Անցնել բովանդակությանը

ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ (ԵՐՐՈՐԴ ԲԱԺԱՆՄՈՒՆՔ) ՊԱԼԱՏԻ ՎՃԻՌԸ ԹՈՒՆՅԱՆԸ ԵՎ ԱՅԼՔ ԸՆԴԴԵՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳՈՐԾՈՎ

Վճիռ ընդդեմ Հայաստանիընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

'>

Ակտի պատկեր

ԵՐՐՈՐԴ ԲԱԺԱՆՄՈՒՆՔ

'>ԹՈՒՆՅԱՆԸ ԵՎ ԱՅԼՔ ԸՆԴԴԵՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ

'>(գանգատ թիվ 22812/05)

'>

'>'>Վ Ճ Ի Ռ

'>

'>'>ՍՏՐԱՍԲՈԻՐԳ

'>

'>'>9 հոկտեմբերի 2012թ.

'>

'>'>ՎԵՐՋՆԱԿԱՆ

'>

'>'>11'>/'>02/2013

'>

'>Սույն վճիռը վերջնական է դարձել Կոնվենցիայի 44-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն: Այն կարող է ենթարկվել խմբագրական փոփոխությունների:

'>

Թունյանը և այլք ընդդեմ Հայաստանի գործով,

'>

'>Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (Երրորդ բաժանմունք), հանդես գալով Պալատի հետևյալ կազմով՝

'>Ջուսեփ Կասադևայ [Josep Casadevall]՝ '>Նախագահ,

'>Էխբերտ Մայեր [Egbert Myjer],

'>Կորնելիու Բիրսան [Corneliu Bîrsan],

'>Ալվինա Գյուլումյան [Alvina Gyulumyan],

'>Յան Շիկուտա [Ján Šikuta],

'>Լուիս Լոպես Գեռա [Luis López Guerra],

'>Քրիստինա Պարդալոս [Kristina Pardalos]՝ '>դատավորներ,

'>և Սանտիագո Քեսադա ['>Santiago Quesada]՝ '>Բաժանմունքի քարտուղար,

'>2012 '>թվականի սեպտեմբերի 18-ին անցկացնելով դռնփակ խորհրդակցություն,

'>կայացրեց հետևյալ վճիռը, որն ընդունվեց նույն օրը.

'>

'>ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

'>

'>1. Սույն գործը հարուցվել է «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիայի (Կոնվենցիա) 34-րդ հոդվածի համաձայն Հայաստանի Հանրապետության չորս քաղաքացիներ տկն'> '>Էմմա Թունյանի, պրն Սաշիկ Սաֆյանի, պրն Գևորգ Սաֆյանի և պրն'> '>Միհրան Սաֆյանի (դիմումատուներ) կողմից ընդդեմ Հայաստանի Հանրապետության՝ 2005 թվականի հունիսի 15-ին Դատարան ներկայացված գանգատի (թիվ 22812/05) հիման վրա:

'>2. Դիմումատուներին ներկայացրել է Երևանում գործող իրավաբան պրն'> '>Վ. Գրիգորյանը: Հայաստանի Հանրապետության կառավարությունը (Կառավարություն) ներկայացրել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր ներկայացուցիչ պրն Գ. Կոստանյանը:

'>3. 2007 թվականի հունիսի 20-ին գանգատն ուղարկվել է Կառավարություն: Որոշվել է նաև միևնույն ժամանակ ուսումնասիրել գանգատի ընդունելիության և ըստ էության քննության հարցերը (29-րդ հոդվածի 1-ին կետ):

'>

'>ՓԱՍՏԵՐԸ

'>

'>I. ԳՈՐԾԻ ՓԱՍՏԱԿԱՆ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐԸ

'>

'>4. Դիմումատուները ծնվել են, համապատասխանաբար, 1945, 1940, 1974 և 1976 թվականներին և ապրում են Երևանում:

'>5. Տկն Էմմա Թունյանին (այսուհետ՝ առաջին դիմումատու) պատկանել է բնակարան, որն ունեցել է 89,25 քառակուսի մետր մակերես և գտնվել է ք.'> '>Երևան, Բյուզանդի փող. 9 հասցեում: Բնակարանը տեղակայված է եղել առաջին դիմումատուի կողմից վարձակալված՝ 240 քառակուսի մետր մակերեսով հողակտորի վրա գտնվող տան մեջ: Դիմումատուները պնդել են, որ պրն Սաշիկ Սաֆյանը, պրն Գևորգ Սաֆյանը և պրն Միհրան Սաֆյանը (այսուհետ՝ երկրորդ, երրորդ և չորրորդ դիմումատուներ)՝ առաջին դիմումատուի ամուսինը և երկու որդիները, օգտվել են այդ տան նկատմամբ օգտագործման իրավունքից, մինչդեռ Կառավարությունը վիճարկել է այդ փաստը և պնդել, որ նրանք չեն օգտվել տան նկատմամբ օգտագործման իրավունքից, այլ պարզապես ունեցել են այդ տանը բնակվելու իրավունք:

