ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
25 հուլիսի 2019 թվականի N 962-Ա
ԳԵՐԱԿԱ ՈԼՈՐՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՆԵՐՄՈՒԾՎԱԾ (ՆԵՐՄՈՒԾՎՈՂ) ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԸ, ԴՐԱՆՑ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՈՒ ՀԱՄԱԼՐՈՂ ՄԱՍԵՐԸ, ՀՈՒՄՔԸ ԵՎ (ԿԱՄ) ՆՅՈՒԹԵՐԸ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՔՍԱՏՈՒՐՔԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ «ՈՍԿԵ ԿԱՐ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՀԱՅՏԸ ԲԱՎԱՐԱՐԵԼՈՒ ԵՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆԸ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 17-ի N 1118-Ն որոշման պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Բավարարել «ՈՍԿԵ ԿԱՐ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված հայտը գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և (կամ) նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար և սահմանված կարգով կիրառել համապատասխան արտոնությունը` համաձայն հավելվածի, ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նկատմամբ:
2. Սահմանել, որ սույն որոշման հավելվածում նշված են ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նախնական արժեքները:
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Տ. ԱՎԻՆՅԱՆ
2019 թ. հուլիսի 31
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության 2019 թվականի
հուլիսի 25-ի N 962-Ա որոշման
Ց Ա Ն Կ
գերակա ոլորտում ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված (ներմուծվող) ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐի, ԴՐԱՆՑ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՈՒ ՀԱՄԱԼՐՈՂ ՄԱՍԵՐի, հումքի ԵՎ (կամ) նյութերի
NN
ը/կ ԱՏԳ ԱԱ-ի
ծածկագիրը՝
10 նիշի մակարդակով Անվանումը Տեխնիկական բնութագիրը Չափի միավորը Քանակը Ծագման
երկիրը Արժեքը (դրամ)
1 2 3 4 5 6 7 8
1. 6006220000 Այլ տրիկոտաժե քաթաններ` մեքենայագործ կամ ձեռագործ Տրիկոտաժե գործվածք՝ ներկած, 100% բամբակի զանգված, տրիկոտաժե արտադրության համար կգ 105 000 Թուրքիա, Չինաստան 945 000 000
2. 6006230000 Այլ տրիկոտաժե քաթաններ` մեքենայագործ կամ ձեռագործ Տրիկոտաժե գործվածք՝ ներկված, տարբեր գույների մանվածքից, 100% բամբակի զանգված, տրիկոտաժի արտադրության համար կգ 7 500 Թուրքիա, Չինաստան 67 500 000
3. 6006240000 Այլ տրիկոտաժե քաթաններ` մեքենայագործ կամ ձեռագործ Տրիկոտաժե գործվածք՝ ներկված, տպված 100% բամբակի զանգված, տրիկոտաժի արտադրության համար կգ 45 000 Թուրքիա, Չինաստան 405 000 000
4. 5209390000 Բամբակե գործվածքներ՝ բամբակի մանրաթելերի 85% զանգվածային բաժին կամ դրանից ավելի պարունակությամբ, 200գ/մ.2-ից ավելի մակերեսային խտությամբ Բամբակյա այլ գործվածքներ ներկած մ.2 50 000 Թուրքիա, Չինաստան 135 000 000
5. 5210390000 Բամբակե գործվածքներ՝ բամբակի մանրաթելերի 85% զանգվածային բաժնից պակաս պարունակությամբ, հիմնականում կամ բացառապես խառնած քիմիական մանրաթելերի հետ, 200գ/մ.2-ից ոչ ավելի մակերեսային խտությամբ Բամբակյա այլ գործվածքները
85%-ից պակաս մանրաթելերից մ.2 20 000 Թուրքիա, Չինաստան 90 000 000
6. 5407720000 Գործվածքներ սինթետիկ համալիր թելերից Սինթետիկ կտոր՝ սինթետիկ թելերի զանգվածային բաժինը 85%-ից ավելին ներկած մ.2 40 000 Թուրքիա, Չինաստան 108 000 000
