Անցնել բովանդակությանը

Հոդված 8

գործել է մինչև 2019-06-13Բացել ARLIS-ում

Հոդված 8.

Հաստատել՝

1) սույն օրենքի 2-րդ հոդվածով սահմանված բյուջետային ծախսերի գծով հատկացումները՝ ըստ Հայաստանի Հանրապետության պետական մարմինների և այդ մարմինների կողմից իրականացվող ծրագրերի և միջոցառումների, սույն օրենքի N 1 հավելվածի համաձայն.

2) համայնքների բյուջեներին օրենքով սահմանված կարգով ֆինանսական համահարթեցման դոտացիաներ և Հայաստանի Հանրապետության օրենքների կիրարկման արդյունքում համայնքների 2017 թվականի բյուջեներում եկամուտների կորուստների փոխհատուցման նպատակով գումարներ տրամադրելու համար սույն օրենքի N 1 հավելվածով նախատեսված հատկացումների ընդհանուր գումարի բաշխումը` ըստ առանձին համայնքների` սույն օրենքի N 2 հավելվածի համաձայն.

3) Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի համակարգի 2019 թվականի ծախսերի նախահաշիվը՝ 3,991,159.8 հազար դրամ գումարով` սույն օրենքի N 3 հավելվածի համաձայն.

4) սույն օրենքի 3-րդ հոդվածով սահմանված Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի դեֆիցիտի (պակասուրդի) ֆինանսավորման աղբյուրները` (ըստ առանձին տարրերի) և ֆինանսական ակտիվների ձեռքբերումների, և ներգրավված փոխառու միջոցների մարումների գծով ծրագրերն ու միջոցառումները` սույն օրենքի N 4 հավելվածի համաձայն.

5) «Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական հարկի նպատակային օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան բնապահպանական ծրագրերի իրականացման նպատակով Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեից սուբվենցիաներ ստացող համայնքների ցանկը և այդ սուբվենցիաները տրամադրելու համար նախատեսված հատկացումների գումարները` սույն օրենքի N 5 հավելվածի համաձայն.

6) Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի 2019 թվականի վարչական ծախսերի նախահաշիվը՝ 7,229,456.2 հազար դրամ գումարով` սույն օրենքի N 6 հավելվածի համաձայն, և կապիտալ ներդրումների առավելագույն սահմանաքանակը՝ 14,276,287.5 հազար դրամ.

7) 2019 թվականի համար սահմանվող ռադիոհաճախականության օգտագործման թույլտվության տրամադրման (գործողության ժամկետի երկարաձգման) պարտադիր վճարների և ռադիոհաճախականության օգտագործման վճարների չափերը` սույն օրենքի N 7 հավելվածի համաձայն.

8) պետական հիմնարկների համար «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1.2-րդ հոդվածի 16-րդ մասի «ա» ենթակետում նշված նպատակով բացված արտաբյուջետային հաշիվների 2019 թվականի եկամուտները, ծախսերը, դեֆիցիտը (պակասուրդը) կամ հավելուրդը, ինչպես նաև դեֆիցիտի (պակասուրդի) ֆինանսավորման աղբյուրները կամ հավելուրդի օգտագործման ուղղությունները` սույն օրենքի N 8 հավելվածի համաձայն:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։