Հոդված 1. «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» 2014 թվականի փետրվարի 4-ի ՀՕ-1-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 2-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 5.2-րդ և 5.3-րդ կետերով.

«5.2) Հայաստանի Հանրապետության հարկային ծառայությունում առնվազն 10 տարի քննիչի պաշտոն զբաղեցրած անձը, որը պաշտոնից ազատվել է «Հարկային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետով սահմանված հիմքով կամ 63 տարին լրանալուց հետո` 26-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված հիմքով, ինչպես նաև դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռով անգործունակ ճանաչվելու հիմքով.
5.3) Հայաստանի Հանրապետության մաքսային ծառայությունում առնվազն 10 տարի քննիչի պաշտոն զբաղեցրած անձը, որը պաշտոնից ազատվել է «Մաքսային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 48-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 7-րդ կետերով սահմանված հիմքերով, ինչպես նաև դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռով անգործունակ ճանաչվելու հիմքով.»: