Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

18 հուլիսի 2019 թվականի N 893-Ա

ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ և 7-րդ մասերը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանն ամրացված յոթ անվանում ավտոմեքենաները (այսուհետ՝ շարժական գույք)` համաձայն հավելվածի, հետ վերցնել և ամրացնել Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնին:

2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին և Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարին՝ մեկամսյա ժամկետում ապահովել սույն որոշման հավելվածով նախատեսված շարժական գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը:

3. Սահմանել, որ սույն որոշման հավելվածով նախատեսված շարժական գույքը հաշվառումից հանելու և պետական գրանցման (հաշվառման) ծախսերն իրականացվելու են Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի միջոցների հաշվին:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ն. Փաշինյան

2019 թ. հուլիսի 19

Երևան

Հավելված

ՀՀ կառավարության 2019 թվականի

հուլիսի 18-ի N 893-Ա որոշման

Ց Ա Ն Կ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄՆԻՆ ԱՄՐԱՑՎՈՂ ՇԱՐԺԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ

NN

ը/կ Անվանումը Թողարկման տարեթիվը Պետական համա-րանիշը Նույնականացման համարը Համախառն հաշվե-կշռային արժեքը Փաստացի գրանցված մաշվածու-թյունը 31/12/18-ի դրությամբ Հաշվեկշռային արժեքը

1. Ավտոմեքենա Նիսսան Իքս Թրեյլ (Nissan X Trail) 2007թ. 023 FF 01 JN1TANT31Z0001348 9.760.000,00 9.760.000,00 0,00

2. Ավտոմեքենա Տոյոտա Կամրի (TOYOTA CAMRY) 2013թ. 007 FF 01 JTNBFYFK10326017 15.000.000,00 8.799.620,49 6.200.379,51

3. Ավտոմեքենա Տոյոտա Կամրի (TOYOTA CAMRY) 2010թ. 004 FF 01 JTNBE40K703205778 14.800.000,00 13.656.230,62 1.143.769,38

4. Ավտոմեքենա Տոյոտա Կորոլլա (TOYOTA COROLLA) 2013թ. 022 FF 01 NMTBB4JE00R002654 10.000.000,00 6.375.806,45 3.624.193,55

5. Ավտոմեքենա Տոյոտա Կորոլլա(TOYOTA COROLLA) 2013թ. 005 FF 01 NMTBB4JE20R002641 10.000.000,00 6.375.806,45 3.624.193,55

6. Ավտոմեքենա Տոյոտա Կորոլլա (TOYOTA COROLLA) 2013թ. 006 FF 01 NMTBB4JE90R002524 10.000.000,00 6.375.806,45 3.624.193,55

7. Ավտոմեքենա Հյունդայ Էլանտրա (HYUNDAI ELANTRA) 2012թ. 050 FF 01 KMHDH41EBDU681247 9.750.000,00 6.813.377,59 2.936.622,41

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավար Է. Աղաջանյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։