Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԳՈՒՅՔ ՕՏԱՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

11 հունվարի 2005 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

25 նոյեմբերի 2004 թվականի N 1850-Ն

ԳՈՒՅՔ ՕՏԱՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 68-րդ հոդվածի 7-րդ մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Թույլատրել «Հայկական երկաթուղի» փակ բաժնետիրական ընկերությանն իր սեփականությունը հանդիսացող NN 4, 5 և 8 պահեստային շինությունները (քաղ. Երևան, Բագրատունյաց 89)` 3075,34 քառ. մետր ընդհանուր մակերեսով, այդ պահեստներին հարակից հարթակները` 641 քառ. մետր ընդհանուր մակերեսով, մարտկոցների լիցքավորման կետը` 248,22 քառ. մետր մակերեսով, պարիսպը` 661 գծամետր, և NN 4, 5 և 8 պահեստներն սպասարկող երկաթուղագծերը (408 և 418 սլաքներից դեպի պահեստները ձգվող փակուղիները)` 1577 գծամետր, օտարել դասական աճուրդով` մեկնարկային գինը սահմանելով 23000000 դրամ:

2. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից եռամսյա ժամկետում ապահովել աճուրդի անցկացումը` «Հրապարակային սակարկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ա. Մարգարյան

2004 թ. դեկտեմբերի 3

Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։