Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ ԵՎ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 12-Ի N 216-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

29 դեկտեմբերի 2004 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

23 դեկտեմբերի 2004 թվականի N 1811-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 12-Ի N 216-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում կատարել վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի փետրվարի 12-ի «Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 216-Ն որոշման N 5 հավելվածում կատարել փոփոխություն` համաձայն N 1 հավելվածի:

2. «Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի N 16 աղյուսակում կատարել փոփոխություններ՝ համաձայն N 2 հավելվածի:

3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի փետրվարի 12-ի «Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 216-Ն որոշման N 5 հավելվածի N 15 աղյուսակում կատարել փոփոխություններ՝ համաձայն N 3 հավելվածի:

4. Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետարանին հատկացնել` Նոր Կեսարիայի միջնակարգ դպրոցի հիմնանորոգման համար` 2561.2 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Կապիտալ նորոգումների ծախսեր» հոդվածով), Ջանֆիդայի միջնակարգ դպրոցի հիմնանորոգման համար` 780.9 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Կապիտալ նորոգումների ծախսեր» հոդվածով) և Գետաշենի միջնակարգ դպրոցի հիմնանորոգման համար` 710.8 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Կապիտալ նորոգումների ծախսեր» հոդվածով):

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ա. Մարգարյան

2004 թ. դեկտեմբերի 24

Երևան

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2004 թվականի

դեկտեմբերի 23-ի N 1811-Ն որոշման

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 12-Ի N 216-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ

(հազ.դրամ)

Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման խմբերի և ենթախմբերի, ֆինանսավորող ծրագրերի‚ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման հոդվածների և դրանք իրականացնող մարմինների անվանումները Վերաբաշխում «Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեի մասին»

ՀՀ օրենքի N1 հավելվածում և փոփոխություն ՀՀ կառավարության 2004 թվականի փետրվարի 12-ի

N 216-Ն որոշման N 5 հավելվածում (բացասական նշանով նշված են հատկացումներից պակասեցվող, իսկ դրական նշանով՝ ավելացվող գումարները)

խումբը ենթա-խումբը

տարի

ԸՆԴԱՄԵՆԸ` ԾԱԽՍԵՐ 0.0

04 03 02. Կրթական օբյեկտների հիմնա-նորոգում - 4052.9

ՀՀ Արմավիրի մարզպետարան - 4052.9

14 06 01. ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ

ՀՀ կառավարություն 4052.9

4052.9

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար Մ. Թոփուզյան

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2004 թվականի

դեկտեմբերի 23-ի N 1811-Ն որոշման

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 16 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

(հազ.դրամ)

Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման Ծրագրերի և կատարողների անվանումները Կապիտալ ծախսերի ընդհանուր ծավալը այդ թվում՝ ըստ ծախսատեսակների

խումբը ենթա-խումբը կապիտալ շինարարու-թյուն կապիտալ նորոգում նախագծա-հետազոտական, երկրաբանա-հետախուզական և գեոդեզիաքար-տեզագրական աշխատանքներ այլ կապի-տալ ծախ-սեր

ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆ

այդ թվում` - 4052.9 - 4052.9

04 03 02. Կրթական օբյեկտների հիմնանորոգում - 4052.9 - 4052.9

այդ թվում`

գ. Լուկաշինի միջնակարգ դպրոցի հիմնանորոգում - 262.9 - 262.9

գ. Հացիկի միջնակարգ դպրոցի հիմնանորոգում -1044.8 - 1044.8

գ. Ոսկեհատի միջնակարգ դպրոցի հիմնանորոգում - 343.2 - 343.2

գ. Խորոնքի միջնակարգ դպրոցի հիմնանորոգում - 721.3 - 721.3

գ. Գրիբոյեդովի միջնակարգ դպրոցի հիմնանորոգում - 194.1 - 194.1

գ. Թաիրովի միջնակարգ դպրոցի հիմնանորոգում - 552.6 - 552.6

գ. Արշալույսի դպրոցի հիմնանորոգում - 160.1 - 160.1

գ. Շահումյանի դպրոցի հիմնանորոգում - 406.4 - 406.4

գ. Արագածի դպրոցի հիմնանորոգում - 367.5 - 367.5

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար Մ. Թոփուզյան

Հավելված N 3

ՀՀ կառավարության 2004 թվականի

դեկտեմբերի 23-ի N 1811-Ն որոշման

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 12-Ի N 216-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 15 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

(հազ.դրամ)

Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման Ծրագրերի և կատարողների անվանումները Տարի

խումբը ենթա-խումբը

Ընդամենը - 4052.9

ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆ - 4052.9

այդ թվում`

04 03 02. Կրթական օբյեկտների հիմնանորոգում - 4052.9

այդ թվում`

գ. Լուկաշինի միջնակարգ դպրոցի հիմնանորոգում - 262.9

գ. Հացիկի միջնակարգ դպրոցի հիմնանորոգում - 1044.8

գ. Ոսկեհատի միջնակարգ դպրոցի հիմնանորոգում - 343.2

գ. Խորոնքի միջնակարգ դպրոցի հիմնանորոգում - 721.3

գ. Գրիբոյեդովի միջնակարգ դպրոցի հիմնանորոգում - 194.1

գ. Թաիրովի միջնակարգ դպրոցի հիմնանորոգում - 552.6

գ. Արշալույսի միջնակարգ դպրոցի հիմնանորոգում - 160.1

գ. Շահումյանի դպրոցի հիմնանորոգում - 406.4

գ. Արագածի դպրոցի հիմնանորոգում - 367.5

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար Մ. Թոփուզյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։