'>6. 2002 թվականի օգոստոսի 1-ին Կառավարությունն ընդունել է թիվ'> 1151-Ն որոշումը, որով հաստատվել են կառուցապատման ծրագրեր իրականացնելու նպատակով Երևան [քաղաքի] Կենտրոն համայնքի վարչական սահմաններում գտնվող՝ պետության կարիքների համար վերցվող անշարժ գույքի (հողակտորներ, շենքեր և շինություններ) օտարման գոտիները՝ 345'> '>000 քառակուսի մետր ընդհանուր մակերեսով: Բյուզանդի փողոցը ներառված է եղել այդ օտարման գոտիներում գտնվող փողոցների ցանկում:

'>7. 2004 թվականի հունիսի 17-ին Կառավարությունն ընդունել է թիվ 909-Ն որոշումը, որով թույլատրվել է Բյուզանդի փողոցի հատվածներից մեկի մասով, որը վերանվանվելու էր Գլխավոր պողոտա, կառուցապատման իրավունքի պայմանագիր կնքել մասնավոր ընկերության՝ «Գլենդել Հիլզ» ՓԲԸ-ի հետ:

'>8. 2004 թվականի հուլիսի 28-ին «Գլենդել Հիլզ» ՓԲԸ-ն և Երևանի քաղաքապետարանը կնքել են համաձայնագիր, որով, '>inter alia '>(ի թիվս այլնի)'>,'> '>«Գլենդել Հիլզ» ՓԲԸ-ին վերապահվել է օտարման ենթակա գույքի սեփականատերերի հետ անմիջականորեն բանակցելու իրավունք, իսկ այդ բանակցությունների ձախողման դեպքում՝ պետության անունից դատական հայց ներկայացնելու իրավունք՝ այդ գույքի հարկադիր օտարման պահանջով:

'>9. 2004 թվականի օգոստոսի 25-ին «Գլենդել Հիլզ» ՓԲԸ-ն տեղեկացրել է դիմումատուներին, որ բնակարանը և վարձակալված հողակտորը գնահատման լիցենզավորված կազմակերպության կողմից գնահատվել է 34'> '>200 ԱՄՆ դոլար, և առաջին դիմումատուին՝ որպես սեփականատիրոջ, առաջարկել է ազգային արժույթով արտահայտված համարժեք գումար՝ որպես փոխհատուցում: Նրան'> '>առաջարկվել է հավելյալ 28'> '>600 ԱՄՆ դոլարի չափով գումար՝ որպես ֆինանսական խրախուսանք, եթե նա համաձայներ կնքել համաձայնագիր և հաջորդող հինգ օրվա ընթացքում հանձնել անշարժ գույքը: Մյուս'> '>դիմումատուներից յուրաքանչյուրին առաջարկվել է 2'> '>000 ԱՄՆ դոլարի չափով գումար՝ որպես փոխհատուցում, և 1'> '>500 ԱՄՆ դոլարի չափով գումար՝ որպես ֆինանսական խրախուսանք:

'>10. Պարզվում է, որ դիմումատուները չեն ընդունել առաջարկը՝ բավարարված չլինելով առաջարկվող փոխհատուցման գումարի չափով:

'>11. 2004 թվականի սեպտեմբերի 23-ին «Գլենդել Հիլզ» ՓԲԸ-ն դիմումատուների դեմ պետության անունից հայց է ներկայացրել՝ պահանջելով հարկադրել նրանց կնքել իրենց գույքը պետության կարիքների համար օտարելու մասին պայմանագիր և վտարել նրանց:

'>12. 2004 թվականի հոկտեմբերի 18-ին առաջին դիմումատուն ներկայացրել'> է հակընդդեմ հայց, որով վիճարկել է Կառավարության թիվ 1151-Ն որոշման սահմանադրականությունը: Նա նշել է, inter alia, որ այդ որոշումը հակասում է Սահմանադրության 28-րդ հոդվածին, համաձայն որի՝ գույքը կարող է օտարվել միայն տվյալ գույքի մասին օրենքի ընդունմամբ: Նա այնուհետև նշել է, որ նույն հոդվածի համաձայն՝ Կառավարությունն իրավասու չէ որոշում կայացնել գույքի օտարման մասին:

'>13. 2004 թվականի հոկտեմբերի 26-ին Երևան [քաղաքի] Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների դատարանը բավարարել է «Գլենդել Հիլզ» ՓԲԸ-ի հայցը և մերժել է առաջին դիմումատուի հակընդդեմ հայցը՝ դիմումատուներին կարգադրելով կնքել առաջարկվող համաձայնագրերը և նրանց վտարելով: Համայնքային դատարանը, '>inter alia, '>նշել է, որ այն իրավասու չի եղել որոշում կայացնել Կառավարության թիվ 1151-Ն որոշման սահմանադրականության վերաբերյալ:

'>14. 2004 թվականի նոյեմբերի 9-ին դիմումատուները վերաքննիչ բողոք են ներկայացրել:

