Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐՈՎ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՎՈՂ «ԿՐԹՈՒԹՅԱՆ ՈՐԱԿ ԵՎ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ» N AM3849 ՎԱՐԿԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԴՊՐՈՑՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՉԱՅԻՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՀԱՄԱԿԱՐԳՉԱՅԻՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԱՆՑԿԱՑՎԱԾ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑԱԿՑԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

9 օգոստոսի 2007 թվականի N 906-Ա

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐՈՎ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՎՈՂ «ԿՐԹՈՒԹՅԱՆ ՈՐԱԿ ԵՎ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ» N AM3849 ՎԱՐԿԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԴՊՐՈՑՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՉԱՅԻՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՀԱՄԱԿԱՐԳՉԱՅԻՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԱՆՑԿԱՑՎԱԾ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑԱԿՑԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության վարչապետի 2003 թվականի սեպտեմբերի 26-ի N 456-Ն որոշման 1-ին կետով հաստատված` Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության վարկային և դրամաշնորհային ծրագրերի կառավարման խորհրդի կանոնադրության 23-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Միջազգային զարգացման ընկերակցության միջոցներով ֆինանսավորվող «Կրթության որակ և համապատասխանություն» N AM3849 վարկային ծրագրի շրջանակներում դպրոցների համակարգչային ուսումնական կենտրոնների համար համակարգչային սարքավորումների ձեռքբերման նպատակով 2007 թվականի ապրիլի 12-ին բացված ու Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության վարկային և դրամաշնորհային ծրագրերի կառավարման խորհրդի կողմից 2007 թվականի հուլիսի 19-ին հաստատված N ICB-6/2007 մրցույթի արդյունքները`

1) 452943,97 եվրո և 5078186,7 դրամ պայմանագրային արժեքով` մրցույթի 1-ին խմբաքանակի համար հաղթող ճանաչելով «Ալգորիթմոս Պրոցեսոս Ի Դիսենոս» կազմակերպությունը.

2) 577919,53 ԱՄՆ-ի դոլար և 3666579,7 դրամ պայմանագրային արժեքով` մրցույթի 2-րդ խմբաքանակի համար հաղթող ճանաչելով «Յունիքոմփ» փակ բաժնետիրական ընկերությունը (իր առաջին այլընտրանքային առաջարկով):

Հայաստանի Հանրապետության

ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ Հ. ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

2007 թ. օգոստոսի 15

Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։