ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
3 հուլիսի 2019 թվականի N 890-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 16-Ի N 957-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածով՝
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հուլիսի 16-ի «Քաղաքացիության հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի անհատական կազմը հաստատելու մասին» N 957-Ա որոշման հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2019 թ. հուլիսի 3
Երևան
Հավելված
ՀՀ վարչապետի 2019 թ.
հուլիսի 3-ի N 890-Ա
որոշման
«Հավելված
ՀՀ վարչապետի 2018 թ.
հուլիսի 16-ի N 957-Ա
որոշման
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄ
ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
Ռ. Բադասյան - ՀՀ արդարադատության նախարար (հանձնաժողովի ղեկավար)
Ջ. Հակոբյան - ՀՀ վարչապետի խորհրդական
Հ. Բիչախչյան - ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ
Է. Մարտիրոսյան - ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ
Ա. Ավթանդիլյան - ՀՀ պաշտպանության նախարարության զինվորական կոմիսարի տեղակալ, գնդապետ
Հ. Սահակյան - ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի հյուպատոսական վարչության պետի պարտականությունները կատարող
հանձնաժողովի քարտուղար - ՀՀ Վարչապետի աշխատակազմի Ներման, քաղաքացիության, պարգևների և կոչումների շնորհման բաժնի աշխատակից»:
Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար Է. Աղաջանյան