'>15. 2005 թվականի մարտի 1-ին Վերաքննիչ քաղաքացիական դատարանը բավարարել է «Գլենդել Հիլզ» ՓԲԸ-ի հայցը: Վերաքննիչ դատարանն այնուհետև դադարեցրել է առաջին դիմումատուի հակընդդեմ հայցով վարույթը, քանի որ այն իրավասու չի եղել որոշում կայացնել Կառավարության որոշումների սահմանադրականության վերաբերյալ: Այն նաև կարգադրել է, որ դիմումատուները վճարեն դատական տուրքերը՝ 4'> '>000 և 10'> '>000 ՀՀ դրամ գումարի չափով:

'>16. 2005 թվականի մարտի 14-ին դիմումատուները վճռաբեկ բողոք են ներկայացրել: 2005 թվականի ապրիլի 1-ին նրանք ներկայացրել են իրենց վճռաբեկ բողոքի լրացուցիչ փաստարկները:

'>17. 2005 թվականի ապրիլի 14-ին Վճռաբեկ դատարանը մերժել է դիմումատուների վճռաբեկ բողոքը:

'>18. 2005 թվականի ապրիլի 29-ին հարկադիր կատարողը հարուցել է կատարողական վարույթ և դիմումատուներին կարգադրել է կատարել վճիռը: 2005'> '>թվականի մայիսի 12-ին դիմումատուները, որոնք ակնհայտորեն հրաժարվել'> '>են վճիռը կամավոր կատարել, հարկադրաբար վտարվել'> են իրենց տնից:

'>

'>II. ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՆԵՐՊԵՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆԸ

'>

'>19. Ներպետական օրենսդրության համապատասխան դրույթների համառոտ նկարագրությանը ծանոթանալու համար տե՛ս Մինասյանը և Սեմերջյանն ընդդեմ Հայաստանի ['>Minasyan and Semerjyan v. Armenia]'> (թիվ'> '>27651/05, §§ 23-43, 2009 թվականի հունիսի 23) գործով վճիռը:

'>

'>ԻՐԱՎՈՒՆՔԸ

'>

'>I. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ ԹԻՎ 1 ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ 1-ԻՆ ՀՈԴՎԱԾԻ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈՒՄԸ

'>

'>20. Դիմումատուները բողոքել են, որ իրենց գույքից զրկելու հետևանքով խախտվել են Թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածով նախատեսված երաշխիքները, համաձայն որի՝

'>«Յուրաքանչյուր ֆիզիկական կամ իրավաբանական անձ ունի իր գույքից անարգել օգտվելու իրավունք: Ոչ ոքի չի կարելի զրկել իր գույքից, բացառությամբ ի շահ հանրության և այն պայմաններով, որոնք նախատեսված են օրենքով ու միջազգային իրավունքի ընդհանուր սկզբունքներով:

'>Նախորդ դրույթները, այնուամենայնիվ, չեն խոչընդոտում պետության՝ այնպիսի օրենքներ կիրառելու իրավունքը, որոնք նա անհրաժեշտ է համարում ընդհանուր շահերին համապատասխան, սեփականության օգտագործման նկատմամբ վերահսկողություն իրականացնելու կամ հարկերի կամ մյուս գանձումների կամ տուգանքների վճարումն ապահովելու համար:»:

'>

'>Ա. Ընդունելիությունը

'>

'>1. '>Կառավարության պահանջը՝ գանգատը գործերի ցուցակից հանելու մասին

'>

'>21. Բարեկամական կարգավորմանն ուղղված անարդյունավետ բանակցություններից հետո Կառավարությունը 2008 թվականի դեկտեմբերի 9-ի գրությամբ Դատարանին տեղեկացրել է, որ այն առաջարկում է միակողմանի հայտարարություն անել՝ գանգատի շրջանակներում ներկայացված խնդրի լուծման նպատակով, մասնավորապես՝ առաջարկելով դիմումատուներին տրամադրել 116 քառակուսի մետր մակերեսով վերանորոգված բնակարան մի շենքում, որի շինարարական աշխատանքներն ավարտվելու էին 2010 թվականին, և որը գտնվում էր Երևան [քաղաքի] Կենտրոն համայնքի սահմաններում, ինչպես նաև նրանց տրամադրել որոշակի գումար: Այնուհետև այն Դատարանից պահանջել է գանգատը հանել գործերի ցուցակից՝ Կոնվենցիայի 37-րդ հոդվածին համապատասխան:

