Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 9-Ի N 1412-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

4 հուլիսի 2019 թվականի N 830-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 9-Ի N 1412-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի պահանջով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի նոյեմբերի 9-ի «Մ-6, Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհի վերականգնման և բարելավման ծրագրի շրջանակներում որոշ տարածքների, գույքային իրավունքի նկատմամբ բացառիկ` գերակա հանրային շահ ճանաչելու մասին» N 1412-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`

1) 3-րդ կետի 2-րդ ենթակետում «տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների» բառերը փոխարինել «տարածքային կառավարման և ենթակառուցվածքների» բառերով.

2) 3-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 4.1-ին կետով.

«4.1. Սույն որոշման «Մ-6, Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհի կմ 0+000-կմ 38+450 հատված» բաժնի 75.1-ին, 97.1-ին և 97.2-րդ կետերում նշված օտարվող սեփականության օտարման գործընթացն սկսելու վերջնաժամկետը 2019 թվականի դեկտեմբերի 31-ն է:».

3) N 1 հավելվածի «Մ-6, Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհի կմ 0+000-կմ 38+450 հատված» բաժնի 3-րդ, 5-րդ, 19-րդ, 20-րդ, 25-րդ, 26-րդ, 27-րդ, 28-րդ, 31-րդ, 38-րդ, 41-րդ, 75-րդ, 79-րդ, 86-րդ, 87-րդ, 109-րդ, 118-րդ, 119-րդ, 121-րդ, 123-րդ, 125-րդ, 130-րդ, 146-րդ, 147-րդ և 157-րդ կետերն ուժը կորցրած ճանաչել.

4) N 1 հավելվածի «Մ-6, Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհի կմ 0+000-կմ 38+450 հատված» բաժինը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 75.1-ին, 97.1-ին և 97.2-րդ կետերով.

« 75.1. Լոռի Վահագնաձոր 06-102-0040-0013

97.1. Լոռի Վահագնի 06-103-0061-0001

97.2. Լոռի Վահագնի 06-103-0061-0002

».

5) N 2 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Հայաստանի Հանրապետության

փոխվարչապետ Տ. Ավինյան

2019 թ. հուլիսի 9

Երևան

Հավելված

ՀՀ կառավարության 2019 թվականի

հուլիսի 4-ի N 830-Ն որոշման

«Հավելված N 2

ՀՀ կառավարության 2017 թվականի

նոյեմբերի 9-ի N 1412-Ն որոշման

ՕՏԱՐՄԱՆ ԳՈՏԻ

ԲԱՑԱՌԻԿ՝ ԳԵՐԱԿԱ ՀԱՆՐԱՅԻՆ ՇԱՀ ՃԱՆԱՉՎԱԾ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ

Մ6, Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական նշանակության ճանապարհի կմ 0+00-կմ 38+450 հատված

Ակտի պատկեր

Մ6, Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական նշանակության ճանապարհի կմ 38+450-կմ 90+191 հատված

Ակտի պատկեր

»:

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավար Է. Աղաջանյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։