Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 25-Ի N 98-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

28 հունիսի 2019 թվականի N 848-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 25-Ի N 98-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածը`

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2008 թվականի փետրվարի 25-ի «Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող ազգային հանձնաժողով ստեղծելու, ազգային հանձնաժողովի աշխատակարգն ու անհատական կազմը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2006 թվականի հոկտեմբերի 10-ի N 747-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 98-Ն որոշման N 2 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ն. Փաշինյան

2019 թ. հունիսի 28

Երևան

Հավելված

ՀՀ վարչապետի 2019 թ.

հունիսի 28-ի N 848-Ն

որոշման

«Հավելված N 2

ՀՀ վարչապետի 2008 թ.

փետրվարի 25-ի N 98-Ն

որոշման

Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ

ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՀԱՐՑԵՐՈՎ ԶԲԱՂՎՈՂ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

Զ. Բաթոյան - ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար (հանձնաժողովի նախագահ)

Գ. Գասպարյան - ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ

Լ. Առաքելյան - ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ

Ա. Արզումանյան - ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ

Լ. Հակոբյան - ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ

Վ. Տերտերյան - ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ

Հ. Սարգսյան - Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ (համաձայնությամբ)

Կ. Կոստանյան - ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության ծառայության ճանապարհային երթևեկության կազմակերպման հսկողության բաժնի պետ

Ա. Ղուլարյան - ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի առաջին տեղակալ

Ս. Ասատրյան - «Հաշմանդամություն և ներառական զարգացում» հասարակական կազմակերպության նախագահ (համաձայնությամբ)

Ա. Ասլանյան - «Հավասար իրավունքներ, հավասար հնարավորություններ» հաշմանդամություն ունեցող անձանց հասարակական կազմակերպության նախագահ (համաձայնությամբ)

Լ. Աթաջանյան - «Աուտիզմ ազգային հիմնադրամ» հասարակական կազմակերպության նախագահ (համաձայնությամբ)

Ռ. Խաչատրյան - «Հայաստանի կույրերի միավորում» հասարակական կազմակերպության նախագահ (համաձայնությամբ)

Ն. Մանուկյան - «Հայ մայրեր» բարեգործական հասարակական կազմակերպության նախագահ (համաձայնությամբ)

Թ. Մանուկյան - «Հավատ» վատ լսող երեխաների մայրերի հասարակական կազմակերպության նախագահ (համաձայնությամբ)

Ս. Մաղաքյան - «Լիարժեք կյանք» ներառական հասարակության խթանման հասարակական կազմակերպության նախագահ (համաձայնությամբ)

Ա. Մկրտչյան - «Սկարպ» առողջական կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ (համաձայնությամբ)

Ա. Սահակյան - «Մենք կարող ենք» մտավոր խնդիրներ ունեցող երիտասարդների, երեխաների և նրանց ընտանիքների շահերի պաշտպանության հասարակական կազմակերպության նախագահ (համաձայնությամբ)

Տ. Ստեփանյան - «Քայլ առաջ» սոցիալական հասարակական կազմակերպության նախագահ (համաձայնությամբ)

Ս. Օհանջանյան - «Էխո» հաշմանդամություն ունեցող անձանց իրավապաշտպան հասարակական կազմակերպության նախագահ (համաձայնությամբ)

Ա. Կեսոյան - ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հաշմանդամների և տարեցների հիմնահարցերի վարչության պետ (հանձնաժողովի քարտուղար)»։

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավար Է. Աղաջանյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։