Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 14-Ի N 494-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

30 դեկտեմբերի 2004 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

30 դեկտեմբերի 2004 թվականի N 1832-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 14-Ի N 494-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի ապրիլի 14-ի «Իտալիայի Հանրապետության կառավարության կողմից Հայաստանի Հանրապետության կառավարությանը տրամադրված ալյուրի ներմուծումը և բաշխումը բարեգործություն որակելու մասին» N 494-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը`

որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 4-րդ և 5-րդ կետերով.

«4. Հավանություն տալ գնումների հետ կապված հարաբերությունները կարգավորող իրավական ակտերի պահանջների խախտմամբ՝ Հայաստանի Հանրապետության կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի և «Հայկական երկաթուղի» փակ բաժնետիրական ընկերության «Կարմիր բլուր» կայարան» մասնաճյուղի միջև 2003 թվականի նոյեմբերի 15-ին կնքված N 100 պայմանագրին՝ դրա հիման վրա կատարված գնումներն ընդունելով որպես մեկ աղբյուրից կատարված գնումներ:

5. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին՝ սույն որոշման հիման վրա՝

ա) ձեռնպահ մնալ Հայաստանի Հանրապետության կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի և «Հայկական երկաթուղի» փակ բաժնետիրական ընկերության «Կարմիր բլուր» կայարան» մասնաճյուղի միջև 2003 թվականի նոյեմբերի 15-ին կնքված N 100 պայմանագիրն անվավեր ճանաչելու պահանջներ ներկայացնելուց.

բ) Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությանը տրամադրել Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի դեկտեմբերի 27-ի N 1267 որոշմամբ նախատեսված գնման ընթացակարգը և պայմանագիրը՝ գնումների հետ կապված հարաբերությունները կարգավորող իրավական ակտերի պահանջներին համապատասխանեցնելու հանգամանքը հավաստող լիազոր մարմնի գրավոր եզրակացությունը և ապահովել պայմանագրի ֆինանսավորումը»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2004 թվականի դեկտեմբերի 30-ից:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ա. Մարգարյան

2004 թ. դեկտեմբերի 30

Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։