Անցնել բովանդակությանը

ՀՀ ԲԱՐՁՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ ՀՀ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ, ԿԱՊԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի ԹԻՎ 1064-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՓՈՍՏԱՅԻՆ ՎՃԱՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՆՇԱՆՆԵՐԻ ՆՄՈՒՇՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրամանընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԲԱՐՁՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

22 հուլիսի 2019 թ.

քաղ. Երևան N 07-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ, ԿԱՊԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի ԹԻՎ 1064-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՓՈՍՏԱՅԻՆ ՎՃԱՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՆՇԱՆՆԵՐԻ ՆՄՈՒՇՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Փոստային կապի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի երկրորդ մասի «դ» կետի և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների դրույթներով.

1. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի 2018 թվականի դեկտեմբերի 20-ի «2019 թվականի փոստային վճարման պետական նշանների թեման, գործողության մեջ դնելու ժամկետը, անվանագինը և տպաքանակը հաստատելու մասին» N 1064-Ն հրամանում կատարել հետևյալ փոփոխությունները.

1) հրամանով հաստատված հավելվածի «3.1», «4.5» և «8.1» կետերը ուժը կորցրած ճանաչել.

2) հավելվածի 3.2-րդ կետի 6-րդ սյունակի «12 000» թիվը փոխարինել «15 000» թվով.

3) հավելվածի 6.1-րդ, 7.1-րդ կետերի 4-րդ սյունակի «II եռամսյակ» բառերը փոխարինել «IV եռամսյակ» բառերով և 8.3-րդ կետերի 4-րդ սյունակի «III եռամսյակ» բառերը փոխարինել «IV եռամսյակ» բառերով:

2. Հաստատել փոստային վճարման պետական նշանների նմուշները`

1) Սպորտ. Համահայկական յոթերորդ խաղեր թեմային նվիրված «7-ՐԴ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԽԱՂԵՐ. 7.TH PAN-ARMENIAN GAMES. 7.ՐԴTH ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԽԱՂԵՐ. PAN-ARMENIA GAMES» 1 նամականիշով գեղաթերթիկի, համաձայն N 1 հավելվածի:

2) Մեծանուն հայեր. Վահան Թոթովենցի ծննդյան 125-ամյակը թեմային նվիրված «1894-1938 ՎԱՀԱՆ ԹՈԹՈՎԵՆՑ. VAHAN TOTOVENTS» 1 նամականիշով բացիկի, համաձայն N 2 հավելվածի:

2. Գործողության մեջ դնել`

1) Սպորտ. Համահայկական յոթերորդ խաղեր թեմային նվիրված «7-ՐԴ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԽԱՂԵՐ. 7.TH PAN-ARMENIAN GAMES. 7.ՐԴTH ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԽԱՂԵՐ. PAN-ARMENIA GAMES» 1 նամականիշով գեղաթերթիկը, սահմանելով անվանագինը` 870 դրամ, տպաքանակը` 15 000 հատ:

2) Մեծանուն հայեր. Վահան Թոթովենցի ծննդյան 125-ամյակը թեմային նվիրված «1894-1938 ՎԱՀԱՆ ԹՈԹՈՎԵՆՑ. VAHAN TOTOVENTS» 1 նամականիշով բացիկը, սահմանելով անվանագինը` 240 դրամ, տպաքանակը` 500 հատ:

Նախարար Հ. Արշակյան

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

Հավելված 1

ՀՀ բարձր տեխնոլոգիական

արդյունաբերության նախարարի

2019 թ. հուլիսի 22-ի թիվ 07-Ն հրամանի

Ակտի պատկեր

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

Հավելված 2

ՀՀ բարձր տեխնոլոգիական

արդյունաբերության նախարարի

2019 թ. հուլիսի 22-ի թիվ 07-Ն հրամանի

Ակտի պատկեր

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։