7. 5407730000 Գործվածքներ սինթետիկ համալիր թելերից Սինթետիկ կտոր՝ սինթետիկ թելերի զանգվածային բաժինը 85%-ից ավելին, տարբեր գույների մանվածքից մ.2 5 000 Թուրքիա, Չինաստան 13 500 000
8. 5407740000 Գործվածքներ սինթետիկ համալիր թելերից Սինթետիկ կտոր՝ սինթետիկ թելերի զանգվածային բաժինը 85%-ից ավելին տպված մ.2 5 000 Թուրքիա, Չինաստան 13 500 000
9. 5604909000 Ռետինե թել և քուղ, մանածագործական նյութերի պատվածքով, մանածագործական թելեր Հագուստի առաձգական ժապավեն կգ 5 000 Թուրքիա, Չինաստան 45 000 000
10. 5602103800 Թաղիք կամ նրբաթաղիք՝ ներծծված կամ չներծծված, պատվածքով կամ առանց պատվածքի, երկտակված կամ չերկտակված Սոսնձային երիզ՝ դուբլիրին կգ 2 000 Թուրքիա, Չինաստան 15 000 000
11. 3920102800 Պլաստմասսայից սալիկներ, թերթեր, թաղանթ ու շերտեր կամ ժապավեններ, և այլն՝ ոչ ծակոտկեն և չամրանավորված, ոչ շերտավոր, ոչ հիմնաշերտով և համանման ձևով չմիացված այլ նյութերի հետ 0.94 կամ ավելի պոլիէթիլենային թաղանթ, միաշերտ, չտպագրված կգ 5 000 Թուրքիա, Չինաստան 7 500 000
12. 4802552500 Գրելու, տպագրության կամ գրի հետ կապված այլ նպատակներով օգտագործվող ոչ կավճապատ թուղթ և ստվարաթուղթ Թուղթ տպագրական, գլանափաթեթով, 1 քառ. մ 70 գրամ,
ոչ կավճապատ կգ 8 000 Թուրքիա, Չինաստան 12 000 000
13. 4805910000 Այլ ոչ կավճապատ թուղթ և ստվարաթուղթ՝ գլանափաթեթներով կամ թերթերով 1 մ-ի համար 150 գրամ կամ դրանից պակաս զանգվածով, ոչ կավճապատ թուղթ, գլանափաթեթներով, 1 քառ. մ 90 գրամ քաշով կգ 7 000 Թուրքիա, Չինաստան 10 500 000
14. 5811000000 Մգդակած մանածագործական նյութեր կտորով` մեկ կամ մի քանի մանածագործական նյութերի շերտերից բաղկացած, փափուկ միջադիր շերտով՝ կարով կամ այլ եղանակով միացված՝ բացի 5810 ապրանքային դիրքում ընդգրկված ասեղնագործվածքներից Մգդակված սինտիպոն գլանափաթեթով մ.2 5 000 Թուրքիա, Չինաստան 15 000 000
15. 5603949000 Չգործված կտորեղեն` ներծծված կամ չներծծված, պատվածով կամ առանց պատվածքի, երկտակված կամ չերկտակված Սինտիպոն գլանափաթեթով կգ 1 500 Թուրքիա, Չինաստան 18 000 000
16. 5804109000 Շղարշ և այլ ցանցահյուս քաթաններ,բացառությամբ գործված քաթանների,
տրիկոտաժե մեքենայական կամ ձեռագործ քաթանների. ժանյակներ կտորով, ժապավեններով կամ առանձին նախշազարդերի տեսքով, Ցանցահյուս քաթաններ՝ ժանյակներ կգ 500 Թուրքիա, Չինաստան 4 500 000
17. 5806329000 Նեղ գործվածքներ, բացի 5807 ապրանքային դիրքում ընդգրկված արտադրատեսակներից, նեղ անթեզաթել գործվածքներ՝ սոսնձմամբ ամրացված (բոլդյուկ) Կպչուն եզրաժապավեն՝ լիպուչկա կգ 100 Թուրքիա, Չինաստան 1 200 000
18. 9606100000 Կոճակներ, կոճգամներ, ճարմանդ-փականներ, կոճակների ձևեր և այդ արտադրատեսակների այլ մասեր,
կոճակների ձևվածքներ Կոճգամներ կգ 500 Թուրքիա, Չինաստան 7 500 000
19. 9606290000 Կոճակներ, կոճգամներ, ճարմանդ-փականներ,
կոճակների ձևեր և այդ արտադրատեսակների այլ մասեր,
կոճակների ձևվածքներ Կոճակներ կգ 500 Թուրքիա, Չինաստան 2 250 000
20. 9607190000 Կայծակ-ճարմանդներ և դրանց մասերը Կայծակ-ճարմանդներ մ 60 000 Թուրքիա, Չինաստան 36 000 000
21. 5204190000 Կարի բամբակյա թելեր Կարի բամբակյա թելեր կգ 3 500 Թուրքիա, Չինաստան 26 250 000
22. 5401101400 Կարի թելեր քիմիական թելերից Կարի թելեր քիմիական թելերից կգ 1 500 Թուրքիա, Չինաստան 9 000 000
ԸՆԴԱՄԵՆԸ 1 987 200 000
Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար Է. Աղաջանյան