ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
3 հուլիսի 2019 թվականի N 883-Ա
ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ՝ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության և Բելառուսի Հանրապետության քննչական կոմիտեների չորրորդ համատեղ կոլեգիայի նիստին մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի պատվիրակության անդամների՝ համաձայն հավելվածի, 2019 թվականի հուլիսի 16-19-ը Ռուսաստանի Դաշնություն (Կրասնոյարսկ) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2019 թ. հուլիսի 3
Երևան
Հավելված
ՀՀ վարչապետի 2019 թ.
հուլիսի 3-ի N 883-Ա
որոշման
Կ Ա Զ Մ
2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 16-19-Ը ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ՄԵԿՆՈՂ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ
Հ. Գրիգորյան - ՀՀ քննչական կոմիտեի նախագահ
Ա. Պողոսյան - ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ
Ա. Կրկյաշարյան - ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, զինվորական քննչական գլխավոր վարչության պետ
Ա. Նիկոյան - ՀՀ քննչական կոմիտեի գլխավոր քարտուղար
Ջ. Ֆարխոյան - ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության պետ
Ռ. Ադիլխանյան - ՀՀ քննչական կոմիտեի քրեական գործերի քննության աջակցության վարչության պետ
Ս. Թաիրյան - ՀՀ քննչական կոմիտեի միջազգային հարցումների ապահովման բաժնի պետի պաշտոնակատար
Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար Է. Աղաջանյան