Անցնել բովանդակությանը

ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 3 ՀՈՒԼԻՍԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ N 402-Ա ՀՐԱՄԱՆԸ

Հրամանընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ

3 հուլիսի 2019 թ. N 402-Ա

Հ Ր Ա Մ Ա Ն

«ՍԵՆԱՏՈՐ ՍՊՈՐՏ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 4-ԻՆ ՏՐՎԱԾ ԹԻՎ ԽՏ-004 ԽԱՂԱՏԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով, «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի «ե» կետով, հիմք ընդունելով «Սենատոր Սպորտ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից 2019 թվականի հունիսի 21-ին և հունիսի 25-ին ի լրումն ներկայացված դիմումները, 2019 թվականի հուլիսի 2-ին կայացած վիճակախաղերի, շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների լիցենզավորող հանձնաժողովի նիստի եզրակացությունը՝

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

1. «Սենատոր Սպորտ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից 2014 թվականի փետրվարի 4-ին տրված թիվ ԽՏ-004 խաղատան կազմակերպման լիցենզիան ուժը կորցրած ճանաչել համաձայն իր դիմումի՝ 2019 թվականի հունիսի 21-ից։

2. Սույն հրամանը կարող է բողոքարկվել վարչական կարգով՝ այն ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում կամ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով։

3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 59-րդ հոդվածով սահմանված կարգով՝ իրազեկելուն հաջորդող օրվանից։

Ա. Ջանջուղազյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։