Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՐՄԻՆՆԵՐԻՆ ԵՎ ՀՀ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆՆԵՐԻՆ ՈՒՂՂՎՈՂ ԴԻՄՈՒՄ-ԲՈՂՈՔՆԵՐԻ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐԻՆ ԱՌՆՉՎՈՂ ԽՆԴԻՐՆԵՐՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՂ ԵՎ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄՇԱԿՈՂ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

27 հունիսի 2019 թվականի N 824-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՐՄԻՆՆԵՐԻՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆՆԵՐԻՆ ՈՒՂՂՎՈՂ ԴԻՄՈՒՄ-ԲՈՂՈՔՆԵՐԻ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐԻՆ ԱՌՆՉՎՈՂ ԽՆԴԻՐՆԵՐՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՂ ԵՎ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄՇԱԿՈՂ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝

1. Ստեղծել Հայաստանի Հանրապետության պետական կառավարման համակարգի մարմիններին և Հայաստանի Հանրապետության մարզպետարաններին ուղղվող դիմում-բողոքների ընթացակարգերին առնչվող խնդիրներն ուսումնասիրող և բարեփոխումների առաջարկություններ մշակող միջգերատեսչական աշխատանքային խումբ և հաստատել դրա անհատական կազմը` համաձայն հավելվածի:

2. Աշխատանքային խմբի ղեկավարին` մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել քաղաքացիների դիմում-բողոքների ընթացակարգերին առնչվող կառուցվածքային և գործառութային, ինչպես նաև ընթացակարգերի կանոնակարգմանը վերաբերող բարեփոխումների առաջարկվող փաթեթը:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ն. Փաշինյան

2019 թ. հունիսի 27

Երևան

Հավելված

ՀՀ վարչապետի 2019 թ.

հունիսի 27-ի N 824-Ա

որոշման

Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՐՄԻՆՆԵՐԻՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆՆԵՐԻՆ ՈՒՂՂՎՈՂ ԴԻՄՈՒՄ-ԲՈՂՈՔՆԵՐԻ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐԻՆ ԱՌՆՉՎՈՂ ԽՆԴԻՐՆԵՐՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՂ ԵՎ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄՇԱԿՈՂ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ

Մ. Սահակյան - ՀՀ վարչապետի օգնական (աշխատանքային խմբի ղեկավար)

Ս. Քրմոյան - ՀՀ փոխվարչապետի խորհրդական

Ա. Ղազարյան - ՀՀ վարչապետի աշխատակազմի քաղաքացիների ընդունելության և դիմումների քննարկման վարչության պետ

Հ. Հարությունյան - ՀՀ առողջապահության նախարարության քաղաքացիների դիմումների և բողոքների արագ արձագանքման բաժնի պետ

Գ. Հովհաննիսյան - ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության քարտուղարության պետ

Ա. Բաղդասարյան - ՀՀ կրթության և գիտության նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչության պետ

Ա. Բարխուդարյան - ՀՀ պետական եկամուտների կոմիտեի քարտուղարության պետ

Ա. Բարսեղյան - ՀՀ արդարադատության նախարարության վերահսկողական ծառայության վեցերորդ բաժնի պետ

Տ. Խաչատրյան - ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի գույքի գրանցման վարչության դիմում-բողոքների քննարկման բաժնի պետ

Ս. Սողոմոնյան - ՀՀ պաշտպանության նախարարության մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնի գլխավոր մասնագետ

Հ. Խանգելդյան - ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի պետ

Ա. Փափախչյան - ՀՀ ոստիկանության պետի աշխատակազմի քարտուղարության պետ

Դ. Դավթյան - ՀՀ Արմավիրի մարզպետարանի քարտուղարության պետ

Լ. Ղազարյան - ՀՀ վարչապետի աշխատակազմի քաղաքացիների ընդունելության և դիմումների քննարկման վարչության մասնագետ (աշխատանքային խմբի քարտուղար)

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավար Է. Աղաջանյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։