ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
4 հուլիսի 2019 թվականի N 860-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 21-Ի N 276-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասով և 33-րդ հոդվածի 1-ին մասով՝ համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հունիսի 15-ի N 706-Ն որոշման 1-ին կետով հաստատված բյուջեների կատարման կարգի 58-րդ կետի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի մարտի 21-ի «Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով առանձին մարմինների համար նախատեսված հատկացումների հաշվին վարկային քարտային հաշիվներով շրջանառվող միջոցների և կանխիկ ձևով կատարվող ծախսերի չափաքանակները հաստատելու մասին» N 276-Ա որոշման 1-ին կետով հաստատված NN 1 և 2 հավելվածներում կատարել փոփոխություններ և լրացումներ՝ համաձայն NN 1 և 2 հավելվածների:
2. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահին՝ սույն որոշումից բխող` Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1515-Ն որոշման N 12 հավելվածում կատարվող փոփոխությունների մասին որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում տեղեկացնել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2019 թ. հուլիսի 12
Երևան
Հավելված N 1
ՀՀ կառավարության 2019 թվականի
հուլիսի 4-ի N 860-Ա որոշման
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 21-Ի N 276-Ա ՈՐՈՇՄԱՆ N 1 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ
Բաժինը Խումբը Դասը Բյուջետային գլխավոր կարգադրիչների, ծրագրերի և միջոցառումների անվանումները Վարկային քարտային հաշիվներով շրջանառվող միջոցները (հազ. դրամ)
______________________
Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով)
ԸՆԴԱՄԵՆԸ ՉԱՓԱՔԱՆԱԿՆԵՐ 2,000.0
այդ թվում՝
01 ԸՆԴՀԱՆՈՒՐ ԲՆՈՒՅԹԻ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ 2,000.0
այդ թվում՝
01 Օրենսդիր և գործադիր մարմիններ, պետական կառավարում, ֆինանսական և հարկաբյուջետային հարաբերություններ, արտաքին հարաբերություններ 2,000.0
02 Ֆինանսական և հարկաբյուջետային հարաբերություններ 2,000.0
այդ թվում՝
Աջակցություն ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից իրականացվող ծրագրերին 2,000.0
Հարկային և մաքսային ծառայություններ 2,000.0
այդ թվում՝
ՀՀ պետական եկամուտների կոմիտե 2,000.0
Տեղեկատվական ծառայություններ 2,000.0
Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար Է. Աղաջանյան
Հավելված N 2
ՀՀ կառավարության 2019 թվականի
հուլիսի 4-ի N 860-Ա որոշման
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 21-Ի N 276-Ա ՈՐՈՇՄԱՆ N 2 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ
Բաժինը Խումբը Դասը Բյուջետային գլխավոր կարգադրիչների, ծրագրերի և միջոցառումների անվանումները Կանխիկ ձևով կատարվող ծախսերը (հազ. դրամ)
______________________
Ցուցանիշների փոփոխությունը (նվազեցումները նշված են փակագծերում)
ԸՆԴԱՄԵՆԸ ՉԱՓԱՔԱՆԱԿՆԵՐ (2,000.0)
այդ թվում՝
01 ԸՆԴՀԱՆՈՒՐ ԲՆՈՒՅԹԻ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ (2,000.0)
այդ թվում՝
01 Օրենսդիր և գործադիր մարմիններ, պետական կառավարում, ֆինանսական և հարկաբյուջետային հարաբերություններ, արտաքին հարաբերություններ (2,000.0)
02 Ֆինանսական և հարկաբյուջետային հարաբերություններ (2,000.0)
այդ թվում՝
Աջակցություն ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից իրականացվող ծրագրերին (2,000.0)
Հարկային և մաքսային ծառայություններ (2,000.0)
այդ թվում՝
ՀՀ պետական եկամուտների կոմիտե (2,000.0)
Հատուկ նպատակային այլ նյութեր (2,000.0)
Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար Է. Աղաջանյան