'>22. Չթվագրված գրությամբ դիմումատուներն առարկել են Կառավարության հայտարարությանը: Նրանք նշել են, որ, նախևառաջ, իրենց գործով բարձրացվել են այնպիսի հարցեր, որոնց վերաբերյալ Դատարանը նախկինում որոշում չի կայացրել: Երկրորդ, կողմերի միջև եղել է անհամաձայնություն գործի փաստական հանգամանքների, մասնավորապես՝ իրենց գույքի շրջանակի վերաբերյալ: Երրորդ, Կառավարության կողմից առաջարկված փոխհատուցումը եղել է ոչ համարժեք և անբավարար: Այն'> '>համաչափ չի եղել օտարված գույքի չափին և գտնվելու վայրին, և դրանով հաշվի չի առնվել հողակտորից '>de facto'> (փաստացի) '>զրկվելու հանգամանքը: Ավելին, առաջարկում բացակայել են այնպիսի մանրամասներ, ինչպիսին է կոնկրետ հասցեն: Այն նաև ներառել է իրականացման երկարատև ժամկետ և վարձակալության վճարի կամայական հաշվարկ:

'>23. Դատարանն ի սկզբանե դիտարկում է, որ կողմերը չեն կարողացել համաձայնության գալ գործի բարեկամական կարգավորման պայմանների շուրջ: Այն վերահաստատում է, որ Կոնվենցիայի 38-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան, բարեկամական կարգավորմանն ուղղված բանակցությունները խորհրդապահական են, և որ Դատարանի կանոնակարգի 62-րդ կանոնի 2-րդ կետով նաև սահմանվում է, որ բարեկամական կարգավորումն ապահովելու փորձի շրջանակներում տեղի ունեցած ոչ մի գրավոր կամ բանավոր հաղորդակցության և կատարված ոչ մի առաջարկի կամ համաձայնության չի կարելի հղում կատարել կամ դրանց վրա չի կարելի հիմնվել հայցային վարույթի շրջանակներում (տե՛ս Մերիակրին ընդդեմ Մոլդովայի (գործերի ցուցակից հանելը) ['>Meriakri'> v. '>Moldova'>(striking out)], թիվ 53487/99, §'> '>28, 2005 թվականի մարտի 1): Հետևաբար, Դատարանը կգործի Կառավարության միակողմանի հայտարարության և կողմերի՝ բարեկամական կարգավորմանն ուղղված բանակցությունների շրջանակից դուրս ներկայացրած դիտարկումների հիման վրա և կանտեսի կողմերի՝ գործի բարեկամական կարգավորման հնարավորությունների ուսումնասիրության համատեքստում արված պնդումներն ու այն պատճառները, թե ինչու կողմերը չեն կարողացել համաձայնության գալ բարեկամական կարգավորման պայմանների շուրջ (տե՛ս'> '>Իսթեյթ օֆ Նիցշկեն ընդդեմ Շվեդիայի'> ['>Estate of Nitschke'> v. '>Sweden], '>թիվ'> '>6301/05, § 36, 2007 '>թվականի սեպտեմբերի 27):

'>24. Դատարանը նշում է, որ Կոնվենցիայի 37-րդ հոդվածով նախատեսվում է, որ այն կարող է վարույթի ցանկացած փուլում որոշում կայացնել գանգատը գործերի ցուցակից հանելու մասին, եթե հանգամանքները հանգեցնում են այդ հոդվածի 1-ին կետի «ա», «բ» և «գ» ենթակետերում նշված եզրակացություններից մեկին: 37-րդ հոդվածի 1-ին կետի «գ»'> ենթակետով Դատարանին հնարավորություն է տրվում, մասնավորապես, գործը հանել գործերի ցուցակից, եթե՝

'>«Դատարանի կողմից հիմք ընդունված որևէ այլ պատճառով գանգատի քննությունը շարունակելն այլևս արդարացված չէ:»:

'>25. Դատարանը նաև նշում է, որ որոշակի հանգամանքներում այն, 37-րդ հոդվածի 1-ին կետի «գ» ենթակետի համաձայն, կարող է գանգատը հանել գործերի ցուցակից՝ պատասխանող կառավարության միակողմանի հայտարարության հիման վրա, նույնիսկ, եթե դիմումատուները ցանկություն են հայտնում, որ գործի քննությունը շարունակվի:

'>26. Այդ նպատակով տվյալ հայտարարությունը զգուշավորությամբ քննության կառնվի Դատարանի կողմից ՝ դրա նախադեպային իրավունքից, մասնավորապես՝ Թահշին Ակարի ['>Tahsin Acar] '>գործով'> '>վճռից բխող սկզբունքների լույսի ներքո (տե՛ս Թահշին Ակարն ընդդեմ Թուրքիայի [ՄՊ]'> [Tahsin Acar'> v. '>Turkey [GC]], '>թիվ '>26307/95, §§ 75-77, '>ՄԻԵԴ '>2003-VI, '>նաև ՎԱԶԱ'> '>Սփուլկա զ օ.օ.-ն ընդդեմ Լեհաստանի '>(որոշում) ['>WAZA lkalkalkalkalkalkalkalkalkaSp'>όł'>ka lkaz o.o.'> v. '>Poland'>(dec.)], թիվ '>11602/02, 2007 '>թվականի հունիսի 26, և Սուլվինսկան ընդդեմ Լեհաստանի (որոշում) ['>Sulwińska v. Poland '>(dec.)], թիվ 28953/03): Այնուամենայնիվ, Դատարանն անհրաժեշտ չի համարում որոշում կայացնել՝ տվյալ խնդրի մասով կողմերի փաստարկների ամբողջականության վերաբերյալ՝ հետևյալ պատճառով:

