Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԳՈՒՅՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

6 հունիսի 2019 թվականի N 729-Ա

ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԳՈՒՅՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 685-րդ հոդվածով, 686-րդ հոդվածի 1-ին մասով, 688-րդ և 689-րդ հոդվածներով սահմանված դրույթները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Պետական գույքի կառավարման կոմիտեի տնօրինության՝ Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող՝ 350 000 000 դրամ սկզբնական (վերագնահատված) արժեքով «ՏՈՒ 134Ա ԵԿ-65072» օդանավը (այսուհետ՝ գույք) (պետական համարանիշը՝ EK 65072, գործարանային համարը՝ N49972) ուսումնավարժանքներ իրականացնելու նպատակով անհատույց, անժամկետ օգտագործման իրավունքով հանձնել «Ավիաուսումնական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությանը (այսուհետ՝ ընկերություն) (գրանցման համարը՝ 271.140.00101):

2. Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին՝ երկամսյա ժամկետում ընկերության հետ կնքել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի անհատույց օգտագործման պայմանագիր (այսուհետ՝ պայմանագիր)՝ դրանում նախատեսելով, որ պայմանագրի նոտարական վավերացման ծախսերը ենթակա են իրականացման՝ ընկերության միջոցների հաշվին:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ն. Փաշինյան

2019 թ. հունիսի 13

Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։