Անցնել բովանդակությանը

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄԸ «ՀԱՑԱՀԱՏԻԿԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԻ (ՄՄ ՏԿ 015/2011) ԹԻՎ 2 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԽՈՐՀՈՒՐԴ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

15 սեպտեմբերի 2017 թվականի թիվ 101 քաղ. Մոսկվա

«ՀԱՑԱՀԱՏԻԿԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԻ (ՄՄ ՏԿ 015/2011) ԹԻՎ 2 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 52-րդ հոդվածին և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված` Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 1 հավելվածի 29-րդ կետին համապատասխան` Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.

1. Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի դեկտեմբերի 9-ի թիվ 874 որոշմամբ ընդունված՝ «Հացահատիկի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 015/2011) թիվ 2 հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունը՝

«Յուղատու մշակաբույսեր (արևածաղիկ, սոյա, բամբակենի, կտավատ, կանճրակ, մանանեխ, քունջութ, գետնընկույզ)» դիրքում «կադմիում» տողը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«Կադմիում 0,1

0,2 Արևածաղկի սերմերի համար, որոնք նախատեսված են սննդի մեջ անմիջապես օգտագործվելու համար

0,35**** Արևածաղկի սերմերի համար, որոնք նախատեսված են արևածաղկի յուղ ստանալու նպատակով արդյունաբերական վերամշակման համար».

լրացնել հետևյալ բովանդակությամբ չորրորդ ծանոթագրություն՝

«****Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների այն արտադրողների համար, որոնք արևածաղկի յուղ են արտադրում արևածաղկի այն սերմերից, որոնք արտադրված են Ղազախստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության տարածքներում և նախատեսված են արևածաղկի յուղ ստանալու նպատակով արդյունաբերական վերամշակման համար:»:

2. Սահմանել, որ սննդային նպատակների համար օգտագործվող արևածաղկի սերմերի՝ «Հացահատիկի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգով (ՄՄ ՏԿ 015/2011) սահմանված պարտադիր պահանջներին համապատասխանությունը հաստատելու մասին փաստաթղթերը, որոնք ընդունվել են մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը, վավեր են մինչև դրանց գործողության ժամկետի ավարտը։

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 6 ամիսը լրանալուց հետո։

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝

Հայաստանի Հանրապետությունից՝ Բելառուսի Հանրապետությունից՝ Ղազախստանի Հանրապետությունից՝ Ղրղզստանի Հանրապետությունից՝ Ռուսաստանի Դաշնությունից՝

Վ. Գաբրիելյան Վ. Մատյուշևսկի Ա. Մամին Տ. Աբդիգուլով Ի. Շուվալով

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։