'>27. Դատարանը, անդրադառնալով առաջարկվող փոխհատուցման բնույթին, նշում է, որ Կառավարությունն առաջարկել է՝ դիմումատուներին ապահովել նոր բնակարանով և որոշակի գումարով: Դատարանը, այնուամենայնիվ, համոզված չէ, որ դա ընդունելի առաջարկ է, քանի որ Կառավարությունը չի տրամադրել բավարար մանրամասներ տվյալ բնակարանի վերաբերյալ (նույնանման իրավիճակի համար տե՛ս Եդիգարյանն ընդդեմ Հայաստանի (որոշում) ['>Yedigaryan v. Armenia'> '>(dec.)], թիվ 10446/05, § 35, 2011'> '>թվականի նոյեմբերի 15, և Երանոսյանն ընդդեմ Հայաստանի (որոշում) ['>Yeranosyan v. Armenia'> (dec.)], թիվ 3309/06, § 24, 2011 թվականի նոյեմբերի 15): Կառավարությունը ո՛չ հստակեցրել է դրա գտնվելու ճշգրիտ վայրն ու հասցեն, ո՛չ'> '>էլ տրամադրել է որևէ հիմնավորող փաստաթուղթ (տե՛ս, ի հակադրություն դրան՝ Ղարիբյանը և այլք ընդդեմ Հայաստանի (որոշում) ['>Gharibyan and Others'> v. '>Armenia '>(dec.)], թիվ '>19940/05, § 22, 2011 '>թվականի նոյեմբերի 15, Ղասաբյանը և այլք ընդդեմ Հայաստանի (որոշում) ['>Ghasabyan and Others'> v. '>Armenia '>(dec.)], թիվ'> '>23566/05, § 21, 2011 '>թվականի նոյեմբերի 15, և Բաղդասարյանը և Զարիկյանցն ընդդեմ Հայաստանի (որոշում) ['>Baghdasaryan and Zarikyants'> v. '>Armenia'> (dec.)], թիվ 43242/05, § 21, 2011 թվականի նոյեմբերի 15):

'>28. Հետևաբար, Դատարանը մերժում է Կոնվենցիայի 37-րդ հոդվածի 1-ին կետի «գ» ենթակետի հիման վրա գանգատը գործերի ցուցակից հանելու մասին Կառավարության պահանջը:

'>

'>2. '>Դիմումատուներ Սաշիկ Սաֆյանի, Գևորգ Սաֆյանի և Միհրան Սաֆյանի՝ տուժողի կարգավիճակը

'>

'>29. Կառավարությունը պնդել է, որ դիմումատուներ Սաշիկ Սաֆյանը, Գևորգ Սաֆյանը և Միհրան Սաֆյանը չէին կարող հավակնել՝ Թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածի ենթադրյալ խախտման զոհեր լինելուն, քանի որ նրանք այդ դրույթի իմաստով չեն ունեցել որևէ «գույք»: Մասնավորապես, դիմումատուներ Սաշիկ Սաֆյանը, Գևորգ Սաֆյանը և Միհրան Սաֆյանն առաջին դիմումատուին պատկանող տան նկատմամբ չեն ունեցել որևէ գույքային իրավունք, այդ թվում՝ բնակելի տարածության օգտագործման իրավունք: Քաղաքացիական օրենսգրքի 225-րդ հոդվածի համաձայն՝ վերջին իրավունքը կարող էր ծագել միայն դրա պետական գրանցման պահից: Այնուամենայնիվ, առկա չի եղել որևէ այնպիսի ապացույց, որով հնարավոր կլիներ հիմնավորել, որ դիմումատուներ Սաշիկ Սաֆյանը, Գևորգ Սաֆյանը և Միհրան Սաֆյանն ունեցել են Անշարժ գույքի կադաստրում գրանցված այդպիսի իրավունք: Այդպիսով, միակ իրավունքը, որից նրանք օգտվել են, եղել է տվյալ տանը բնակվելու իրավունքը՝ Ընտանեկան օրենսգրքի 47-րդ հոդվածի և «Երեխայի իրավունքների մասին» [ՀՀ] օրենքի 16-րդ հոդվածի համաձայն: Այնուամենայնիվ, այդ իրավունքը չի կարող համարվել «գույք»՝ Թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածի իմաստով:

'>30. Դիմումատուներ Սաշիկ Սաֆյանը, Գևորգ Սաֆյանը և Միհրան Սաֆյանը պնդել են, որ նրանք առաջին դիմումատուին պատկանող տան նկատմամբ ունեցել են բնակելի տարածության օգտագործման իրավունք: Հայաստանում գործել է Վերաքննիչ և Վճռաբեկ դատարանների՝ հստակ ձևավորված նախադեպային իրավունք, որով Բնակարանային օրենսգրքի 54-րդ և 120-րդ հոդվածների համաձայն՝ բնակելի տարածության օգտագործման իրավունքը ճանաչվում է երեք գործոնների հիման վրա՝ 1) բնակելի տարածության սեփականատիրոջ ընտանիքի անդամ լինելը, 2) այդ բնակելի տարածությունում բնակվելը, և 3) սեփականատիրոջ հետ ընդհանուր տնտեսություն վարելը: Նրանց պարագայում այս երեք գործոններն էլ առկա են եղել:

