ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
17 հուլիսի 2019 թվականի N 952-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի N 1672-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածով՝
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի դեկտեմբերի 26-ի «Աշխատանքային խումբ ստեղծելու և դրա անհատական կազմը հաստատելու մասին» N 1672-Ա որոշման հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարին` սույն որոշման ընդունումից հետո 7-օրյա ժամկետում հաստատել աշխատանքային խմբի աշխատակարգը:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2019 թ. հուլիսի 17
Երևան
Հավելված
ՀՀ վարչապետի 2019 թ.
հուլիսի 17-ի N 952-Ա
որոշման
«Հավելված
ՀՀ վարչապետի 2018 թ.
դեկտեմբերի 26-ի N 1672-Ա
որոշման
Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ
Է. Գրիգորյան - ՀՀ շրջակա միջավայրի նախարար
(աշխատանքային խմբի ղեկավար)
Վ. Մելքոնյան - Ջրային կոմիտեի նախագահ
Հ. Գուլյան - Ջրային կոմիտեի նախագահի տեղակալ
Վ. Ռաֆայելյան -ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի
պաշտպանության վարչության պետ (համաձայնությամբ)
Խ. Հարությունյան -ՀՀ շրջակա միջավայրի նախարարության ջրային ռեսուրսների կառավարման գործակալության պետի տեղակալ
Ա. Ուլիխանյան - ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի սակագնային քաղաքականության վարչության պետ
(համաձայնությամբ)
Դ. Մեջլումյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարության հողերի օգտագործման և
մելիորացիայի վարչության մելիորացիայի բաժնի պետ
Ա. Չիֆլիկյան - ՀՀ արդարադատության նախարարության իրավական ակտերի փորձաքննության գործակալության քաղաքացիական և առևտրային իրավունքի բաժնի պետ
Ա. Ղալեչյան - ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության վարչական վերահսկողության վարչության խորհրդական՝ առանձին գործառույթներ համակարգող
Դ. Ստեփանյան - ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության էներգետիկայի վարչության վերականգնվող էներգետիկայի բաժնի պետ
Ա. Քոչարյան - ՀՀ քաղաքաշինության կոմիտեի շինարարության և գիտատեխնիկական նորմավորման վարչության շինարարության և գնագոյացման մեթոդաբանության բաժնի պետ
Լ. Ազիզյան - ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «Հիդրոմետ»
ծառայության տնօրենի տեղակալ
Ա. Հունանյան - «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ (համաձայնությամբ)
Ն. Բակունց - ՀՀ առողջապահության նախարարության «Հիվանդություն-
ների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն»
ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրենի տեղակալ (համաձայնությամբ)
Ա. Գևորգյան - ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ջրերի, մթնոլորտի, հողերի, թափոնների և վտանգավոր նյութերի վարչության ջրերի և մթնոլորտի վերահսկողության բաժնի ավագ պետական տեսուչ
Տ. Մինասյան - «Միջազգային էներգետիկ կորպորացիա» ՓԲԸ-ի գլխավոր ճարտարագետի տեղակալ (համաձայնությամբ)
Հ. Տերտերյան - ՀՀ Արարատի մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ
Յու. Ազատյան - ՀՀ Արագածոտնի մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ
Հ. Համբարձումյան - ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ
Մ. Եղիազարյան - ՀՀ Կոտայքի մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ
Վ. Միրզախանյան - ՀՀ Արմավիրի մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության բնապահպանության բաժնի գլխավոր մասնագետ»:
Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար Է. Աղաջանյան