Անցնել բովանդակությանը

ՀՀ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ «ՀԱՅ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

8 հուլիսի 2019 թվականի N 409-Ա

«ՀԱՅ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝

1. Բարեգործական որակել Հայ օգնության միության Կանադայի միավորի կողմից որպես աջակցություն «Հայ օգնության միություն» բարեգործական հասարակական կազմակերպության հասցեով ուղարկված դեղամիջոցի (40 տեղ, 17,208 կգ ընդհանուր քաշով, 106,600 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 6,000 ԱՄՆ-ի դոլար, բաշխման ցանկը՝ համաձայն հավելվածի, Արարատյան մաքսատուն-վարչություն) ներմուծման ծրագիրը:

2. «Հայ օգնության միություն» բարեգործական հասարակական կազմակերպությանը` նշված բեռի համապատասխան ձևակերպումներն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված՝ բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25‑րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկատվություն:

Հայաստանի Հանրապետության

փոխվարչապետ Տ. Ավինյան

2019 թ. հուլիսի 8

Երևան

Հավելված

ՀՀ փոխվարչապետի 2019 թ.

հուլիսի 8-ի N 409-Ա

որոշման

ց ա ն կ

Բեռի բաշխման

(դեղամիջոց)

LՕRIS 10% PVP-I Tհree 4iոcհ aոtiseptic swabsticks, LՕRIS 10% PVP-I Sօlսtiօո 22.5 ml Pօսcհs

Հաստատությունը Քանակը /տուփ/ LՕRIS 10% PVP-I Tհree 4iոcհ aոtiseptic swabsticks Քաշը /կգ/ Արժեքը /ԱՄՆ-ի դոլար/ Քանակը /տուփ/ LՕRIS 10% PVP-I Sօlսtiօո 22.5 ml Pօսcհs Քաշը /կգ/ Արժեքը /ԱՄՆ-ի դոլար/

ՀՀ պաշտպանության

նախարարություն 786 8,449.50 59,932.50 786 8,457.36 50,697

ՀՕՄ-ի Ախուրյանի Մոր և մանկան առողջության կենտրոն 12 129 915 12 129.12 774

«Աջակցություն վիրավոր զինվորներին և զինվորական հաշմանդամներին» ԲՀԿ/Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն 2 21.5 152.5 2 21.52 129

Ընդամենը 800 8,600 61,000 800 8,608 51,600

Ընդհանուր քաշ 17,208 կգ

Ընդհանուր արժեք 112,600 ԱՄՆ-ի դոլար

Հայաստանի Հանրապետության

փոխվարչապետ Տ. Ավինյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։