 ՄԱՅԻՍԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ N 327-Ա ՀՐԱՄԱՆԸ

Հրամանընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ

ՆԱԽԱԳԱՀ

20 մայիսի 2019 թ. N 327-Ա

Հ Ր Ա Մ Ա Ն

«ՍԱԲԱՐԿՈ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ (ՀՎՀՀ 00160079) ՏՆՕՐԵՆ ՎԱՀՐԱՄ ՄԵԼԻՔՅԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՏՈՒԳԱՆՔ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության շահումով խաղերի, խաղատների և վիճակախաղերի գործունեության վերահսկողության ապահովման բաժնի կողմից վարչական իրավախախտման վերաբերյալ 2019 թվականի մայիսի 16-ին կազմված թիվ 3 արձանագրությունը, ղեկավարվելով «Վիճակախաղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 4-րդ մասով, Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 18910 հոդվածի 1-ին մասով և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 18-ի թիվ 702-Լ որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի կանոնադրության 17-րդ կետի 14-րդ ենթակետով՝

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

1. «Վիճակախաղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 7-րդ մասով սահմանված պահանջը խախտելու համար «Սաբարկո» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրեն Վահրամ Մելիքյանի նկատմամբ նշանակել տուգանք հարյուր հազար Հայաստանի Հանրապետության դրամի չափով:

2. Նշված տուգանքը ենթակա է վճարման Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի գանձապետական 900005024162 հաշվեհամարին:

3. Տուգանքը ենթակա է վճարման սույն հրամանն օրենքով սահմանված կարգով հանձնելու օրվանից ոչ ուշ, քան 15-օրյա ժամկետում:

4. Սույն հրամանը կարող է գանգատարկվել վարչական մարմին կամ վերադաս վարչական մարմին այն հանձնելու օրվանից հետո երեսուն օրվա ընթացքում, կամ կարող է բողոքարկվել ՀՀ վարչական դատարան ուժի մեջ մտնելուց հետո՝ երկամսյա ժամկետում:

5. Սույն հրամանն իրավախախտում կատարած անձին հանձնելու օրվանից, իսկ այն գանգատարկելու դեպքում գանգատն առանց բավարարման թողնելուց հետո 15 օրվա ընթացքում տուգանքը չվճարելու դեպքում այն ենթակա է բռնագանձման ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:

6. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում հանձնելու օրվան հաջորդող օրվանից:

Դ. Անանյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։