Անցնել բովանդակությանը

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԻՆՍՈՒԼԻՆԻ ԵՆԹԱՄԱՇԿԱՅԻՆ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՀԱՄԱՐ ԿԻՐԱՌՎՈՂ ՄԵԿԱՆԳԱՄՅԱ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԳՐԻՉ-ՆԵՐԱՐԿԻՉՆԵՐԻ ԿՈՄՊԼԵԿՏԱՎՈՐՈՂ ՏԱՐՐԵՐՐ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԱՆՎԱՆԱՑԱՆԿԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ԴԱՍԱԿԱՐԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

3 հոկտեմբերի 2017 թվականի թիվ 132 քաղ. Մոսկվա

ԻՆՍՈՒԼԻՆԻ ԵՆԹԱՄԱՇԿԱՅԻՆ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՀԱՄԱՐ ԿԻՐԱՌՎՈՂ ՄԵԿԱՆԳԱՄՅԱ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԳՐԻՉ-ՆԵՐԱՐԿԻՉՆԵՐԻ ԿՈՄՊԼԵԿՏԱՎՈՐՈՂ ՏԱՐՐԵՐՐ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԱՆՎԱՆԱՑԱՆԿԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ԴԱՍԱԿԱՐԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Մաքսային միության մաքսային օրենսգրքի 52-րդ հոդվածի 7-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Ինսուլինի ենթամաշկային ներմուծման համար կիրառվող մեկանգամյա օգտագործման գրիչ-ներարկիչների կոմպլեկտավորող տարրերը, որոնք զետեղված սանդղակով քարթրիջի բռնիչներ են՝ նախատեսված պաշտպանիչ թասակով՝ ինսուլինով ապակե քարթրիջը դրանում տեղադրելու համար, ինչպես նաև սանդղակով և ինսուլինի դեղաչափն ընտրելու համար նախատեսված պտտվող բլոկով գրիչ-ներարկիչի մեխանիկական մասը՝ ինսուլինի որոշակի դեղաչափ ներմուծելու համար ներսում տեղաշարժվող մխոցի վրա սեղմելու կոճակով, Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի մեկնաբանման հիմնական 1-ին և 6-րդ կանոններին համապատասխան դասակարգվում են Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկի 9018 31 ենթադիրքում։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ' Տ. Սարգսյան

Պաշտոնական հրապարակման օրը՝ 06 դեկտեմբերի 2021 թվական:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։