Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 1-Ի N 214-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

1 օգոստոսի 2019 թվականի N 970-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 1-Ի N 214-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի մարտի 1-ի «Գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և (կամ) նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար «ՀԵԼԼՈ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված հայտը բավարարելու և արտոնությունը կիրառելու մասին» N 214-Ա որոշման հավելվածում կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունը.

1) հավելվածը 7-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 8-ից 9-րդ կետերով՝

« 8. 6004100000 Տրիկոտաժե քաթաններ` մեքենայագործ, 30 սմ-ից ավելի լայնությամբ, էլաստոմերային կամ ռետինե թելերի 5 զանգ. % կամ դրանից ավելի պարունակությամբ Տրիկոտաժե գործվածք` էլաստոմերային թելերի 5% կամ ավելի պարունակությամբ կգ 26 000 Թուրքիա 42 700 000

9. 5806200000 Տրիկոտաժե գործվածք` էլաստոմերային կամ ռետինե թելերի 5 զանգ. % կամ դրանից ավելի պարունակությամբ Տրիկոտաժե գործվածք` էլաստոմերային թելերի 100% պարունակությամբ կգ 4 000 Թուրքիա 6 762 000

».

2) հավելվածի «ԸՆԴԱՄԵՆԸ» պարբերության մեջ «106 343 600» թիվը փոխարինել «155 805 600» թվով։

Հայաստանի Հանրապետության

փոխվարչապետ Տ. ԱՎԻՆՅԱՆ

2019 թ. օգոստոսի 2

Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։