'>31. Ընդունելով այն հանգամանքը, որ բնակելի տարածության օգտագործման իրենց իրավունքը գրանցված չի եղել Անշարժ գույքի կադաստրում՝ դիմումատուները պնդել են, որ այդ իրավունքը գործել է նույնիսկ առանց պետական գրանցման, քանի որ «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» [ՀՀ] օրենքի 41-րդ հոդվածի համաձայն՝ գույքի նկատմամբ ամուսինների, երեխաների և խնամքի տակ գտնվող այլ անձանց իրավունքները, որոնք սահմանված են օրենսդրությամբ, գործում են նույնիսկ առանց այդպիսի գրանցման: Ամեն դեպքում, նրանք հնարավորություն չեն ունեցել գրանցելու այդ իրավունքը՝ չնայած ցանկացել են, քանի որ Կառավարության թիվ 1151-Ն որոշմամբ տվյալ տան նկատմամբ սահմանվել են այնպիսի սահմանափակումներ, որոնցով կանխվել է Անշարժ գույքի կադաստրում դրա նկատմամբ որևէ գործարք գրանցելը:

'>32. Դիմումատուները, ի վերջո, պնդել են, որ բնակելի տարածության օգտագործման իրենց իրավունքը հաստատվել է նաև այն փաստով, որ հայցվորը ձգտել է դրամական փոխհատուցում վճարելու միջոցով դադարեցնել տան նկատմամբ իրենց իրավունքները՝ դիմելով դատարաններ, և դատարանները տրամադրել են այդպիսի փոխհատուցում:

'>33. Դատարանի նկատառումով դիմումատուներ Սաշիկ Սաֆյանը, Գևորգ Սաֆյանը և Միհրան Սաֆյանը որպես հայցվորներ ներգրավված են եղել՝ բնակարանի նկատմամբ սեփականության իրավունքի դադարեցմանն ուղղված դատական վարույթում: Ավելին, ներպետական դատարաններն այդպիսի դադարեցում կարգադրելիս հստակորեն անդրադարձել են այս դիմումատուներին և նրանց տրամադրել փոխհատուցում, որը նույնական է եղել նմանատիպ այլ գործերում օգտագործման իրավունք ունեցող անձանց տրամադրվող փոխհատուցման հետ (տե՛ս վերևում հիշատակված՝'> Մինասյանի և Սեմերջյանի գործը'>, § 16, ինչպես նաև Հովհաննիսյանը և Շիրոյանն ընդդեմ Հայաստանի (արդարացի փոխհատուցում) ['>Hovhannisyan and Shiroyan'> v. '>Armenia '>(just'> '>satisfaction)'>]'>, թիվ 5065/06, § 14, 2011 թվականի նոյեմբերի 15): Այսպիսով, նրանց կողմից գույքային իրավունքի օգտագործումը, տվյալ դեպքում՝ բնակելի տարածության օգտագործման իրավունքը, ճանաչվել է ներպետական դատարանների կողմից, որոնք որոշել են փոխհատուցում տրամադրել այդ իրավունքի դադարման դիմաց: Դրանից հետևում է, որ Կառավարության պնդումները հակառակի մասին հիմնված չեն ներպետական դատարանների եզրակացությունների վրա: Դատարանն այդ առնչությամբ վերահաստատում է, որ բնակելի տարածության օգտագործման իրավունքն այն արդեն իսկ ճանաչել է որպես «գույք»՝ Թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածի իմաստով (տե՛ս վերևում հիշատակված՝'> Մինասյանի և Սեմերջյանի գործը'>, § 56): Հետևաբար, Կառավարության առարկությունը պետք է մերժվի:

'>

'>3. Եզրակացություն

'>

'>34. Դատարանը նշում է, որ այս բողոքը, Կոնվենցիայի 35-րդ հոդվածի'> 3-րդ կետի «ա» ենթակետի իմաստով, ակնհայտ անհիմն չէ: Դատարանն այնուհետև նշում է, որ այն անընդունելի չէ որևէ այլ հիմքով: Հետևաբար, այն պետք է հայտարարվի ընդունելի:

'>

'>Բ. Ըստ էության քննությունը

'>

'>35. Դիմումատուները պնդել են, որ իրենց պատկանող գույքից իրենց զրկելը չի կատարվել օրենքով նախատեսված պայմանների համաձայն, քանի որ դա կատարվել է Սահմանադրության 28-րդ հոդվածով նախատեսված երաշխիքների խախտմամբ:

'>36. Կառավարությունը պնդել է, որ Սահմանադրության 28-րդ հոդվածը կիրառելի չի եղել դիմումատուների գործի նկատմամբ:

