ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
25 հուլիսի 2019 թվականի N 993-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 11-Ի N 706-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածը և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածը՝
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի «Պետական իշխանության մարմիններում հաստիքների առավելագույն թիվը սահմանելու մասին» N 706-Ա որոշման N 4 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Տ. Ավինյան
2019 թ. հուլիսի 25
Երևան
Հավելված
ՀՀ վարչապետի 2019 թ.
հուլիսի 25-ի N 993-Ա
որոշման
«Հավելված N 4
ՀՀ վարչապետի 2018 թ.
հունիսի 11-ի N 706-Ա
որոշման
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԵՆԹԱԿԱ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՀԱՍՏԻՔՆԵՐԻ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ԹԻՎԸ
NN
ը/կ Հայաստանի Հանրապետության նախարարություններին ենթակա մարմինների անվանումները Աշխատողների առավելագույն թիվը (հաստիքային միավորը) որից՝ ղեկավարի տեղակալներ որից՝ ղեկավարի խորհրդա-կանների առավելա-գույն թիվը որից՝ ղեկա-
վարի օգնա-կանների առավելագույն թիվը
ընդա-մենը այդ թվում` առաջին տեղակալ
1 2 3 4 5 6 7
1. ՀՀ արդարադատության նախարարությանը ենթակա մարմիններ
հարկադիր կատարումն ապահովող ծառայություն 413 3 - - 2
քրեակատարողական ծառայություն 2345 4 1 - 2
պրոբացիայի ծառայություն 108 2 - -
2. ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը ենթակա մարմին
զբոսաշրջության կոմիտե 23 1 1 - 2
3. ՀՀ շրջակա միջավայրի նախարարությանը ենթակա մարմին
անտառային կոմիտե 55 3 1 - 2
4. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը ենթակա մարմիններ
գիտության կոմիտե 39 1 - - -
բարձրագույն որակավորման կոմիտե 14 1 - - 2
լեզվի կոմիտե 19 1 - - 2
5. ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը ենթակա մարմին՝
սոցիալական ապահովության ծառայություն 623 3 1 - 2
6. ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը ենթակա մարմիններ
միգրացիոն ծառայություն 37 1 - - 2
պետական գույքի կառավարման կոմիտե 95 2 - - 2
ջրային կոմիտե 75 3 - - 2
քաղաքացիական ավիացիայի կոմիտե 63 1 - - 2
7. ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությանը ենթակա մարմին
փրկարար ծառայություն 3544 5 - - 2
8. ՀՀ արտաքին գործերի նախարարությանը ենթակա մարմին
պետական արարողակարգի ծառայություն 28 2 - - 2
9. ՀՀ ֆինանսների նախարարությանը ենթակա մարմիններ
գնումների հետ կապված բողոքներ քննող անձ 3 - - - 2
գնումների հետ կապված բողոքներ քննող անձ 3 - - - 2
10. ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը ենթակա մարմին
ռազմարդյունաբերության կոմիտե 41 1 - - 1
Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար Է. Աղաջանյան