Անցնել բովանդակությանը

ՀՀ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ-ՈԻՄ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇՏԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅԱՆ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

8 հուլիսի 2019 թվականի N 433-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇՏԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅԱՆ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝

1. Բարեգործական որակել Արցախի Հանրապետության կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովին հանձնելու նպատակով Հայաստանի Հանրապետությունում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչության հասցեով ուղարկված` ստորև նշված ապրանքների ներմուծման ծրագիրը՝

1) Հայաստանի Հանրապետության քաղաքացի Էդգար Վարդապետյանի (անձնագիր` N AP0581566) կողմից որպես աջակցություն ուղարկված խոտածածկ՝ 3 բեռնատար ավտոմեքենա, 42,539.6 կգ ընդհանուր քաշով, 151,852 եվրոյին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 6,000 եվրո, Արարատյան մաքսատուն վարչություն.

2) Ռուսաստանի Դաշնության քաղաքացի Հայկ Վլադիմիրի Բալայանի (անձնագիր` N 4615831330) կողմից որպես աջակցություն ուղարկված ներքնակներ՝ 1 տեղ, 10 կգ ընդհանուր քաշով, 5,990 ռուսական ռուբլուն համարժեք դրամ արժողությամբ, ԵՏՄ բեռ.

3) Ռուսաստանի Դաշնության քաղաքացի Հայկ Վլադիմիրի Բալայանի (անձնագիր` N 4615831330) կողմից որպես աջակցություն ուղարկված ապրանքներ՝ 6 տեղ, 192 կգ ընդհանուր քաշով, 96,000 ռուսական ռուբլուն համարժեք դրամ արժողությամբ, ցանկը՝ համաձայն հավելվածի, ԵՏՄ բեռ:

2. Հայաստանի Հանրապետությունում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչությանը` նշված բեռների համապատասխան ձևակերպումներն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25‑րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկատվություն:

Հայաստանի Հանրապետության

փոխվարչապետ Տ. Ավինյան

2019 թ. հուլիսի 8

Երևան

Հավելված

ՀՀ փոխվարչապետի 2019 թ.

հուլիսի 8-ի N 433-Ա

որոշման

Ց Ա Ն Կ

Մոսկվայից ՌԴ քաղաքացի Հայկ Բալայանի կողմից ուղարկված բեռի

NN

ը/կ Ապրանքի անվանումը Տեղերի թիվը Քանակը (հատ) Քաշը (կգ) Արժեքը (ռուբլի)

1. Տեսահսկման տեսախցիկ FPV 1 50 12 5000

2. Մարտկոց 8000 maհ 100 20 20000

3. Սպասարկիչ 100 8 10000

4. Էլեկտրական փոքր շարժիչ 1 50 15 5000

5. Պտուտակներ 200 14 1000

6. Աուդիո/վիդեո փոխանցիչներ 50 15 5000

7. Արագության կարգավորիչ Hօbby wiոg 1 50 18 2500

8. Երկկողմանի պտուտակներ, ամրակներ 250 17 2500

9. Պտուտակային ամրակներ 1 1 փաթեթ 17 500

10. Միակցիչներ 2 փաթեթ 7 200

11. Ազդանշանի ընդունման փոխանցիչ Akbird լրակազմ 50 10 2500

12. Ծալովի պրոպելերներ 1 50 10 500

13. GPS տվիչներ և կողմնացույց 50 13 2500

14. Բարձրության կարգավորիչ 1 50 11 500

15. Ուսապարկ 2 5 38300

Ընդամենը 6 192 96000

Հայաստանի Հանրապետության

փոխվարչապետ Տ. Ավինյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։