Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԱՐՄԱՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻՆ ԵՎ ՏԻԳՐԱՆ ԳԱՍՊԱՐՅԱՆԻՆ ԻՐԱՆԻ ԻՍԼԱՄԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2 օգոստոսի 2019 թվականի N 1027-Ա

ԱՐՄԱՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻՆ ԵՎ ՏԻԳՐԱՆ ԳԱՍՊԱՐՅԱՆԻՆ ԻՐԱՆԻ ԻՍԼԱՄԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝

1. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ավտոմոբիլային տրանսպորտի քաղաքականության վարչության տեխնիկական քաղաքականության բաժնի պետ, վարչության պետի տեղակալ Արման Կարապետյանին և երկաթուղային, ջրային և օդային տրանսպորտի քաղաքականության վարչության գլխավոր մասնագետ Տիգրան Գասպարյանին՝ 2019 թվականի օգոստոսի 4-ից 7-ը գործուղել Իրանի Իսլամական Հանրապետություն (Թեհրան)՝ «Պարսից ծոց - Սև ծով միջազգային փոխադրումների և տարանցիկ միջանցք ստեղծելու մասին» համաձայնագրի փորձագիտական նիստին մասնակցելու համար։

2. Արման Կարապետյանի և Տիգրան Գասպարյանի` Իրանի Իսլամական Հանրապետություն (Թեհրան) գործուղման ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Արման Կարապետյանի և Տիգրան Գասպարյանի՝ Իրանի Իսլամական Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը։

Հայաստանի Հանրապետության

փոխվարչապետ Տ. Ավինյան

2019 թ. օգոստոսի 2

Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։