'>37. Դատարանը վերահաստատում է, որ Թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածի առաջին և ամենակարևոր պահանջն այն է, որ սեփական գույքից անարգել օգտվելու հարցում պետական մարմնի ցանկացած միջամտություն պետք է լինի օրինական. առաջին պարբերության երկրորդ նախադասությամբ թույլատրվում է գույքից զրկել միայն «օրենքով ... նախատեսված պայմաններով», իսկ երկրորդ պարբերությամբ ճանաչվում է, որ պետություններն իրավասու են վերահսկելու գույքի օգտագործումն «օրենքների» գործադրման միջոցով: Ավելին, իրավունքի գերակայությունը՝ ժողովրդավարական հասարակության հիմնարար սկզբունքներից մեկը, արտացոլված է Կոնվենցիայի բոլոր հոդվածներում (տե՛ս'> '>Հունաստանի նախկին թագավորը և այլք ընդդեմ Հունաստանի'> [ՄՊ] ['>Former King of Greece and Others'> v. '>Greece [GC]], '>թիվ '>25701/94, § 79, '>ՄԻԵԴ'> '>2000-XII): '>Դատարանն այնուհետև վերահաստատում է, որ «օրենքով նախատեսված պայմանների համաձայն» արտահայտությամբ, առաջին հերթին, պահանջվում է համարժեքորեն մատչելի և բավականաչափ հստակ ներպետական իրավական դրույթների առկայություն և դրանց պահպանում (տե՛ս'> '>Լիթգոուն և այլք ընդդեմ Միացյալ Թագավորության'> ['>Lithgow and Others'> v.'> '>the United Kingdom], '>1986'> '>թվականի հուլիսի 8, § 110, շարք Ա, թիվ 102):

'>38. Դատարանը նշում է, որ այն արդեն քննել է համանման բողոքներ և փաստարկներ Հայաստանի դեմ հարուցված մեկ այլ գործում, և եզրակացրել է, որ գույքից զրկելը և օգտագործման իրավունքը դադարեցնելը չեն կատարվել «օրենքով նախատեսված պայմանների համաձայն» (տե՛ս վերևում հիշատակված՝'> Մինասյանի և Սեմերջյանի գործը'>, §§ 69-77): Սույն գործով այդ եզրահանգումից շեղում կատարելու համար Դատարանը որևէ պատճառ չի տեսնում:

'>39. Համապատասխանաբար, տեղի է ունեցել Թիվ 1 արձանագրության'> 1-ին հոդվածի խախտում:

'>

'>II. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ ՄՅՈՒՍ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԸ

'>

'>40. Դիմումատուները նաև բարձրացրել են մի շարք բողոքներ՝ Կոնվենցիայի 6-րդ և 8-րդ հոդվածների մասով:

'>41. Հաշվի առնելով իր տրամադրության տակ գտնվող բոլոր նյութերը և այնքանով, որքանով այդ բողոքներն իր իրավասության շրջանակներում են, Դատարանը գտնում է, որ դրանցով չի բացահայտվում՝ Կոնվենցիայով կամ դրան կից արձանագրություններով սահմանված իրավունքների և ազատությունների խախտման որևէ հատկանիշ: Հետևաբար, գանգատի սույն մասը պետք է մերժվի ակնհայտ անհիմն լինելու պատճառով՝ Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ կետերի համաձայն:

'>

'>III. '>ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 41-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ

'>

'>42. Կոնվենցիայի 41-րդ հոդվածի համաձայն՝

'>«Եթե Դատարանը գտնում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի կամ դրան կից արձանագրությունների խախտում, իսկ համապատասխան Բարձր պայմանավորվող կողմի ներպետական իրավունքն ընձեռում է միայն մասնակի հատուցման հնարավորություն, ապա Դատարանը որոշում է, անհրաժեշտության դեպքում, տուժած կողմին արդարացի փոխհատուցում տրամադրել:»:

'>

'>Ա. Վնասը

'>

'>43. Նյութական վնասի դիմաց առաջին դիմումատուն պահանջել է 4'> '>401'> '>440 եվրո՝ որպես օտարված գույքի և բաց թողնված օգուտի արժեք, իսկ մյուս դիմումատուներից յուրաքանչյուրը պահանջել է 6'> '>930 եվրո՝ որպես իրենց դադարեցված օգտագործման իրավունքի արժեք: Նրանք ոչ նյութական վնասի հարցը թողել են Դատարանի հայեցողությանը:

'>44. Կառավարությունը մեկնաբանություններ չի արել այդ պահանջների վերաբերյալ:

