ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
28 փետրվարի 2019 թվականի N 160-Ա
ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԱՄԱՌԱՅԻՆ ՅՈԹԵՐՈՐԴ ԽԱՂԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱԶՄԿՈՄԻՏԵ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 146-րդ հոդվածի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Համահայկական ամառային յոթերորդ խաղերն անցկացնել 2019 թվականի օգոստոսի 5-17-ը:
2. Համահայկական ամառային յոթերորդ խաղերը կազմակերպելու նպատակով ստեղծել կազմկոմիտե և հաստատել դրա անհատական կազմը՝ համաձայն հավելվածի։
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2019 թ. մարտի 7
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության 2019 թվականի
փետրվարի 28-ի N 160-Ա որոշման
Ա ն հ ա տ ա կ ա ն Կ ա զ մ
Համահայկական ամառային յոթերորդ խաղերի Կազմկոմիտեի
Տ. Ավինյան - ՀՀ փոխվարչապետ (կազմկոմիտեի նախագահ)
Ի. Զաքարյան - Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ (կազմկոմիտեի նախագահի տեղակալ) (համաձայնությամբ)
Լ. Նազարյան - ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ (համաձայնությամբ)
Զ. Մնացականյան - ՀՀ արտաքին գործերի նախարար
Ա. Հարությունյան - ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար
Ա. Թորոսյան - ՀՀ առողջապահության նախարար
Ս. Պապիկյան - ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար
Հ. Արշակյան - ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար
Ֆ. Ցոլակյան - ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար
Գ. Ղազարյան - ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի առաջին տեղակալ
Զ. Սինանյան - Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար
Հ. Մարության - Երևանի քաղաքապետ (համաձայնությամբ)
Ա. Վանեցյան - ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն
Դ. Անանյան - ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ
Վ. Օսիպյան - ՀՀ ոստիկանության պետ
Հ. Պողոսյան - ՀՀ Սյունիքի մարզպետ
Ռ. Հովհանիսյան - Գլխավոր ռեժիսոր (համաձայնությամբ)
Ա. Վարդանյան - Լրատվության պատասխանատու՝ ՀՀ ֆինանսների նախարարի մամուլի քարտուղար
Դ. Գաբրիելյան - Գլխավոր մրցավար՝ ՀԱՕԿ-ի նախագահի տեղակալ (համաձայնությամբ)
Լ. Մինասյան - Պետական արարողակարգի ծառայության պետ
Գ. Ավետիսյան - Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար
(հավելվածը փոփ., լրաց. 27.06.19 N 795-Ա)
(27.06.19 N 795-Ա որոշման 1-ին կետի 4-րդ ենթակետի փոփոխությունը չի կատարվել` նշված բառերի բացակայության պատճառով)
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան