Անցնել բովանդակությանը

ՀՀ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 1-Ի N 68-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ (N 1)

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

8 հուլիսի 2019 թվականի N 415-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 1-Ի N 68-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ (N 1)

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝

1. Սահմանել, որ «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 02569972) կնքված՝ ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2019 թվականի մարտի 1-ի «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող «Գյուղական համայնքների զարգացում» ծրագրի մասին» N 68-Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն՝

1) «Մագնոն» ԲԲԸ-ի հետ (ՀՎՀՀ` 05501766) 2019 թվականի հունիսի 3-ին կնքված N Զ-03/2019 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2019 թվականի հուլիսի 7-15-ը ընկած ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Զորականի համայնքի դպրոցում սպորտային հրապարակի կառուցման և տեղադրման աշխատանքների իրականացում` 818,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

2) «Մագնոն» ԲԲԸ-ի հետ (ՀՎՀՀ` 05501766) 2019 թվականի հունիսի 3-ին կնքված N Զ-02/2019 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2019 թվականի հուլիսի 7-15-ը ընկած ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Մեղրաշենի համայնքի դպրոցում խաղահրապարակի կառուցման և տեղադրման աշխատանքների իրականացում` 1,144,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

3) «Մագնոն» ԲԲԸ-ի հետ (ՀՎՀՀ` 05501766) 2019 թվականի հունիսի 3-ին կնքված N Զ-01/2019 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2019 թվականի հուլիսի 7-15-ը ընկած ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Վարդաքարի համայնքի դպրոցում սպորտային հրապարակի կառուցման և տեղադրման աշխատանքների իրականացում` 824,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:

Հայաստանի Հանրապետության

փոխվարչապետ Տ. Ավինյան

2019 թ. հուլիսի 8

Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։