'>45. Դատարանը նշում է, որ այն նախկինում տրամադրել է նյութական վնասների փոխհատուցում համանման իրավիճակում (տե՛ս Մինասյանը և Սեմերջյանն ընդդեմ Հայաստանի'> '>(արդարացի փոխհատուցում), թիվ 27651/05, §§ 17-21, 2011 թվականի հունիսի 7), որը Դատարանն ամբողջությամբ կիրառելի է համարում սույն գործի նկատմամբ: Կիրառելով միևնույն մոտեցումը և իր տրամադրության տակ եղած բոլոր նյութերի հիման վրա տալով գնահատական՝ Դատարանը կրած նյութական վնասը գնահատում է 30'> '>000 եվրո և որոշում է կայացնում այդ գումարը բոլոր դիմումատուներին համատեղ տրամադրելու վերաբերյալ՝ միաժամանակ մերժելով նրանց պահանջի մնացած մասը, այդ թվում նաև բաց թողնված օգուտի մասով, որը ենթադրյալ բնույթ է կրում: Դատարանն այնուհետև որոշում է յուրաքանչյուր դիմումատուին տրամադրել 1'> '>500 եվրո՝ որպես ոչ նյութական վնասի հատուցում:

'>

'>Բ. Ծախսերը և ծախքեր'>ը

'>

'>46. Առաջին դիմումատուն նաև պահանջել է 14'> '>000 ՀՀ դրամ՝ ներպետական դատարաններում կրած ծախսերի և ծախքերի, մասնավորապես՝ դատական այն ծախսերի համար, որոնք պարտավոր է եղել կատարել:

'>47. Կառավարությունը մեկնաբանություններ չի արել այդ պահանջի մասով:

'>48. Դատարանի նախադեպային իրավունքին համապատասխան՝ դիմումատուն ունի ծախսերի ու ծախքերի փոխհատուցման իրավունք այնքանով, որքանով ցույց է տրվել, որ դրանք փաստացի կատարվել են և անհրաժեշտ են եղել, և դրանց չափը եղել է ողջամիտ: Սույն գործով հաշվի առնելով իր տրամադրության տակ եղած փաստաթղթերը և վերը նշված չափորոշիչները՝ Դատարանը ողջամիտ է համարում առաջին դիմումատուին շնորհել 30 եվրո՝ ներպետական վարույթում կրած ծախսերի ու ծախքերի դիմաց:

'>

'>Գ. Չկատարման դեպքում հաշվարկվող տոկոսադրույքը

'>

'>49. Դատարանը գտնում է, որ չկատարման դեպքում հաշվարկվող տոկոսադրույքը պետք է հիմնված լինի Եվրոպական կենտրոնական բանկի սահմանած՝ լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքի վրա, որին պետք է գումարվի երեք տոկոսային կետ:

'>

'>ԱՅՍ ՀԻՄՆԱՎՈՐՄԱՄԲ ԴԱՏԱՐԱՆԸ ՄԻԱՁԱՅՆ՝

'>

'>1. '>Հայտարարում է դիմումատուների՝ գույքից զրկելու վերաբերյալ բողոքն ընդունելի՝ Թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածի համաձայն, իսկ գանգատի մնացած մասը՝ անընդունելի.

'>2. '>Վճռում է, որ տեղի է ունեցել Թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածի խախտում.

'>3. '>Վճռում է,'> որ՝

'>ա) պատասխանող պետությունը վճիռը Կոնվենցիայի 44-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան վերջնական դառնալու օրվանից երեք ամսվա ընթացքում պետք է վճարի հետևյալ գումարները, որոնք պետք է փոխարկվեն պատասխանող պետության արժույթով՝ վճարման օրվա դրությամբ գործող փոխարժեքով.

'>i) բոլոր դիմումատուներին համատեղ՝ նյութական վնասի դիմաց՝ 30'> '>000 եվրո (երեսուն հազար եվրո)՝ գումարած գանձման ենթակա ցանկացած հարկ,

'>ii) յուրաքանչյուր դիմումատուին՝ ոչ նյութական վնասի դիմաց՝ 1'> '>500 եվրո (հազար հինգ հարյուր եվրո)՝ գումարած գանձման ենթակա ցանկացած հարկ,

'>iii) դիմումատու Էմմա Թունյանին՝ ծախսերի և ծախքերի դիմաց՝ 30 եվրո (երեսուն եվրո)՝ գումարած նրանից գանձման ենթակա ցանկացած հարկ.

'>բ) վերը նշված եռամսյա ժամկետի ավարտից հետո՝ մինչև վճարման օրը, պետք է հաշվարկվի վերոնշյալ գումարների նկատմամբ պարզ տոկոսադրույք՝ չկատարման ժամանակահատվածում Եվրոպական կենտրոնական բանկի սահմանած՝ լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքի չափով՝ գումարած երեք տոկոսային կետ.

'>4. '>Մերժում է դիմումատուների՝ արդարացի փոխհատուցման պահանջի մնացած մասը:

'>

'>Կատարված է անգլերենով և գրավոր ծանուցվել է 2012 թվականի հոկտեմբերի 9-ին՝ համաձայն Դատարանի կանոնակարգի 77-րդ կանոնի 2-րդ և 3-րդ կետերի:

'>

Սանտիագո Քեսադա

Քարտուղար

Ջուսեփ Կասադևայ

Նախագահ

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։