Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՍՈՆԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ ՈՒԶԲԵԿՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

3 հուլիսի 2019 թվականի N 865-Ա

ՍՈՆԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ ՈՒԶԲԵԿՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝

1. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեի միջազգային համագործակցության վարչության պետ Սոնա Հովհաննիսյանին 2019 թվականի հուլիսի 8-10-ը գործուղել Ուզբեկստանի Հանրապետություն (Սամարղանդ)՝ ԱՊՀ զբոսաշրջության խորհրդի հերթական նիստին և ԱՊՀ անդամ պետությունների 1-ին ամենամյա զբոսաշրջային ցուցահանդեսին մասնակցելու համար:

2. Սոնա Հովհաննիսյանի՝ Ուզբեկստանի Հանրապետություն (Սամարղանդ) գործուղման հետ կապված ծախսերը կատարել 2019 թվականի պետական բյուջեով արտասահմանյան գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին՝ ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Սոնա Հովհաննիսյանի՝ Ուզբեկստանի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ն. Փաշինյան

2019 թ. հուլիսի 3

Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։